Jump to content

Մասնակից:Մանե Գասպարյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանե Գասպարյան/Ավազարկղ

«Քեզ, գոված մուսա, ես չեմ ճանաչում…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից է[1], գրության թվականը հայտնի չէ։

Ինքնագիրը պահվում է Թումանյանի ընտանիքի արխիվի № 10 ծոցատետրում, որտեղ եղած նյութերը վերաբերում են 1891-1892 թվականներին։ Այստեղից ենթադրում ենք, որ այս բանաստեղծությունը ևս գրված է նույն ժամանակ։

Առաջին անգամ տպագրվել է Բանբեր Երևանի համալսարանում, 1972,№ 1, էջ154, որտեղ հրատարակող Ա․ Ինճիկյանը գրության հավանական թվականը համարում է 1895-ը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 649.