Jump to content

Մասնակից:Շահանե Ապարան/Ավազարկղ/2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտաշիսյանների թագավորությունը,Սելևկյան տերության և ծավալվող Հռոմեական Հանրապետության միջև Լիդիայի Մագնեսիա քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում (մեր թվարկությունից առաջ 190 թվական) Սելևկյան Անտիոքոս 3-րդ-ի պարտությունից հետո՝ մեր թվարկությունից առաջ 189 թվականին, Մեծ Հայքում անկախ թագավոր է դարձել Արտաշեսը, Փոքր Հայքում՝ Միհրդատը, Ծոփքում՝ Զարեհը, Կոմմագենեում՝ Պտղոմեոսը։ Հռչակելով Մեծ Հայքի անկախությունը՝ Արտաշես Ա-ն (մեր թվարկությունից առաջ 189-160) դարձել է Արտաշիսյան արքայատոհմի հիմնադիրն ու անվանադիրը։ Արամերեն արձանագրություններում Արտաշես Ա-ն ներկայանում է որպես «Արտաշես արքա, Բարի, որդի Ձարեհի, Երվանդյան»։ Վերականգնել է Մեծ Հայքի թագավորության ռազմաքաղաքական հզորությունը, վերամիավորել գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհը, բոլոր հայախոս ու հայկական նահանգները։ Միացյալ պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը։ Վերջինիս գահին Զարեհին հաջորդել է նրա որդին՝ Մերուժանը, որը խոչընդոտել է Ծոփքը Մեծ Հայքին միավորելու Արտաշես Ա-ի ծրագիրը։ Ժամանակակից հույն պատմագիր Պոլիբիոսն Արտաշեսին անվանել է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ», իսկ հույն աշխարհագետ Ստրաբոնը հավաստում է. «Հայաստանն... աճել է Արտաշեսի ջանքերով..., և ուստի այստեղ բոլորը միալեզու են»։ Հայոց թագավորը վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետության թուլացման քաղաքականություն, հմտորեն օգտագործել հարևան երկրների և Հռոմի հակասելևկյան դիրքորոշումը։ Մեր թվարկությունից առաջ 165 թվականին հակահարված է տվել սելևկյան Անտիոքոս IV Եպիփանեսին։ Մեր թվարկությունից առաջ մոտ 180 թվականին Արտաշես Ա-ն կատարել է հողային բարեփոխումներ, ըստ որի՝ մասնավոր հողային տնտեսությունների (ագարակ) սահմանները հստակորեն սահմանազատվել են համայնքին պատկանող հողերից։ Հողաբաժան սահմանաքարերից շուրջ 20-ն ունեն Արտաշեսի անունով արամերեն արձանագրություններ։ Թագավորությունը բաժանել է 120 գավառի։ Մեծացրել և կանոնավորել է բանակը, ստեղծել 4 սահմանակալու- թյուններ (բդեշխություն)՝ Աղձնիքի, Կորդուքի, Նոր Շիրականի և Գուգարքի։ Կարգավորել է նաև արքունի գործակալությունները։ Արտաշես Ա-ն մեր թվարկությունից առաջ մոտ 185 թվականին Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում՝ Երասխ ու Մեծամոր գետերի ջրկիցում (ներկայիս Խոր վիրապի շրջակայքում) կառուցել է նոր մայրաքաղաք և իր անունով կոչել Արտաշատ։ Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ՝ քաղաքի տեղանքն ընտրել և հատակագիծը կազմել է Կարթագենի զորավար Հանևիբալը, որն առժամանակ ապաստանել էր Հայոց թագավորի արքունիքում։ Նկատի ունենալով քաղաքի անառիկ դիրքը՝ հունա-հռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»։ Նոր մայրաքաղաքում Արտաշեսը կառուցել է Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը, որտեղ կանգնեցրել է իր նախնիների արձանները։ Արտաշատը Հին աշխարհի քաղաքական, տնտեսական և հելլենիստական մշակույթի կարևոր կենտրոններից էր։ Արտաշեսը կառուցել է նաև Արշատ, Արտաշիսյան և, ի պատիվ հոր՝ Ձարեհի, Ջարեհավան ու Ձարիշատ անվանվող 5 քաղաք։ Արտաշես Ա-ի որդիների՝ Սրտավազդ Ա-ի (մեր թվարկությունից առաջ մոտ 160-115) և Տիգրան Ա-ի (մեր թվարկությունից առաջ մոտ 115-95 թվականներ) թագավորության տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Անհաջողություն կրելով Պարթևստանի Միհրդատ 2-րդ արքայի դեմ պատերազմում (մեր թվարկությունից առաջ 113-112 թվականներ)՝ անժառանգ Սրտավազդ Ա-ն հարկադրված իր եղբորորդուն՝ արքայազն Տիգրանին, պատանդ է տվել պարթևներին։ Հոր՝ Տիգրան Ա-ի մահից հետո, պարթևներին զիջելով Մեծ Հայքի հարավարևելյան երկրամասը («70 հովիտներ»), 45-ամյա Տիգրանն ազատվել է պատանդությունից և ժառանգել հայրենի գահը (Տիգրան Բ Մեծ, մեր թվարկությունից առաջ 95-55 թվականներ)։ Գահակալության 2-րդ տարում Մեծ Հայքի թագավորությանն է վերամիավորել Ծոփքը և դուրս եկել Արևմտյան Եփրատի ափերը։ Մեր թվարկությունից առաջ 94 թվականին, հռոմեական և պարթևական տերությունների առաջխաղացման պայմաններում, նա ռազմաքաղաքական դաշինք է կնքել Պոնտոսի Միհրդատ 6-րդ Եվպատոր թագավորի հետ՝ կնության առնելով նրա դուստր Կլեոպատրային։ Հավատարիմ մնալով դաշնագրին՝ Հայոց արքան պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ։ Սակայն Հռոմի հետ Պարթևստանի դաշնակցությունը և վերջինիս սպառնալից դիրքը հարկադրել են Տիգրան Բ-ին դադարեցնել առճակատումը։ Թիկունքը հյուսիսից ապահովելու համար մեր թվարկությունից առաջ 91-86 թվականներին նա իրեն է ենթարկել Վիրքն ու Աղվանքը և նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի։ Մեր թվարկությունից առաջ 87-85 թվականներին հաղթել է հայ-պարթևական պատերազմում, վերադարձրել «70 հովիտները», գրավել Ատրպատական Մարաստանը, թագավորանիստ Էկբատան քաղաքը, ապա՝ Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն։ Մեր թվարկությունից առաջ 85 թվականի պայմանագրով՝ Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը, պարթև Արշակունիները կորցրել են արքայից արքա տիտղոսը, որն այդուհետ կրել են Տիգրանն ու նրա հաջորդները։ Մեր թվարկությունից առաջ 83 թվականին Ասորիքի հելլենիստական քաղաքների վերնախավը Սելևկյանների արքայական գահը հանձնել է Տիգրանին, որտեղ նա խաղաղությամբ իշխել է 17 տարի։ Նույն ժամանակաշրջանում գրավել է նաև Կոմմագենեն, Դաշտային Կիլիկիան և Փյունիկիան։ Մեծ Հայքի գերիշխանությունն ընդունել են Հրեաստանը (Հուդա), Կարմիր ծովի ափի արաբական ցեղերը, Նաբաթեացիների թագավորությունը (արաբական պետություն) և մի քանի այլ երկրներ ու ժողովուրդներ։ Մեր թվարկությունից առաջ 71 թվականին հայկական բանակը դժվարությամբ գրավել է Եգիպտոսին սահմանակից Պտղոմայիս ծովափնյա քաղաքը։ Գերվել է սելևկյան Սելենե թագուհին և հետագայում մահապատժի ենթարկվել։ Հայկական աշխարհակալության համար կառավարման ընդհանուր կենտրոն ստեղծելու համար Տիգրանը մեր թվարկությունից առաջ 80-70-ական թվականներին Աղձնիք նահանգում՝ Արևմտյան Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին, կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը, որի վիթխարի պարիսպների (բարձրություն՝ 25 մ) մեծության ու շքեղության մասին վկայում են անտիկ հեղինակներ Ապպիանոսը և Պլուտարքոսը։ Տիգրան Մեծն իր անունով քաղաքներ է կառուցել նաև Արցախում և Ուտիքում, Գողթն գավառում (Տիգրանավան), ինչպես նաև Մարաստանում (Տիգրանա), Ամանոսում (Տիգրանուկոմե)։ Մեր թվարկությունից առաջ 80-70-ական թվականներին Տիգրան Բ-ն վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման քաղաքականություն, հակա- պարթև. դաշինքներ է կնքել Պարսից ծո¬ ցի Խարակենե արաբ, պետության և Մի¬ ջին Ասիայի քոչվորների՝ սակրաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ, մ. թ. ա. 78-ին գրավել է վերջինիս դաշ¬ նակից Կապադովկիան։ Այդ շրջանում Հայկական աշխարհակալ տերությունը տա- րածվում էր Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպից ծով և Կով¬ կասյան լեռներից մինչև Միջագետք։ Մ. թ. ա. 73-72-ին Տիգրան Բ-ն ճնշել է հայ ավագանու որոշ հատվածի՝ Զարեհ արքայորդու գլխավորած ապստամբու¬ թյունը, մ. թ. ա. 73-69-ին Փյունիկիայում և Հարավային Ասորիքում՝ Հռոմի Սելևկյան դրա¬ ծոների, ինչպես նաև նրանց դաշնակցած Հրեաստանի և Նաբաթեացիների թագա- վորությունների ընդվզումները։ Այդ պատճառով Տիգրան Բ-ն չի կարողացել օգնել Միհրդատ Vl-ին և չեզոք դիրք է գրավել մ. թ. ա. 73-71-ի հռոմեա-պոնտ. պատերազմում։ Բայց մ. թ. ա. 71-ի ամ¬ ռանն ապաստան է տվել պարտված Միհրդատ Vl-ին՝ նպատակ ունենալով հռոմեացիներից ազատագրել Պոնտոսի թագավորությունը։ Մ. թ. ա. 69-ի գարնանն սկսված հայ- հռոմ. պատերազմում հոկտ. 6-ին Տիգ- րանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Տիգրան Մեծը կազմակերպել է համաժողովրդական դիմադրու¬ թյուն և մ. թ. ա. 68-ի սեպտ. 22-ին Արա- ծանիի ճակատամարտում լիակատար պարտության մատնել հռոմ. զորավար Լուկիոս Լուկուլլոսի բանակին։ Այդ հաղ¬ թանակի շնորհիվ Տիգրան Բ-ն խափանել է Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու Հռոմի ծրագրերը, իսկ մ. թ. ա. 67-ի գարնանը Հայաստանից վտարել է հռոմեացիներին։ Ելնելով տարածա¬ շրջանում ստեղծված իրադրությունից՝ Տիգրան Բ-ն անհրաժեշտ է համարել հաշտվել Հռոմի հետ։ Սակայն, զբաղված լինելով որդու՝ Տիգրանի (Տիգրան Կրտսեր) ապստամ¬ բության (մ. թ. ա. 67-66) ճնշմամբ, Տիգ¬ րան Բ-ն չի կարողացել կանխել Հայաս¬ տանի դեմ հռոմեա-պարթև. ռազմ, դա¬ շինքի ստեղծումը։ Պարթև, զորքերը ներ¬ խուժել են Հայաստան և պաշարել Ար¬ տաշատը։ Տիգրան Բ-ն պարտության է մատնել նրանց և դուրս քշել երկրի սահ¬ մաններից։ Այդ հաղթանակը խարխլել է հռոմեա-պարթև. դաշինքը, և Պոնտոսը գրաված Գնեոս Պոմպեոսն ընդունել է վերստին հզորացած Տիգրան Մեծի հաշ¬ տության առաջարկը։ Մ. թ. ա. 66-ի սեպտ-ին Հռոմի հետ կնքած Արտաշատի պայմանագրով Տիգ¬ րան Բ-ն կանխել է Հայաստանի համար 2 ճակատով կորստաբեր պատերազմի վտանգը, պահպանել է Հայաստանի պետական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև իր նվաճումները Հյուսիսային Միջագետքում։ Հայաս¬ տանը հայտարարվել է «Հռոմեական ժո¬ ղովրդի բարեկամ և դաշնակից»։ Բայց հաշտությունից հետո էլ Տիգրան Մեծը շարունակել է Հռոմը դիտել որպես Հա¬ յաստանի գլխավոր թշնամի։ Մ. թ. ա. 64-ին Պարթևստանի հետ կնքել է հաշտու¬ թյուն, որով հիմք է դրվել Հռոմի դեմ ապագա հայ-պարթև. ռազմաքաղաքական հա¬ մագործակցության։ Մեզ են հասել Տիգրան Բ-ի պատկե¬ րով և տիտղոսների հիշատակությամբ բազմաթիվ դրամներ (բրոնզ, արծաթ), որոնք հատվել են Հայաստանում (Ար- տաշատ, Տիգրանակերտ) և Ասորիքում (Անտիոք, Դամասկոս)։ Տիգրան Բ Մեծին հաջորդել է Սրտա¬ վազդ Բ-ն (մ. թ. ա. 55-34), որը հոր կա¬ ռավարման վերջին տարիներին եղել է նրա գահակիցը։ Թագավորել է միջազգային բարդ՝ հռոմեա-պարթև. հակամարտու¬ թյան պայմաններում՝ վարելով ճկուն դի¬ մակայության քաղաքականություն։ Պար¬ թևստանի դեմ արշավանքների ժամա¬ նակ՝ մ. թ. ա. 53-ին, Մարկոս Կրասոսի գլխավորած հռոմ. բանակը ջախջախվել է Խառան քաղաքի մոտ, իսկ մ. թ. ա. 36- ին Մարկոս Անտոնիոսն իր արշավանքի ձախողման գլխավոր պատճառը համարել է Սրտավազդ Բ-ի դիրքորոշումը և քանիցս փորձել է խաբեությամբ ձերբակալել նրան։ Մ. թ. ա. 34-ին ներխուժել է Մեծ Հայք։ Հայոց թագավորը փորձել է հաշտ¬ վել նրա հետ, սակայն բանակցության ժամանակ Արտաշատի մոտ գերվել և տարվել է Եգիպտոսի Ալեքսանդրիս։ քա¬ ղաքը, որտեղ մ. թ. ա. 31-ին գլխատվել է Անտոնիոսի և Եգիպտոսի թագուհի Կլեո- պատրա Vll-ի հրամանով։ Սրտավազդ Բ-ի պատկերով հատվել է դրամ։ Նա գրել է ողբերգություններ, ճառեր, պատմ. երկեր (հուն.), որոնց մի մասին ծանոթ է եղել Պլուտարքոսը։ Արտաշիսյանների վերջին հզոր ներ¬ կայացուցիչը Սրտավազդ Բ-ի թագաժա¬ ռանգ որդին էր՝ Արտաշես Բ-ն (մ. թ. ա. 30-20)։ Գլխավորելով Հռոմի դեմ պայ¬ քարը և վերականգնելով դաշինքը Պար- թևաց Հրահատ IV Արշակունի թագա¬ վորի հետ՝ մինչև մ. թ. ա. 31-ը Արտաշես Բ-ն ոչ միայն ազատագրել է Մեծ Հայքը հռոմ. զավթիչներից, այլև ջախջախել է նրանց համագործակցող Ատրպատա- կանի Մար Սրտավազդ թագավորին և նրա տերությունը միացրել Հայոց թագա¬ վորությանը։ Իսկ Հռոմը, հաշվի առնելով Կրասոսի և Անտոնիոսի պարտություն¬ ների դառը փորձը, շուրջ 10 տարի չի պատերազմել հայ-պարթև. միացյալ ու¬ ժերի դեմ ու վարել է Մեծ Հայքն իր ավանդ, դաշնակիցներից մեկուսացնե¬ լու, այն թշնամի դրացիներով օղակելու և հայ ավագանուն պառակտելու քաղաքա¬ կանություն։ Հռոմի Օկտավիանոս կայս¬ րը վճռել է տապալել Արտաշես Բ-ին, և մ. թ. ա. 20-ին հռոմեացիները կազմակեր¬ պել են Հայոց թագավորի սպանությունը։ Արտաշիսյան հաջորդ թագավորները եղել են հիմնականում Հռոմի դրածոներ։ Արտաշես Բ-ին հաջորդել է նրա կրտսեր եղբայրը՝ կայսեր պալատում դաստիա¬ րակված Տիգրան Գ-ն (մ. թ. ա. 20-մ. թ. ա. մոտ 8)։ Արտաշատում նրա հանդիսավոր թագադրումը Հռոմում համարել են որպես մեծ նվաճում և նշել շուքով։ Հատել են ոս¬ կե և արծաթե դրամներ՝ «Հայաստանը նվաճված» լատ. մակագրությամբ, իսկ նշանավոր բանաստեղծներ Օվիդիոսը, Հորացիոսը և Վերգիլիոսը գրել են ներբող¬ ներ։ Հայաստանը թուլացնելու նպատա¬ կով Հռոմը նրանից անջատել է Ատրպա- տականը և այնտեղ գահ բարձրացրել իր դրածոյին՝ Մար Արտավազդի որդի Արիո- բարզանին։ Սակայն Տիգրան Գ-ն չի դար¬ ձել Հռոմի հլու կամակատարը, մ. թ. ա. 10- ին հրաժարվել է հռոմ. կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն։ Տիգրան Գի քաղաքականությունը շա¬ րունակել է նրա որդին ու հաջորդը՝ Տիգ¬ րան Գն (մ. թ. ա. մոտ 8-5)։ Օկտավիանոս Օգոստոս կայսրը, անհանգստանալով, գահընկեց է արել Տիգրան Գին և թագա¬ վոր հռչակել նրա հորեղբորը՝ Սրտավազդ Գին (մ. թ. ա. 5-2)։ Վերջինս, որը շուրջ քառորդ դար ապրել էր Հռոմում, կառա- վարել է հռոմ. օրենքներով, թալանել պետական գանձարանը։ Հայերն ապստամբել և տապալել են Արտավազդին, իսկ նրան պաշտպանող հռոմ. լեգեոներներին՝ ար¬ տաքսել Հայաստանից։ Կրկին գահ է բարձրացել Տիգրան Գն (մ. թ. ա. 2-1), այս անգամ՝ քրոջ՝ էրատոյի հետ։ Մ. թ. 1-ին Տիգրան Գն զոհվել է նախակովկասյան տափաստաններից Հայաստան ներխու¬ ժած սարմատական քոչվոր ցեղերի դեմ պատերազմում, իսկ էրատոն հրաժարվել է գահից։ Սա ճակատագրական էր. Տիգ¬ րան Գն արքայատոհմի վերջին արական ներկայացուցիչն էր։ «Հայերը մնացին առանց թագավորի, անտերունչ»,- գրում է հռոմեացի պատմագիր Տակիտոսը։