Jump to content

Մասնակից:ՆինաԱզատյան359/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Տեղում կորածը»
Ենթավերնագիր«Անտառի մանուկը»
ՀեղինակՂազարոս Աղայան
Ժանրհեքիաթ
ՎիքիդարանՆինաԱզատյան359/Ավազարկղ6

«Տեղում կորածը» կամ «Անտառի մանուկը», Ղազարոս Աղայանի հեքիաթներից:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառում մի ճոճի մեջ մանուկ կարդրած: Անտառում մարդ չկար, և փոքրիկը լաց էր լինում: Մի եղնիկ խղճում է նրան ու իր հորթի հետ կերակրում: Երեխան այդպես մեծանում է:

Երկրի թագավորը, որը զավակ չուներ, երազ է տեսնում: Երազում Աստված նրան ասում է, որ թագավորը անտառի խորքից երեխա պիտի գտնի ու իր որդին դարձնի: Թագավորը արթնանում է ու որոշում որսի գնալ: Անտառում տեսնում է տղային եղնիկի կաթն ուտելիս և տանում է պալատ: Տղան մեծանում է պալատում, դառնում արքայազն: Պարզվում է, որ մայրը գերի է օտար երկրում: Տղան պատերազմում է ու ետ բերում մորը[1]:

Գեղարվեստական առանձնահատկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթում Աղայանը շատախոս չէ: Դրա համար Աղայանին շատ են մեղադրել ոչ գեղարվեստական գրելու մեջ, սակայն հեքիաթի չափածո տողերը հակառակն են փաստում: Ինչպես աղայանական բոլոր ստեղծագործություններում իշխում է լավատեսությունը, և հեքիաթը ունենում է դրական ավարտ[2]:

Ստեղծագործության ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշե Բաղդասարյանը գրել է մանկական երաժշտություն համանուն վերնագրով (Անտառի մանուկը)՝ ազդվելով Ղազարոս Աղայանի այս հեքիաթից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/18 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2024-03-20-ին.
  2. «bookreader demo». serials.flib.sci.am. Վերցված է 2024-03-20-ին.