Մասնակից:Մովսիսյան Նաիրա/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսիսյան Նաիրա/Ավազարկղ6

Արշակ Գարմենի Մխիթարյան , Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր[1]։

  • 1976—1981 թվականներին սովորել և ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը, մասնագիտությամբ պատմաբան է։
  • 1981—1986 թվականներին աշխատել է Նաիրի շրջանի Նոր Գեղիի Գ.Աղաջանյանի անվան խորհտնտեսություն-տեխնիկումում որպես լաբորանտ,ինչպես նաև հասարակական գիտական առարկաների դասախոս։
  • 1985—1986 թվականներին ծառայել է խորհրդային բանակում[2]։
  • 1986—1988 թվականներին աշխատել է Նոր Գեղիի խորհտնտեսություն—տեխնիկումի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։
  • 1988—1993 թվականներին աշխատել է որպես «Ունիվերսալ-3» կոոպերատիվի փոխտնօրեն։
  • 1993—2003 թվականներին եղել է Նոր Գեղիի «Աղավնի» ՍՊԸ տնօրեն։
  • 2003—2007 թվականներին ընտրվել է որպես Ազգային Ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է։
  • 2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով , «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։

Ամուսնացած է, ունի երեք երեխա[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արշակ Գարմենի Մխիթարյան».
  2. «Мхитарян Аршак Гарменович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2020-12-24-ին.
  3. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020-12-24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]