Մասնակից:Նիկոյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոստային պատմություն-ուսումնասիրություն փոստային ծառայության զարգացման, ֆելատելիզմի կարևորագույն մաս: հեռավոր երկրների և տարածքների մասին սեղեկություն ստանալու պահանջարկը գալիս է հնուց և առաջնահերթ այդ պահանջը բավարարում էր սուրհանդակնեի կողմից, որոնք բերում էին հաղորդագրություն ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, կամ արտահայտված սիմվոլների միջոցով: Մարդկային քաղաքակրթության զարգացման հետ մեկտեղ կատարվում էին փոստային կապի կիրառման փոփոխություններ և զարգացումներ:

Արքայական փոստի կառք (Մեծ Բրիտանիա, 1820)
Աֆրիկյան սնամեջ տամտամ

Նախնադարյան մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմական ժամանակներից մարդիկ կարևոր ինֆորմացիաի պողանցման համար օգտագործում էին ձայնը, որն էլ նպաստեց հոդաբաշխ խոսքի զարգացմանը: Սակայն բանավոր խոսքի փոխանցումը կատարյալ չէր, քանի որ մարդկային ձայնըլսելի է միայն մոտ հեռավորությունից: Փոխանցվող ձայնի հզորացման համար հազարամյակներ առաջ սկսեցին օգտագործել ծառի սնամեջ կոճղերը, իսկ ավելի ուշ թմբուկները (Ք.ա. շուրջ 6 հազար տարի առաջ): Պայմանական հարվածային ազդանշանների օգնությամբ լուրերը մի տեղանքից փոխանցվում էր մյուսը: Բացի այդ ինֆորմացիայի փոխանցման համար մարդիկ օգտագործել են կրակը և ծուխը: Մինչ օրս աֆրիկյան ցեղերը որպես կապի միջոց օգտագործում են տամտամ թմբուկները, իսկ Կանադայի հնդկացիները խարույկի ծուխը 20-րդ դարում կիրառել են այդ նույն նպատակով:

Հին եգիպտական նկար, արտացոլված է փոստային գործունեությունը:

Անտիկ ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկության պատմության մեջ հաջորդ կապի միջոցը դարձել են սուրհանդակները:Հնագույն Միջագետքի, Եգիպտոսի, Հունաստանի, Պարսկաստանի, Չինաստանի պետություններում, Հռոմեական կայսրությունում գոյություն է ունեցել հաստատված հանրային փոստային ծառայություններ․ գրավոր ուղերձները ուղարկվում էին սուրհանդակների միջոցով՝ Էստաֆետային սկզբունքով:

Հին Արեւելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստային պատմությունը սերտորեն կապված է գրելու պատմության հետ:

Փոստային աղավնիներ կցված հաղորդագրությամբ