Մասնակից:Նիկոյան/Ավազարկղ Ա
Ջոզեֆ Հուտոն Թեյլոր[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/da/2008JosephTaylorWithMarietta.jpg/220px-2008JosephTaylorWithMarietta.jpg)
Ջոզեֆ Հուտոն Թեյլոր կրտսեր (անգլ. Joseph Hooton Taylor, JR., ծնվել է մարտի 29 1941թվականի, Ֆիլադելֆիա, ԱՄՆ) - ամերիկացի ֆիզիկոս,
Գերման Ջոզեֆ Մյուլլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերման Ջոզեֆ Մյուլլեր (անգլ. Hermann Joseph "H. J." Muller; ) – ամերիկացի գենետիկ, Թոմաս Հանտ Մորգանի ուսանող, ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում ստացել է Նոբելյան մրցանակիր (1946): Պարգևատրվել է ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ մուտացիաների հայտնաբերման համար: Հաղթանակը տասնամյակների աշխատանքի արդյունք էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի, Ճապոնիայում Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունից անմիջապես հետո ստացած մրցանակը հանրության ուշադրությունը հրավիրեց ճառագայթահարման վտանգավոր հետևանքների վրա: Աշխարհը մտնում էր սառը պատերազմի փուլ, իսկ Մյուլլերն օգնեց բարձրացնել հանրության ուշադրությունը միջուկային պատերազմի հնարավոր հետևանքների վրա:[1] ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի (1933-1949, 1990 թ.) թղթակից անդամ:
Ռենտգենյան ճառագայթների հետևանքով գենային մուտացիայի հայտնաբերումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մյուլլերը 1926 թվականի ընթացքում ընթացքում կատարեց մի շարք կարևորագույն բացահայտումներ: Նոյեմբերին, նա անցկացրել է երկու փորձարկումներ տարբեր ռենտգենյան ճառագայթների չափաբաժիններով: Այդ փորձերի արդյունքում նա նկատեց հստակ քանակական հարաբերություն ճառագայթային եւ մահացու մուտացիաների միջև: Բեռլինում կայացած հինգերորդ միջազգային գենետիկայի կոնգրեսում Մյուլլերի <<գենետիկ մոդիֆիկացիայի խնդիրները>> խորագրով ելույթը սենսացիա առաջացրեց մամուլում:
Մյուլլերի միջազգային հեղինակության հետ մեկտեղ սկսեց ընդարձակվել նրա լաբորատորիան, քանի դեռ տեղի չէր ունեցել Մեծ ճգնաժամը: Դա մի դժվար ժամանակահատված էր Մյուլլերի թե մասնագիտական, և թե անձնական կյանքում: Գերհոգնածության և աճող ֆինանսական ճգնաժամի պատճառով Մյուլլերը 1932 թվականին ինքնասպանության փորձ կատարեց: