Մասնակից:Շահանե Ապարան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիբրիդացումը՝ տարբեր հատկանիշների՝ առնվազն մեկ զույգով տարբերվող ծնողակն առանձնյակների խաչասերման միջոցով հիբրիդային սերունդ ստանալն է: Այնուհետև ստացված հիբրիդային սերնդում ընտրության միջոցով առանձնացվում է պիտանի և տնտեսապես կարևոր հատկանիծներով մի առանձնյակ, որն օգտագործվում է հետագա սերունդներ ստանալու համար: Բույսերի նոր սորտերի ստացման նպատակով հիբրիդացման համար նշանակություն ունի աշխարհագրական առումով իրարից հեռու առանձնյակների խաչասերումը: Այստեղ հայտնի են ռուս գիտնակն և սելեկցիոներ Իվ՚. Մուչիրինի աշխատանքները, երբ պտղատու բույսերի, հատկապես խնձորենու և տանձենու սելեկցիայում նա կատարում էր տեղական ցրտակայուն և հիվանդությունների նկատմամբ կայուն ու հարավային հիանալի համով և լավագույն այլ հատկանիշներով սորտերի հիբրիդացում: Այսպես նա ստացավ խնձորենու Բելֆլյոր կիտայկա և տանձենու Բերե սորտերը:

Հեռավոր հիբրիդացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի նոր ձևերի ստացման նպատակով օգտագործվում է հեռավոր հիբրիդացումը, և խաչասերում են միևնույն ցեղին և նույնիսկ տարբեր ցեղերին պատկանող առանձնյակներ: Հայտնի են աշորայի, ցորենի և սեզի, բողկի և կաղամբի, մոշենու և մերենու, սալորենու և մամխենու, արուսենու և սզնու և այլ միջտեսակային և միջցեղային հիբրիդներ: Սակայն այդպիսի հիբրիդները սովորաբար անպտուղ են: Հեռավոր հիբրիդների անպտղությունը կարող է պայմանավորվել արական բջջի բջջակորիզի և մայրական բջջի ցիտոպլազմայի անհամատեղությամբ, բայց առավելապես քրոմոսոմների քանակի տարբերությամբ և սեռական բջիջների հասունացման գործընթացների խախտումներով, սակայն գտնականների ջանքերով հնարավոր է դրանց հաղթահարումը:

Կենդանիների նոր ցեղատեսկների ստացման ամար հիբրիդացման ժամանակ օգտագործվում է երկու տեսակի խաչասերում՝ ոչ ազգակցական և ազգակցական: Վերջինիս դեպքում, որը կոչվում է իմբրիդինգ, հաճախ դրսևորվում են կենդանու օրգանիմի հատկանիշների բացասական փոփոխություններ, որոնցից պետք է խուսափել հետագայում տարբեր գծերի խաչասերում կատարելով: Կենդանիների խաչասերման արդյունքում հետերոզիսի երևույթը կիրառվում է հիբրիդների առաջին սերնդի անմիջական օգտագործման դեպքում: Ոչ ազգակցական խաչասերման արդյունքում ստացված հիբրիդներից է թթենու շերամի միջտեսակային հիբրիդը: Զամբիկի և արու ավանակի հիբրիդը՝ ջորին, որի շատ դիմացկուն է, օժտված է ֆիզիկական մեծ ուժով և կյանքի մեծ տևողությամբ, սակայն այն անպտուղ է: Կենդանիների սելեկցիայւմ օգտագործվում է արհեստական սերմնավորումը: Վերջին տարիներին բույսերի և կենդանիների սելեկցիան զուգորդվում է գենային և բջջային ինժեներիայի հետ: