Jump to content

Մասնակից:Հովհաննիսյան Սյուզի/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննիսյան Սյուզի/Ավազարկղ 2

Արթյուր Նիկոլյա Տեատ (ֆր.՝ Arthur Nicolas Theate, ), բելգիացի ֆուտբոլիստ, «Ռեն» ակումբի և Բելգիայի հավաքականի պաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեատը «Օստենդե» ակումբի սան է։ 2020 թվականի օգոստոսի 10-ին «Բերշոտի» դեմ խաղում նորամուտն է նշել Ժյուպիլ լիգայում[1]։ Հոկտեմբերի 4-ին «Մուսկրոն-Պերյուվելզի» դեմ խաղում Արթյուրը խփել է իր առաջին գոլը «Օստենդեի» կազմում[2]։ 2021 թվականի ամռանը Տեատը վարձավճարով տեղափոխվել է իտալական «Բոլոնիա»։ Սեպտեմբերի 18-ին Միլանի «Ինտերի» դեմ խաղում նորամուտն է նշել իտալական Ա Սերիայում[3]։ Այդ նույն խաղում խփել է իր առաջին գոլը «Բոլոնիայի» կազմում։ 2022 թվականի ամռանը ակումբը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը 5,4 մլն ֆունտով:

Նույն թվականի ամռանը տեղափոխվել է ֆրանսիական «Ռեն»՝ կնքելով քառամյա պայմանագիր[4]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 19 մլն եվրո։ Օգոստոսի 7-ին «Լորյանի» դեմ խաղում նորամուտն է նշել Լիգա 1-ում[5]։ Օգոստոսի 21-ին «Այաչոյի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Ռենի» կազմում[6]։ Սեպտեմբերի 8-ին Լառնակայի ԱԵԿ-ի դեմ Եվրոպայի լիգայի խաղում դարձել է գոլի հեղինակ[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի նոյեմբերի 16-ին Ուելսի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում իր նորամուտն է նշել Բելգիայի հավաքականի կազմում[8]։

2022 թվականի նոյեմբերի 10-ին ընդգրկվել է Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության խաղերին մասնակցելու պաշտոնական հայտացուցակում[9]։ Մրցաշարում պահեստային էր և խաղադաշտ դուրս չի եկել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Остенде VS. Беерсхот 1:2» (անգլերեն). soccerway.com. 2020—08—10. Արխիվացված է օրիգինալից 2022-03-10-ին. Վերցված է 2022-06-17-ին.
  2. «Остенде VS. Мускрон-Перювельз 3:0» (անգլերեն). soccerway.com. 2020—10—04. Արխիվացված է օրիգինալից 2022-06-17-ին. Վերցված է 2022-06-17-ին.
  3. «Интер Милан VS. Болонья 6:1» (անգլերեն). soccerway.com. 2021—09—18. Արխիվացված է օրիգինալից 2022-06-17-ին. Վերցված է 2022-06-17-ին.
  4. «Arthur Theate est Rouge et Noir !». STADE RENNAIS F.C. (ֆրանսերեն). 2022-07-29. Արխիվացված է օրիգինալից 2022-10-18-ին. Վերցված է 2022-07-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Ренн VS. Лорьян 0:1» (անգլերեն). soccerway.com. 2022—08—07. Արխիվացված է օրիգինալից 2022-08-08-ին. Վերցված է 2022-08-14-ին.
  6. «Ренн VS. Аяччо 2:1» (անգլերեն). soccerway.com. 2022—08—21.
  7. «АЕК Ларнака VS. Ренн 1:2» (անգլերեն). soccerway.com. 2022—09—08.
  8. «Уэльс VS. Бельгия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021—11—16. Արխիվացված է օրիգինալից 2022-06-17-ին. Վերցված է 2022-06-17-ին.
  9. «ROBERTO MARTINEZ SELECTS 26 DEVILS FOR THE WORLD CUP» (անգլերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-11-10. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)