Մասնակից:Հրաչ Թորոսյան/Ավազարկղ
Սուսանո կամ Սուսանո-նո-Միկոտո (ճապ.՝ 須佐之男命, սուսա նո օ նո միկոտո, «քաջարի, արագ և կատաղի տղամարդ-աստված Սուսայից»), քամու աստված, որը ճապոնական դիցաբանության մեջ աստվածներից վերջինն էր, որը հայտնվել է ջրի կաթիլներից, որով աշխարհում առաջին տղամարդ աստված Իզանագին լվացել է իր քիթը Յեմի նո կունիից (մահացածների երկրներ))[1] վերադառնալուց հետո։ Ենթադրվել է, որ ի սկզբանե Սուսանոն փոթորկի և ջրի աստվածն էր, այնուհետև հայտնվել է տեսակետ, որ նա Իզումոյի հետ կապված տոհմերի աստվածային նախահայրն էր Հնարավոր է, որ մի քանի աստվածություններ միավորվել են նրա կերպարում, քանի որ Սուսանոն համարվել էր նաև մահացածների երկրի աստվածություն և որոշ առասպելներում նա եղել էպտղաբերության աստվածությունը:
Դիցաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ կոձիկիի՝ Սուսանոն ծնվել է ջրի կաթիլներից, որոնցով Իզանագին լվանցել է քիթը։ Իր հորից նա ժառանգել է ծովերին տիրելու իրավունքը։ Այնուամենայնիվ, Սուսանոն չի ցանկացել ստանձնել իշխանությունը և ուզեցել է հեռանալ իր մոր աշխար՝ Նե-նո-կունի։ Այդ մասին նրա հեկեկոցն այնքան ուժեղ էր, որ երաշտ է առաջացրել ամբողջ աշխարհում: Տեսնելով դա՝ զայրացած Իզանագին վտարել է Սուսանոյին: Երկիրը լքելուց առաջ Սուսանոն որոշել է այցելել իր քրոջը՝ Ամատերասուին, որին Իզանագին տվել է երկինքը։ Որպեսզի ապացուցի նրան, որ նա եկել է խաղաղությամբ, նա ամուսնացել է իր քրոջ հետ և եղբայրն ու քույրը լույս աշխարհ են բերել մի շարք աստվածներ: Աստվածուհին արդարացրել է եղբոր պահվածքը: Այնուհետև Սուսանոն քերթել է պիսակավոր հովատակի կաշին և նետել իր քրոջ ջուլհակների դահլիճ։ Երկնային ջուլհակները վախից իրենց մաքոքներով ծակել են իրենց գաղտնի վայրեր և մահացել։ Ամատերասուն նույնպես վախեցել է, բարկացել և թաքնվել քարանձավում՝ ինչի պատճառով ամբողջ աշխարհը ընկղմվել է խավարի մեջ: Այն բանից հետո, երբ աստվածներին հաջողվել է Ամատերասուին դուրս հանել, նրանք ստիպեցին Սուսանոյին հազար սեղան լցնել քավիչ նվերներով, կտրել են նրա մորուքը, պոկել նրա եղունգները և վտարել երկնքից:
Իջնելով երկիր՝ Սուսանոն հանդիպել է ծերունուն և պառավին՝ Ասինազուտի և Տենազուտի աստվածներին: Նրանք Սուսանոյին պատմել են իրենց դժբախտության մասին։ Առաջ նրանք ունեցել են ութ աղջիկ, սակայն ամեն տարի նրանց մոտ սկսել է հայտնվել ութգլխանի Յամատա-նո օրոտի օձը և կերել է աղջիկներից մեկին։ Սուսանոն խնդրել է իրենց վերջին դստեր՝ Կուսինադու-հիմեիի ձեռքը: Դրա համար նա ծերունուն և պառավին սովորեցրել է, թե ինչպես հաղթել օձին։ Օձին սպանելու համար նրանք պատրաստել են ութ տակառ սակե և դրել դրանք ութ դարպասով ցանկապատի ներսում։ Սակե խմելուց հետո օձը հարբել է ու քնել և այդ պահին Սուսանոն սպանել է նրան: Օձի միջին պոչում նա գտել է Ցումուգարի-նո-թաթիի թուրը և նվիրել այն Ամատերասին։ Դրանից հետո նա կնոջ հետ բնակություն է հաստատել Իզումո երկրում՝ Սուգա կոչվող տարածքում[2]։
Սրբավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Իզումո-տայսյան ամենահին և ամենամեծ սինտոիզմական սրբավայր է, որը նվիրված է եղել Սուսանո աստծուն և գտնվել է Սիմանե պրեֆեկտուրայում: Գլխավոր շենքի բարձրությունը 24 մետր է եղել։ Տանիքի տակ գտնվող մուտքի մոտ ամրացվել է հսկայական, բրնձի ծղոտից հյուսված շիմենավա պարան, որը վկայել է տեղի սրբության մասին։ Այս հոյակապ կառույցը հին Ճապոնական ճարտարապետության օրինակէ հանդիսացել և ծառայել է որպես մոդել շատ պաշտամունքային կառույցների համար: Նրա կենտրոնական սյունը տաճարների կառուցման ընթացքում առանցքային կայմի նախատիպն է եղել։ Իզումոյի մեծ սրբավայրը զարմացրել է երևակայությունը ոչ թե զարդերի պայծառությամբ և հարստությամբ, այլ խիստ զսպվածությամբ և պարզությամբ:
Ըստ լեգենդի՝ տարին մեկ անգամ Ճապոնիայի բոլոր տաճարների աստվածները լուսնային օրացույցի տասներորդ ամսում հավաքվել են այդտեղ՝ քննարկելու ամենակարևոր հարցերը։ Այդ պատճառով, այս ամիսը Ճապոնիայի այլ շրջաններում կոչվել է «ամիս առանց աստվածների»։ Այս սրբավայրը հիմա էլ սիրված վայր է ամուսնության արարողությունների համար: Դասական կաբուկի թատրոնի ծնունդը նույնպես կապված է եղել Իզումոյի սրբավայրի հետ։ Նրա քրմուհիներից մեկը՝ Իզումո-նո Օկունին, համարվել է Սուրբ պարեր-աղոթքների՝ նամբուցու-օդորիի հմուտ կատարող։ Այս ներկայացումները Կաբուկի թատրոնի նախատիպն էին։ Ի հիշատակ դրա, Իձումոյի սրբավայրում ամեն տարի նման ներկայացումներ են կազմակերպվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кодзики Արխիվացված 2013-12-29 Wayback Machine — «Имя бога, что явился затем, когда свой нос омывал, [было] Такэхая-Суса-но-о-но микото — Доблестный Быстрый Ярый Бог-Муж.»
- ↑ Кодзики Արխիվացված 2013-12-28 Wayback Machine