Մասնակից:Մարտա Մանգասարյան/Ավազարկղ 9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Գյուղը տեղակայաած է Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Աղահեճք գավառում[1]:

Արահուծը Սյունիքի հնագույն բնակավայրերից է։ Գյուղի պատմական անվանման մասին տարբեր տեսակետներ են ի հայ եկել։ Սերո Խանզադյանը բնակավայրի նախանվանում է համարում Ստ. Օրբելյանի ներկայացրած Մախուլն գյուղը: Խորհրդային տարիներին նա, լինելով Մալիբեյլի գյուղում, գտել է մի կոտրած խաչքար, որի վրա փորագրված էր Սյունիքի Տարսայիճ մեծ իշխանի անունը, իսկ դպրոցական զանգի վրա կարդացել էր պղնձագործ Հովհան վարպետի անունը, որը զանգը ձուլել էր 1328 թ.: Գյուղի քրդերից մեկի տանը վիշապագորգի վրա ընթերցել էր «ԱՍԱՏՈՒՐ ԱՂԻՆ Ի ՎԱԵԼՈՒՄ, ՌԾԳ — 16041627»

Մալիբեկլուի թաղամասերից մեկը, որը նախախորհրդային շրջանում Արըգլար անունով առանձին բնակավայրի կարգավիձակ ուներ, Ս. Կարապետյանը վերապահումով հավանական է համարում, որ դա Ստ. Օրբելյանի հիշատակած Արքո գյուղն է

Ա. Ղարագյոզյանն էլ գտնում է, որ դա պատմական Կատոհորինքն է, իսկ Ա. Հակոբյանն էլ դա նույնացնում է Արահուծ բնակավայրի հետ.

18–րդ դարի երկրորդ կեսին և 19–րդ դարի սկզբներին Ղարաբաղի խաների և քրդական ցեղերի ձնշման տակ տարածաշրջանի բնակավայրերը հայաթափվել են։

19–րդ դարի սկզբներին Արահուծում հաստատվել էին քուրդ խաշնարած մի քանի ընտանիքներ: Հայկական գյուղը նրանք անվանեցին Մալիբեկլու։ Մի քանի տասնամյակի ընթացքում գյուղում հաստատված եկվորները կործանել են հայկական պատմամշակութային հուշարձանները։

1921 թ. Մոսկվայի կենտրոնական բոլշևիկյան իշխանության որոշմամբ այս տարածքները բռնակցվեցին Ադրբեջանին։ Մալիբեկլուն 1923 թ. գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թ.՝ Լաչինի շրջանի կազմում։

1992 թ․ Լաչինի հումանիտար միջանցքի բացումից հետո ԱՀ Պաշտպանության բանակի հարվածների տակ Մալիբեկլուն ևս ազատագրվեց։

1994 թ. այստեղ հաստատվեցին ՀՀ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից և Նոր Հաճն քաղաքից մի քանի ընտանիքներ: Բնակավայրը վերստացավ Արահուծ անունը։

  1. Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 649–650.