Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 17

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոզուկ Փեփփա
Peppa Pig
ԺանրԿոմեդիա, մուլտսերիալ, երեխաների համար, ընտանեկան
ԵրկիրՄիացյալ Թագավորություն
ՀեռուստաալիքԿարուսել
Եթերաշրջաններ5
Սերիաների քանակ249

«Խոզուկ Փեփփա», (անգլ.՝ «Peppa Pig») - բրիտանական մուլտսերիալ կազմված 5 րոպե տևողությամբ կարճամետրաժ մուլտֆիլմներից: Եզրափակիչ սերիան էկրաններին հայտնվեց 2016 թվականի հունվարի 29-ին:

Գլխավոր դերերում՝ Խոզուկ Փեփփան, նրա կրտսեր եղբայր Ջորջը, մայր Խոզուկը և հայր Խոզն է: Մշտական կերպարներ են հանդիսանում տատիկն ու պապիկը, ինչպես նաև Փեփփայի, Ջորջի և նրա ծնողների ընկերները: Հեռուստատեսությամբ ցուցադրվել է ավելի քան 180 երկրներում[1] և թարգմանվել 40 լեզուներով: Ռուսաստանում այն ցուցադրվում է՝ TiJi և Կարուսել հեռուստաալիքներով: Մինչև 2009 թվական թետրվարի 28 հեռարձակվել է Nickelodeon հեռուստաալիքով: 2015 թվականին պլանավորվեց նոր եթերաշրջան:

Սերիալի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի հերոսները մասնակիորեն օժտված են մարդկային հատկանիշներով, մասնակիորեն կենդանիների հատկանիշներով: Նրանք կրում են հագուստ, ապրում տնակներում, երթևեկում մեքենաներով, միմյանց հյուր գնում: Երեխաները խաղում են մարդկային խաղեր, ծնողները գնում են աշխատանքի: Սովորաբար մուլտֆիլմի սյուժեն դա ինչ-որ ընտանեկան գործունեություն է:

  • Ընտանիքը գնում է զբոսանքի
  • Ընտանիքը հյուր է գնում
  • Ընտանիքը նշում է տան անդամներից ինչ-որ մեկի ծննդյան տարեդարձը
  • Ընտանիքը զբոսախնջույք է կազմակերպում
  • Երեխաները հաճախում են մանկապարտեզ
  • Ընտանիքը ճանապարհորդում է.


Հիմնական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խոզուկ Փեփփա՝ աղջիկ, ավագը ընտանիքում, լրացավ նրա 5-ամյակը: Ինչպես բոլորը, շատ է սիրում է ցատկոտել ջրփոսների վրայով: Սիրում է խաղալ ընկերների հետ բակում և մանկապարտեզում: Հաճախ է ծաղրում հայրիկի ավելորդ քաշը: Ըստ բնավորության սեփականատեր է : Էգոիստիկ և ամբարտավան: Բայց դրա հետ միասին շատ է սիրում զվարճանալ լավ ժամանակ անցկացնել: Փեփփային, ինչպես և Ջորջին, դուր է գալիս «Ուրախ հավիկ» համակարգչային խաղը: Փեփփայի լավագույն ընկերուհին՝ ոչխարիկ Սյուզին է: Փեփփան նաև ունի Գոլդի անունով ոսկե ձկնիկ:
  • Ջորջ՝ Փեփփայի կրտսեր եղբայր, լրացավ նրա 3-ամյակը: Նա ինքնուրույն քայլում է, արտասանում է միայն առանձին բառեր: Շատ է սիրում դինոզավրեր, Պարոն Դինոզավր անունով փոքրիկ դինոզավրը նրա սիրելի խաղալիքն է: Սիրում է խաղալ Փեփփայի հետ, ինչով երբեմն վրդովեցնում է նրան: Եթե ինչ-որ մեկը պատահականորեն նեղացնում է Ջորջին, նա սկսում է լացել: Մի քիչ ժլատ ու բնավորությամբ սեփականատեր: Եթե Փեփփան նեղացել է նրա վրա, նա սկսում է քմծիծաղել: Ջորջին, ինչպես և Փեփփային, դուր է գալիս «Ուրախ հավիկ» համակարգչային խաղը: Ջորջի լավագույն ընկերն է՝ փոքրիկ նապաստակ Ռիչարդը:
  • Մայր Խոզուկ - բարի և հոգատար, սիրում է ընտանիքի հետ ժամանակ անցկացնել: Աշխատում է տանը, համակարգչի վրա տեքստեր տպագրելով: Սիրում է ճաշ պատրաստել և ունի լավ հումորի զգացում: Լրացավ նրա 33-ամյակը:
  • Հայր Խոզ՝ ակնոց է կրում: Նա աշխատում է շինարարական ընկերությունում: Չի սիրում, երբ կատակում են նրա մեծ փորի վրա: Նույնպես ունի լավ հումորի զգացում: Սիրում է ճանապարհորդել ընտանիքի հետ, այնուամենայնիվ վատ է կարդում քարտեզներ: Ըստ բնավորության պարծենկոտ է, շատ է սիրում ապացուցել իր վարպետությունը: Լրացավ նրա 34-ամյակը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մուլտսերիալը ցուցադրվել է ավելի քան 180 երկրներում». BBC News. 27 апреля 2010. Վերցված է 10 April 2012-ին.