Մասնակից:ՄուշԿուրեխյան/Բելլատրիսա Լեսթրեյնջ (կերպար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Փոթերի աշխարհի կերպար
Bellatrix Lestrange.jpg
Հելենա Բոնեմ Քարթերը Բելլատրիսա Լեսթրեյնջի դերում
Հելենա Բոնեմ Քարթեր
Սեռ իգական
Մազերի գույն սև
Ֆակուլտետ Սլիզերին
Արյունի մաքրություն Զտարյուն
Կողմ Մեռյալների ջոկատ
Կախարդական փայտ 12 3/4 դույմ, ընկուզենու փայտ` վիշապի սրտի միջուկով
Առաջին հայտնվելը «Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը»


Բելլատրիսա Լեսթրեյնջ - (անգլ. Bellatrix Lestrange) (օրիորդական ազգանունը` Բլեք) - Մեռյալների ջոկատի անդամ, Մութ Լորդի հետևորդ և նրա հավատարիմ կողմնակիցը: Բելլատրիսան ունի սև փայլուն մազեր, մուգ դեմք (7-րդ գրքի նկարագրությամբ), սև աչքեր և ծանրացած կոպեր: Վոլդեմորի անհետանալուց հետո Բելլատրիսան իր ամուսնու` Ռաբաստան Լեսթրեյնջի և Բարտի Կրաուչ կրտսերի հետ փորձում է գտնել իր տիրակալին: Ֆրենկ և Ալիս Լոնգբոթթոմներին Կրուցիատուս անեծքով տանջելու համար ցմահ բանտարկվել է Ազկաբանում, չնայած այս ամենին նա համոզված էր իր տիրակալի վերդառնալուն և սպասում էր նրան: «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» գլխում նա Մեռնայլների ջոկատի մյուս անդամների հետ փաղչում է Ազկաբանից և մասնակցում է Գաղտնիքների բաժնում տեղի ունեցած կռվին, որտեղ էլ սպանում է իր զարմիկ Սիրիուս Բլեքին: «Հարրի Փոթերը և Մահվան Պարգևները» գրքում Բելլատրիսան խաղում է ավելի ծավալուն դեր և հայտնվում է տարբեր հատվածներում. օրինակ Մալֆոյների առանձնատանը հարցաքննում է Հերմայոնի Գրեյնջերին` օգտագործոլով Կրուցիատուս անեծքը: Քիչ հետո, երբ Դեբբին փրկում է բանտարկյալներին Բելատրիսան մահացու վիրավորում է Դեբբիին` նետելով նրանց ուղղությամբ դանակը: Հոգվորդսի կռվի ժամանակ սպանում է Նիմֆադորա Տոնկսին և միաժանակ կռվում Հերմայոնի Գրեյնջերի, Ջիննի Ուզլիի և Պալունա Լավգուդի հետ, որից հետո անհայտ կախարդանքով Մոլլի Ուիզլին սպանում է նրան` հարվածելով սրտի հատվածում: Բելլատրիսա Լեսթրեյնջի դերակատարը ֆիլմում անգլիացի հայտնի դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերն է: