Մասնակից:Հերմինե Նրկրարանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խալկոգեններ

Վերջիններս բնական սուլֆիդներ, սելենիդներ ու տելուրիդներ առաջացնելու հակում ունեն և երբեմն հանդիպում են բնածին վիճակով։ Ծծումբը, սելենը, թթվածինը և տելուրը հանդիպում են մետաղների հետ առաջացրած միացությունների ձևով (օրինակˋ երկաթի սուլֆիդ՝ FeS, կապարի սուլֆիդˋ PbS)։

Խալկոգենի ատոմները էլեկտրոնային արտաքին թաղանթում ունեն 6-ական էլեկտրոններ։ Քիմիական միացություն առաջացնելիս 6-րդ խմբի տարրերի ատոմները կարող են ընդունել 2 էլեկտրոն և ցուցաբերել -2 օքսիդացման աստիճան։ Սովորական պայմաններում քիմիապես պասիվ են, տաքացնելիս՝ ակտիվ։ Պարբերության համարի մեծացման հետ ավելանում է էլեկտրոնային շերտերի թիվը և, հետևաբար, մեծանում են տարրերի շառավիղները, ոչ մետաղական հատկությունները թուլանում են և փոխարենը ուժեղանում են մետաղական հատկությունները։ Օրինաչափորեն փոխվում են նաև համապատասխան պարզ նյութերի ֆիզիկական հատկությունները։ 6-րդ խմբում տարրերի կարգաթվի մեծացման հետ օրինաչափորեն մեծանում են այդ տարրերի առաջացրած պարզ նյութերի հալման ու եռման ջերմաստիճանները, փոխվում են ագրեգատային վիճակն ու գույնը։