Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արյան դեպո- մարդու և կենդանիների օրգաններ, որտեղ պահեստվում է որոշակի քանակությամբ արյուն։ Օրգանիզմի ամբողջ արյան մոտ 50%-ը չի մասնակցում շրջանառությանը, այլ պահվում է արյան դեպոյի օրգաններում՝ փայծաղում (մոտ 16%), լյարդում (մինչև 20%), մաշկում (մոտ 10%)։ Արյան դեպոյում պահեստված արյունը հիմնականում բաղկացած է ձևավոր տարրերից․ պլազմայի քանակությունն աննշան է։ Արյան դեպոյի օրգաններից արյունը շրջանառության մեջ է մտնում, երբ ավելանում է օրգանիզմի պահանջը թթվածնի նկատմամբ (ծանր ֆիզիկական աշխատանք), կամ շրջանառվող արյան մեջ նվազում է հեմոգլոբինի քանակը (արյունահոսությունների դեպքում), երբ օրգանիզմը գտնվում է մթնոլորտային ցածր ճնշման պայմաններում։ Արյան դեպոյի օրգանները խիստ կարևոր են արյան շրջանառության համար և ապահովում են օրգանիզմի հարմարվելը ներքին և արտաքին միջավայրի փոփոխվող պայմաններին։

Մարդու արյան դեպոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու մոտ ծնվելուց հետո նորմայում հիմնական արյունաստեղծ օրգան է համարվում կարմիր, կամ արյունաստեղծ ոսկրածուծը: Կարմիր ոսկրածուծը մարդու մոտ հիմնականում տեղավորված է կոնքային ոսկրերի և երկար խողովակավոր ոսկրերի վերջավորությունների մակուղեղների մեջ: Մարդկային սաղմում զարգացած է այսպես կոչված արտաոսկրածուծային արյունաստեղծումը: Տվյալ դեպքում արյունաստեղծ օրգաններ են հանդիսանում՝ փայծաղը և լյարդը: Արտաոսկրածուծային օջախների արյունաստեղծում կարող են հայտնաբերվել թե՜ երեխայի թե՜ մեծահասակի մոտ որոշ ախտաբանական պայմաններում, որոնք խախտում են ոսկրածուծային արյունաստեղծումը կամ առաջացնում են մեծ ծանրաբեռնվածություն արյունաստեղծ օրգանների վրա: Օրինակ, շատ հաճախ արտաոսկրածուծային արյունաստեղծ օջախները տարբեր հյուսվածքների օրգանների մեջ (լյարդում և փայծաղում) հայտնաբերվում են լեյկոզի ժամանակ: