Մասնակից:Նանա Շախբարյան/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանա Շախբարյան/Ավազարկղ1
ՏեղանքԱրցախ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան
Նյութանմշակ գետաքար, կրաշաղախ
Հատում էՀղցկոտ գետ
Կառուցվել է17-18-րդ դար
Հիմնական թռիչք5,50 մ
Լայնություն4,35 մ
Բարձրություն4,25 մ

Հղցկոտի կամուրջ, գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից 200 մ հարավ-արևմուտք՝ Հղցկոտ գետի վրա: Ծովի մակերևույթից բարձր է 1075 մ:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղցկոտի կամուրջը 17-18-րդ դարերին բնորոշ միաթռիչք կամուրջ է՝ կառուցված անմշակ գետաքարով, կրաշաղախով: Սրբատաշ են թաղակիր կամարի անկյունաքարերը: Կամրջի թռիչքի երկարությունը 5,50 մ է, անցուղու լայնությունը՝ 4,35 մ, բարձրությունը ջրի մակարդակից՝ 4,25 մ: Կամրջի կոորդինատներն են՝ N 39°41′51,06″, E46°09′43,48″:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի կամուրջներ, Սամվել Կարապետյան, Երևան 2009