Մասնակից:Նանե Ոսկանյան/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանե Ոսկանյան/Ավազարկղ3

Ժոզեֆ Ֆուրիեի համալսարան (նախկինում Գրենբոլի համալսարան 1), տեխնոլոգիական և բժշկական համալսարան, պատկանում է Ֆրանսիայի Գրենոբլի ակադեմիային: Հիմնադրվել է 1971 թվականին[1]: Համալսարանն անվանակոչվել է ֆրանսիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Ժոզեֆ Ֆուրյեի պատվին: 2010 թվականին աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշում համալսարանը գտնվել է 151-200 տեղերի տիրույթում կամ ազգային վարկանիշի 6-7-րդ տեղում[2], 2014 թվականին՝ համաշխարհային վարկանիշի 100-150-րդ տեղերի միջակայքում:

2015 թվականի սեպտեմբերի 11-ին ստորագրվել է Գրենոբլ Ալպ համալսարանի կազմում 2016 թվականի հունվարի 1-ից Գրենոբլի երեք համալսարանների միավորման մասին դեկրետը[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի պատմությունն սկսվում է 1339 թվականին[1] Գրենոբլի համալսարանի բացմամբ, որը բաղկացած է չորս ֆակուլտետներից՝ բժշկություն, իրավունք, քաղաքացիական իրավունք և բանասիրություն: 1811 թվականին[1] ֆրանսիացի գիտնական Ժոզեֆ Ֆուրյեն բացում է Գրենոբլի համալսարանում ճշգրիտ գիտությունների ֆակուլտետը: 1841 թվականին բացվել է բժշկության և դեղագործության նախապատրաստական դպրոց: 1968 թվականի մայիսյան խռովությունների հետևանքով Գրենոբլի համալսարանը լուծարվել է երեք բարձրագույն մասնագիտացված համալսարանների՝ Գրենոբլ 1, Գրենոբլ 2 և Գրենոբլ 3: Գրենոբլ 1 համալսարանը համարվում է Գրենոբլ համալսարանի բժշկության, դեղագործության և ճշգրիտ գիտությունների ֆակուլտետների ժառանգն: 1987 թվականին[1] համալսարանը ստացել է Ժոզեֆ Ֆուրյեի անունը՝ ի պատիվ ֆրանսիացի հայտնի գիտնականի:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի կազմում կա 11 ֆակուլտետ, տեխնոլոգիայի համալսարանական ինստիտուտ, ինժեներների դպրոց, Վալանսի համալսարանի մասնաճյուղը, պրոֆեսորների և դոկտորական դպրոցի քոլեջի նախապատրաստության համալսարանական ինստիտուտ, որը հարակից է Գրենոբլում տեղակայված ուսուցման և հետազոտությունների դոկտորական դպրոցներին[4]:

Ֆակուլտետ

  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆակուլտետ
  • Կենսաբանության ֆակուլետ
  • Քիմիայի ֆակուլետ
  • Մեխանիկայի ֆակուլետ
  • Ֆիզիկայի ֆակուլետ
  • Մաթեմատիկայի ֆակուլետ
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
  • Բժշկության ֆակուլտետ
  • Դեղագործության ֆակուլտետ
  • Տիեզերքի գիտությունների աստղադիտարան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Университет Жозефа Фурье» (ֆրանսերեն) — история университета. Արխիվացված է օրիգինալից 2012-06-20-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  2. «Академический рейтинг университетов мира» (անգլերեն) — Академический рейтинг университетов Франции. Արխիվացված է օրիգինալից 2010-08-22-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Les décrets de la fusion des trois universités de Grenoble». www.ac-grenoble.fr. Վերցված է 2016-11-18-ին.
  4. «Университет Жозефа Фурье» (ֆրանսերեն) — структура университета. Արխիվացված է օրիգինալից 2012-06-20-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)