Մասնակից:Միշա Ասիրյան/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Լորխ», կարտոֆիլի սորտ։ Ստացվել է 1922-ին Ռուսաստանի կարտոֆիլ տնտյան Գիտահետազոտական ինստիտուտում (հեղինակ՝ Ս. Լորխ): Արմատը փնջաձև է։ Ցողունները` կանաչավուն: Տերևները խոշոր են, շատ կոշտ, մուգ կանաչ, հիմքում՝ բաց կարմիր: Ծաղկաբույլը կազմված է 2-4 ոլորքներից, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 4-5 ծաղկից: Պալարներն սպիտակ են, կլորավուն-ձվաձև, օսլայի բարձր պարունակությամբ։ Միջահաս սորտ է: Բերքատվությունը՝ 150–180 ց/հա: Դիմացկուն է ֆիտոֆտորոզի, օղակավոր փտման նկատմամբ: Քաղցկեղադիմացկուն չէ: