Մասնակից:Նարեկ Ալավերդյան/Լարրի և Սթիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարեկ Ալավերդյան/Լարրի և Սթիվ
Պատկեր:Լարրի և Սթիվ.jpg

Լարրի և Սթիվ (անգլ.՝ Larry & Steve), 1997 թվականի ամերիկյան մուլտիպիկացիոն ֆիլմ: Սեթ Մաքֆարլեյնի երկրորդ մուլտֆիլմն է։ «Լարիի կյանքը» մուլտֆիլմի շարունակությունն է, որը նախորդել է «Գրիֆիններ» մուլտսերիալին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին, ուսուցանելով Ռոդ-Այլենդի դիզայնի ինստիտուտում Սեթ Մաքֆարլեյն որպես դիպլոմային աշխատանք ստեղծել է «Լարրիի կյանքը»[1][2]։ Նա հասավ հաջողության[3], և այդ պատճառով երկու տարի անց Մաքֆարլեյնը ներկայացրեց շարունակությունը՝ «Լարրի և Սթիվ»: Այս մուլտֆիլմը ցուցադրվել է «The Cartoon Cartoon Show» հաղորդման մեջ Cartoon Network հեռուստաալիքով։ FOX հեռուստաալիքի գործադիր պրոդյուսերները, դիտելով երկու մուլտֆիլմերը, նրանք առաջարկեցին, որ Մաքֆարլեյնը ստեղծի նոր մուլտսերիալի գլխավոր հերոսներ` Լարրի (որը վերածվեց Peter Griffin -ի) և Ստիվ (դարձավ Brian)[4]։ Նոր մուլտֆիլմերի շարքի մեկնարկային սերիայի համար Սետուին տրամադրեցին 50000 դոլար[5] և նա իր ստեղծածը ներկայացրեց վեց ամիս հետո, ինչպես և խոստացել էր[3]։ Հեռուստաընկերության ղեկավարությունը հավանեց այն և նոր պայմանագիր ստորագրվեց, որի համաձայն Սեթ Մաքֆարլեյնը պետք է ստեղծեր «Գրիֆինների» առաջին սեզոնը, որը բաղկացած էր 13 դրվագներից [6]։ Անիմացիոն սեզոնի համար պայմանագրի գումարը կազմեց 2000000 դոլար[7]։


Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակֆարլեյնը ստեղծում էր այս մուլտֆիլմը արդեն իսկ աշխատելով Հաննա-Բարբերայի վրա, «Ջոնի Բռավո», «Դեկստերի Լաբորատորիան» և «Կովիկն ու աքլորիկը» մուլտսերիալների համար նոր սերիաններ ստեղծելու ընդմիջումներում:

Ռեժիսոր՝ Սեթ Մաքֆարլեյն
Պրոդյուսեր՝ Դևիս Դոի, Շերրի Գյունտեր և Լարրի Խյուբեր
Սցենարի հեղինակ՝ Սեթ Մաքֆարլեյն
Դերերը հնչեցրեցին՝ Սեթ Մաքֆարլեյնը և Լորի Ալանը
Կոմպոզիտորներ՝ Ռոն Ջոունս, Բոդի Չենդլեր և Գերի Լայոնելլի
Մոնտաժ՝ Վիլյամ Ե. Դեբու, Պոլ Դուգլաս, Ջինա Լամար և Ջոն Ֆորրեստ Նիս

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստիվը[8] կանգնած է տեսախցիկի առջև և նկարահանում է տեսաուղերձը, որպեսզի որևէ մեկը նրան փրկի իր ձախորդ տիրոջից՝ Լարրիից[9]: Նա պատմում է անհաջողությունների մասին, որոնք նա զգացել է լարրի պատճառով այն պահից ի վեր, երբ նա վերցրել էր իրեն կենդանիների ապաստարանից, մասնավորապես պատմում է առևտրի կենտրոն իրենց այցի պատմությունը: Ֆիլմում մասնակցում է նաև ինքնաթիռը, որի օդաչուն հետագայում պիտի դառնա «Գրիֆիններ» մուլտֆիլմի Գլենն Կուագմայրը: Նույնիսկ նրա ձայնը պատկերված է շատ նման:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lenburg, Jeff (2006). Who's who in animated cartoons: an international guide to film & television's award-winning and legendary animators (Illustrated ed.). New York: Applause Theatre & Cinema Books. էջ 221. ISBN 978-1-55783-671-7.
  2. «Seth MacFarlane — Profile» Արխիվացված է Փետրվար 20, 2009 Wayback Machine-ի միջոցով:. (անգլերեն) Online. Retrieved December 20, 2007
  3. 3,0 3,1 "Family Guy Seth MacFarlane to speak at Class Day: Creator and executive producer of 'Family Guy' will headline undergraduate celebration Արխիվացված 2012-08-06 WebCite. Harvard Gazette. Retrieved December 21, 2007.
  4. Bartlett, James (2007-03-12). «Seth MacFarlane – he's the "Family Guy"». greatreporter.com. Presswire Limited. Արխիվացված է օրիգինալից 2012-01-21-ին. Վերցված է 2007-12-31-ին. « ... his company, Fuzzy Door Productions ...» {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Andreeva, Nellie (2008-05-05). «"Family Guy creator seals megadeal». (անգլերեն). Վերցված է 2008-05-31-ին. {{cite news}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն)
  6. Փաստացի, առաջին սեզոնը արդյունքում ստացվեց յոթ սերիաների
  7. Dean, Josh (October 13, 2008). «Seth MacFarlane's $2 Billion Family Guy Empire». Fast Company. Վերցված է October 18, 2009-ին.
  8. «Գրիֆիններում» կդառնա Բրեյան
  9. «Գրիֆիններում» կդառնա Պիտեր

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]