Jump to content

Մասնակից:Շահանե Նալբանդյան/Ավազարկղ21

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Տղան Վարշավայի գետտոյից» (կիրառվում են այլ անվանումներ), սև ու սպիտակ լուսանկար, որը լուսանկարվել է Վարշավայի գետտոյի ապստամբության ժամանակ (1943 թվական)[1] և որը մաս է կազմում (№ 12), այսպես կոչված, ապստամբությունը ճնշելու հրամանատար Յուրգեն Ստրուպի, գրուպենֆյուրեր ՍՍ-ի զեկույցի։

Նկարում պատկերված են ձերբակալված հրեաները, որոնց շինությունից դուրս են բերում գերմանական զորքերը: Այն բանից հետո, երբ լուսանկարն արվել էր, նկարում պատկերված բոլոր հրեաներն ուղարկել են Ումշլապգլաց և արտաքսել են Մայդանեկ կամ Տրեբլինկա:

Առաջին պլանում երեխան, որի ինքնությունը այդպես էլ չի պարզվել, դարձել է նացիստների կողմից սպանված 6 միլիոն անպաշտպան հրեաների մարմնավորումը[2]:

Այն Հոլոքոստի խորհրդանշական լուսանկարներից մեկն է և ակտիվորեն օգտագործվում է վիզուալ արվեստում, գրականությունում և կինոյում:

Լուսանկարը հայտնվել է Թայմ ամսագրի «The Most Influential Images of All Time»-ի ցուցակում[2]:

Համարակալումը հիմնված է Ռիչարդ Ռասկինի վերլուծության վրա

Գիտնական Ռիչարդ Ռասկինը հաստատում է, որ լուսանկարում պատկերված է 25 մարդ՝ 5 գերմանացի զինվոր և 20 գերի[3]: Ռասկինի համաձայն լուսանկարում 4 երեխա է պատկերված աղջիկ (լուսանկարում № 22 ) և երեք տղա (18, 24, 25), մեծահասակների միջև 7 կին(1, 6, 8, 9, 17, 20, 23) և 8 տղամարդ (2, 3, 4, 5, 7, 10, 11, 21) է պատկերված. Բոլոր քաղաքացիական անձինք, որոնց ձեռքերը տեսանելի են, բարձրացնում են նրանցից առնվազն մեկը՝ ցույց տալով, որ նրանք հանձնվում են[4]:

Ռասկինը կարծում է, որ շարասյունը անշարժ է, քանի որ կանգնեցվել է լուսանկարելու համար։

Լեհ պատմիչ Անջեյ Ժբիկովսկին կարծում է, որ լուսանկարը արվել է ապստամբության առաջին օրերին, նածքան գերմանացիները սկսել էին այրել գետտոյի տները[5]:

Գերիների միջև առանձնանում է փոքրիկ տղան (25), որը կանգնած է մի կողմ մյուս մարդկանցից և նայում լուսանկարրի կողմ: Նրան երեսին հստակ երևում են վախը, անօգնականությունը և տխրությունը, մյուս գերիների դեմքերին՝ ճնշումը[6]:

Գերմանացի զինվորների միջև առանձնանում է նա, որը գտնվում է փոքրիկ տղայից աջ (16): Նա զինվորականներից միակն է, ում չեն ծածկում ուրիշ մարդիկ: Նա ձեռքին գնդացիր է, որը ուղղված է տղայի վերարկուի ներքևի մասում։ Կարծես նա լուսանկարչի համար կեցվածք է ընդունում

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նյու Յորք Թայմս» հրապարակել է այս լուսանկարը 1945 թվականի դեկտեմբերի 26-ին, Շտռոպի ռեպորտաժի մյուս լուսանկարների հետ միասին, որոնք որպես ապացույց օգտագործվել են Նյուրնբերգի դատավարության ժամանակ։

Լուսանկարը լայնորեն հայտնի չէր մինչև 1970-ական թվականները[7]: Այնուհետև նրա մասին գրվեցին մի քանի գրքեր։

Հոլոքոստը վերապրած նկարիչ Սամուել Բաքը ստեղծել է ավելի քան 100 կտավների շարք՝ ոգեշնչված լուսանկարչությունից և կորած մանկության ընկերոջ իր սեփական փորձառություններից ու հիշողություններից[8][9]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Jews captured by SS and SD troops during the suppression of the Warsaw ghetto uprising are forced to leave their shelter and march to the Umschlagplatz for deportation. - Collections Search - United States Holocaust Memorial Museum». collections.ushmm.org. Վերցված է 2021-06-06-ին.
  2. 2,0 2,1 «TIME's 100 Most Influential Images of All Time». 100 Photographs | The Most Influential Images of All Time. Վերցված է 2021-06-06-ին.
  3. Richard Raskin: A Child at Gunpoint. 2004, S. 12.
  4. Richard Raskin: A Child at Gunpoint. 2004, S. 16.
  5. «Only the oppressor has a name. The story of the boy from the picture». TVN24 (լեհերեն). Վերցված է 2021-06-06-ին.
  6. Annette Krings: Die Macht der Bilder. 2006, S. 82.
  7. «L'enfant juif de Varsovie | Histoire et analyse d'images et oeuvres». histoire-image.org (ֆրանսերեն). Վերցված է 2021-06-06-ին.
  8. Wabash College. «Holocaust Survivor/Artist Asks Tough Questions». Wabash College (անգլերեն). Վերցված է 2021-06-06-ին.
  9. Nolan, Fewell, Danna (2009). Icon of loss : the haunting child of Samuel Bak (PDF). Bak, Samuel., Phillips, Gary Allen. Boston: Pucker Art Publications.