Jump to content

Մասնակից:Հարությունյան Մերի/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մերի Իլյիչի Հարությունյան - 2010թ. օգոստոսից Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետն է: Ծնվել է 1973թ., հունիսի 11-ին:

1990-1995թթ. սովորել է է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժնում` ստացել ժուռնալիստի որակավորում:

Մասնակցությունը վերապատրաստման ծրագրերին

[խմբագրել | խմբագրել կոդը]

• 1998թ. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ղեկավար կանանց խրախուսում» ծրագրով ԱՄՆ-ում մասնակցել է երկամսյա դասընթացներին,

• 2005թ. մասնակցել է ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի` «Ժամանակակից լրագրության զարգացումները» թեմայով երկշաբաթյա ծրագրին,

• 2007թ. մասնակցել է ԱՄՆ պետական դեպարտամենտի «Միջազգային այցելու» ծրագրի շրջանակներում կազմակերպված` «Կառավարության կապը հասարակայնության հետ» թեմայով ծրագրին,

• 2007թ. Լիտվայում մասնակցել է ՄԱԶԾ Բրիտանական խորհրդի՝ «Լիտվայի և Հայաստանի կառավարության մամուլի խոսնակների և լրագրողների փորձի փոխանակում` երկխոսության ճանապարհին» ծրագրին:

Աշխատանքային գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010թ. օգոստոսից ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ,

2009-2010թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ,

2000-2009թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՀՀ կառավարության «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրի լիազոր ներկայացուցիչ,

1999-2000թթ. ՀՀ կառավարության գործունեությունը լուսաբանող «Ձեռագիր» հեռուստածրագրի մեկնաբան և խմբագիր,

1997-1999թթ. Հայաստանի ազգային հեռուստատեսության «Լրաբեր», այնուհետ` Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվավերլուծական ծրագրերում` լրագրող,

1995-1997թթ. «Արմենպրես» պետական լրատվական գործակալության լրատվավերլուծական, քաղաքական բաժնում` լրագրող:


Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

• 2005թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

• 2011թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

• 2013թ. դեկտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ Մովսես Խորենացու մեդալով: