Մասնակից:Հասմիկ Բախտամյան/2
«Հասմիկ Բախտամյան/2» | |
---|---|
ի երգը |
«Singularity»-ը հարավկորեական բոյ-բենդի՝ BTS-ի երգ է, որտեղ որպես մենակատար հանդես է գալիս Վին։ Այն թողարկվել է 2018 թվականի մայիսի 6-ին, որպես Love Yourself: Tear ալբոմի մաս։ Այն գրվել է Առ Էմի և Չարլի Ջեյ․ Պերիի կողմից, վերջինս երգի միակ պրոդյուսերն է։ Երգը երկրորդ անգամ թողարկվել է Love Yourself: Answer ալբոմում ՝ 2018 թվականի օգոստոսի 24-ին։
Նախապատմություն և թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Singularity»ի տեսահոլովակը թողարկվել է որպես առաջիկա Love Yourself: Tear ալբոմի թիզեր[1]։ Հոլովակը գրեթե տասնհինգ ժամում հավաքել է տասը միլիոնից ավել դիտում[2]։
Առաջխաղացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի դեկտեմբերի 29-ին երգն արաջադրվել է 2018 KBS երգի փառատոնում[3]։ 2018 թվականի KBS Daejun-ում Վին ներկայացրել է «Սingularity»-ը։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոլդբինն ու Սուհյոն Նամը տեսահոլովակի մթնոլորտը բնութագրել են որպես փակ տարածություն, որտեղ Վին շարժվում է լույսի և ստվերի միջև և հետո մտնում ծաղիկներով լցված մութ սենյակ։ Սպիտակ դիմակներով ելույթը, զուսպ խորեոգրաֆիան մեկնաբանում են որպես սիրվելու համար նրա իրական ես-ի քողարկում[4]։ Billboard-ի Թամար Հերման նշել է, որ տեասահոլովակում Վիի կերպարը նման է հունական առասպելի Նարցիսին, որի մահվան պատճառը դարձել է սեփական արտացոլանքի հանդեպ սերը[5]։
Պարզ է դարձել, որ պարը բեմադրել է Կիուան Մադրիդը, որն աշխատել է BTS-ի մի քանի այլ պարերի վրա, ինչպիսիք են «Dope»-ը, «Fire»-ը, «Not Today»-ը և «Blood Sweat & Tears»-ը[6]։ Տեսահոլովակի ռեժիսորն է Lumpens-ի Չուա Յոնսոկ, իսկ օգնականները՝ Լի Վոնջուն, Չոն Մինջին և Պակ Հեջյոնը[7]։ Տեսահոլովակի վրա աշխատել են GDW-ից Նամ Հյունվուն, որպես լուսանկարչության ռեժիսոր, Սոն Հյունսուկը Real Lighting-ից, որպես ղեկավար, Պակ Հեյոն՝ խմբագիր, Պակ Ջինսիլ և Կիմ Բոնան՝ գեղարվեստական ռեժիսոր[8]։
Կոմպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական տեսանկյունից երգը նկարագրվել է հնդկական Rolling Stone-ի կողմից որպես նեո սոուլի ու ջազի նշույլներով R&B[9]։ Burlington County Times-ն այն նկարագրել է որպես «Վիի մեղրե ձայնին հավելող հանգստացնող բիթ», որն «ամեն լսելով ավելի ու ավելի ես հավանում»[10]։
Billbord-ի հետ հարցազրույցում Չարլի Ջեյ․Պերիին հիշեցնում է, որ երգը սկսվել է որպես պոեմ և շարունակվել այդպես։ Ըստ MTV News-ի, երգում Վին դիմակ է կրում իր զգացմունքները քողարկելու համար, ինքն իրեն հարցնում է՝ «Կորցրել եմ ինքս ինձ թե՞ գտել եմ քեզ»[11][12]։
Շնորհակալագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատություն/Հրապարակում | Ցուցակ | Հորիզոնական | Ծանոթագրություն |
---|---|---|---|
Los Angeles Times | 2018-ի լավագույն | 4 | [13] |
KultScene | 2018-ի լավագույն K-Pop տեսահոլովակներ | N/A | [14] |
The New York Times | 2018-ի լավագույն 65 երգեր | 20 | [15] |
SBS | 2018-ի թոփ 100 ասիական երգեր | 24 | [16] |
Հիթ-շքերթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթ | Հորիզոնական |
---|---|
Ֆրանսիա (SNEP) | 100 |
Հունգարիա (Single Top 40) | 23 |
Ճապոնիա Hot 100 (Billboard Japan) | 34 |
Հարավային Կորեա (Gaon) | 54 |
Հարավային Կորեա (K-pop Hot 100) | 10 |
ԱՄՆ համաշխարհային թվային երգեր (Billboard) | 3 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «BTS (방탄소년단) LOVE YOURSELF 轉 Tear 'Singularity' Comeback Trailer». YouTube. Վերցված է 8 September 2018-ին.
- ↑ «BTS' "Singularity" is the fastest solo K-pop MV to hit 10 million views». SBS. Վերցված է 8 September 2018-ին.
- ↑ «'2018 KBS 가요대축제' 방탄소년단X엑소 최초 공개 무대부터 워너원의 눈물까지 (종합)». Tenasia (Korean). December 29, 2018. Վերցված է December 28, 2018-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «BTS's MV 'Singularity' Exceeds 20 Million Views in Just Four Days». Mnews. Վերցված է 8 September 2018-ին.
- ↑ Herman, Tamar. «BTS' V Reveals Haunting New Song 'Singularity' Ahead of 'Love Yourself: Tear' Album Release: Watch». Billboard. Վերցված է 8 September 2018-ին.
- ↑ «Who's the choreographer behind BTS' "Singularity"?». SBS. Վերցված է 8 September 2018-ին.
- ↑ «YouTube: BTS estrenó el video oficial de "Fake Love"». Վերցված է 12 September 2018-ին.
- ↑ «BTS (방탄소년단) LOVE YOURSELF 轉 Tear 'Singularity' Comeback Trailer». YouTube. Վերցված է 6 October 2018-ին.
- ↑ Chakraborty, Riddhi. «BTS Drop Intoxicating New Comeback Trailer 'Singularity'». Rolling Stone. Վերցված է 8 September 2018-ին.
- ↑ Blum, Marjorie; Maitland, Anna. «Latest BTS album worthy of all the hype». Burlington County Times. Վերցված է 25 September 2018-ին.
- ↑ Herman, Tamar (December 22, 2018). «Western Songwriters Discuss Working on BTS' 'Love Yourself: Answer' Album». Billboard. Վերցված է December 21, 2018-ին.
- ↑ Bell, Crystal (December 14, 2018). «ALBUMS OF THE YEAR: BTS TRANSCEND LANGUAGE AND CULTURAL BARRIERS WITH LOVE YOURSELF: TEA». MTV. Վերցված է December 23, 2018-ին.
- ↑ Wood, Mikael (December 24, 2018). «Best of 2018: The 10 (or so) songs that demanded to be replayed, featuring Cardi B, Ariana Grande, John Mayer and Sophie». Los Angeles Times. Վերցված է December 31, 2018-ին.
- ↑ «Best K-Pop Music Videos of 2018». KultScene. January 10, 2019. Վերցված է January 8, 2019-ին.
- ↑ Jon Pareles, Jon Caramanica (6 December 2018). «The 65 Best Songs of 2018». The New York Times. Վերցված է 7 December 2018-ին.
- ↑ «PopAsia's Top 100 Asian pop songs of 2018: 50-1». SBS. Popasia. December 24, 2018. Վերցված է January 3, 2019-ին.