Մասնակից:Նանե Օհանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անահիտ Բարսեղյան (մարտի 3, 1994, Խարկով), հայ լողորդուհի։ Հայաստանի չեմպիոն և ռոկորդակիր, միջազգային դասի սպորտի վարպետ։ Լոնդոնում կայացած «Ամառային օլիմպիական խաղեր 2012»-ի մասնակից։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Բարսեղյանը ծնվել է 1994 թվականի մարտի 3-ին Խարկովում։ Յոթ տարեկանից սկսել է զբաղվել լողով։ Առաջին մարզիչը և մարդը, ով նրան ուղղորդեց դեպի սպորտ, նրա հայրն էր՝ Կարեն Բարսեղյանը[1]։

Սպորտային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ամբողջ կարիերայի ընթացքում Անահիտ Բարսեղյանը հաղթել է Հայաստանի 2007, 2008, 2009 թվականների առաջնություններում, նաև 2009 թվականին Իրանում կայացած համահայկական խաղերին արժանացել է լավագույն լողորդ տիտղոսին։ Հաջորդ տարի՝ 2010 թվականին, Սինգապուրում տեղի ունեցած երիտասարդական օլիմպիադայի `50մ խորության վրա ժամանակ գրավել է 17-րդ հորիզոնականը։ Նույն թվականին՝ Հայաստանում տեղի ունեցած առաջնությանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[1]։ 2012 թվականին Հայաստանում կայացած առաջնությանը մասնակցելով սահամնել է ռեկորդներ՝ 100 մետրը լողալով 1:09:29 ժամանակահատվածում, 50 մետրը՝ 30:89-ում, 25 մետրանոց լողավազանում 50մ լողալով 1:05:00 ժամանակահատվածում [1]։

  1. 1,0 1,1 1,2 «Лондон-2012. Армянские олимпийцы. Анаит Барсегян». NEWS.am Sport. 2012-07-04. Արխիվացված է օրիգինալից 2012-09-28-ին. Վերցված է 2012-07-12-ին.