Մասնակից:Նարինե Գիժլարյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հայ գիրք» շտեմարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ազգային գրադարանի առաքելություններից մեկը ազգային մշակութային ժառանգության պահպանությունն ու հանրահռչակումն է, ազգային մշակութային ժառանգության հանրահասանելիության ապահովումը ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Գրադարանի ռազմավարական կարևորագույն թիրախներից մեկը տպագիր հավաքածուի թվային փոխակերպումն է՝ ազգային տպագիր ժառանգության թվայնացումը, մշակումը, թվանշայնացումը, թվային պատճենների արխիվացումը, համապատասխան շտեմարաններում դրանց տեղադրումը և հանրությանը դրանց հասանելիության ապահովումը։ Ազգային  տպագիր ժառանգության ամենածավալուն հավաքածուները հայ գրքի և հայ մամուլի շտեմարաններն են, և դրանց ամենամեծ քանակները պահպանվում են Հայաստանի ազգային գրադարանում։ ՀՀ փաստագրական ժառանգության պահպանության կարևորությունն ու  առաջնահերթությունը նկատի առնելով՝ Կառավարությունը 2014 թ. գերակա խնդիրների ցանկում ներառել է  Հայկական ժառանգության էլեկտրոնային համահավաք «Հայ պարբերական մամուլ» և «Հայ գիրք» համահավաք էլեկտրոնային շտեմարանների ձևավորումը։

Էլեկտրոնային գրադարաններն ու շտեմարաններն այսօր շատ պահանջված են և զերծ են տարածաժամանակային խոչընդոտներից։ Հաշվի առնելով թվային գրադարանի առավելությունները և արդիական պահանջները՝ Հայաստանի ազգային գրադարանը ձևավորում է տարաբնույթ էլեկտրոնային շտեմարաններ[1], որոնցից են «Հայ գիրք»-ը, «Հայ մամուլ»-ը և այլն։ ՀԱԳ-ը առ 21.11. 2023-ը՝ թվայնացրել է 12,944,219 էջ, որից գիրք՝ 5,998,411, մամուլ՝ 6,945,808։

Հայ գիրք. ստեղծման պատմություն[1][խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայ գիրք[2]» Էլեկտրոնային շտեմարանի ստեղծման աշխատանքները սկսվել են 2010 թվականից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, իսկ 2012 թվականից՝ Հայաստանի ազգային գրադարանում: Այսօր այս երկու գիտահետազոտական կենտրոններն աշխատում են զուգահեռ՝ համատեղելով շտեմարանի ստեղծման իրենց ջանքերն ու կարողությունները: Շտեմարանի ստեղծման սկզբունքը մեկն է՝ հայատառությունը:

Բազմալեզու հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրացուցակի աշխատաժամեր

«Հայ գիրք» էլեկտրոնային շտեմարանում ներառված են 1512 թվականից մինչ այսօր աշխարհի տարբեր հատվածներում տպագրված հայերեն, հայատառ, ինչպես նաև հայերեն հատվածներ պարունակող գրքերը: «Հայ գիրք» էլեկտրոնային շտեմարանում առանձնանում են նաև բազմալեզու հրատարակությունները, որոնց բնագիր լեզուներից մեկը հայերենն է: Ներառված են ատլասներ, քարտեզներ, ժողովածուներ, հմայիլներ (միայն հնատիպ շրջան), կատալոգներ, պատկերագրքեր, բառարաններ, պատմական, գեղարվեստական, կրոնական, քաղաքական, մասնագիտական տարաբնույթ

  1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ».

Կատեգորիա:Գրադարանային գործ Կատեգորիա:Library