Մասնակից:Հասմիկ Բախտամյան/Ավազարկղ
Տեսակ | նկարած |
---|---|
Ժանր | սպորտային կատագերգություն, ֆիլմ-համերգ |
Ռեժիսոր | Բորիս Դյոժկին |
Սցենարիստ | Սակկո Ռունգե, Բորիս Դյոժկին, |
Բեմադրող նկարիչ | Վլադիմիր Սոբոլև |
Երաժշտություն | Կարեն Խաչատրյան |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 19րոպե 48վրկ. |
Պրիկվել | «Մետեորը րինգում» |
Սիկվել | «Արի սառցադաշտ» |
Հյուր ամռան մոտ- ռեժիսոր-մուլտիպլիկատոր Բորիս Դեժկինի նկարած մուլտիպլիկացիոն ֆիլմն է, որում ռեժիսորը համատեղում է երկու ժանրեր- սպորտային ֆիլմ և ֆիլմ-համերգ[1]: Պատմությունն այն մասին, թե ինչպես են «Մետեոր» խմբի մարզիկները ամռանը ուղղևորվել արկածային ճանապարհորդության անտառի առվակի ափով:
Սյուժետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամռանը անտառի արահետով, հսկայական ուսապարկերով արշավի են ուղղևորվում երեք մարզիկ: Նրանց ընդառաջ են գալիս աճած մորուքներով երեք արտասահմանցի, գրեթե դատարկ ուսապարկերով: Մարզիկները անցնում են առվակի ափով՝ հոսանքին հակառակ և վերջապես հարմար տեղ են գտնում: Նրանք վրան են դնում ու կրակ վառում: Երեկոյան նրանցից մեկը կիթառ է նվագում: Առավոտյան մարզիկները լողում ու գնդակ են խաղում առվակում: Հերթական հարվածը հասնում է տեղացի ձկնորսին, ով զայրացած հարվածում է և գնդակն ընկնում է ուղիղ կրակը: Գնդակը մաս-մաս է լինում, իսկ կաթսան թռնում է ծառի ճյուղը: Վախեցած ձկնորսը եղբոր հետ փախչում է, իսկ երկու մարզիկները թռցնում են երրորդին, որ վերջինս հանի կաթսան ճյուղից: Հետո նրանք նորից են կրակ վառում ու ջրով լցված կաթսան դնում վրան: Շփոթված ձկնորսը դույլի մեջ ձուկ է բերում նրանց համար, և վեճը մոռացվում է: Մարզիկները տապակում են ձուկը, իսկ մյուսը գնում է սունկ հավաքելու և հանդիպում է մի տեղացի աղջկա: Աղջիկն իր զամբյուղի սունկը լցնում է մարզիկի զամբյուղի մեջ, իսկ վերջինս նրան ծաղիկներ է նվիրում: Մինչդեռ բոլորը ձուկ են որսում, աղջիկը վերադառնում է մի դույլ կաթով և ձեռքով է անում մարզիկներին: Խանդից իրեն կորցրած ձկնորսը մարզիկների վրա է շպրտվում բռունցքներով, բայց պատասխան ստանալուց հետո եղբորը ուղարկում է օգնության հետևից: Շուտով հայտնվում է մի լայնաթիկունք տղա : Նա ճանաչում է մարզիկներին ու տղային նորից օգնության հետևից ուղղարկում: Վերջինս վերադառնում է նկարներով և բոլորին պարզ է դառնում, որ մարզիկները «Մետեոր» խմբի հոկեյիստներն են: Վեճը մոռացվում է ու սկսվում է սպորտային և հետո միայն երաժշտական մրցություն, ով ինչ ավելի լավ է կարողանում անել: Մարզիկներից մեկը բարձրանում է մեղվանոց, և նրա վրա է թրչում պարսը: Բժշկական օգնություն նրան ցուցաբերում է ծաղիկներով աղջիկը: Քիչ հետո մարզիկները թատրոնում ներկայացում են կազմակերպում և ցուցադրում իրենց հմտությունները: Արևից թխացած ու հանգստացած մարզիկները նիհարած ուսապարկերով հետ են մեկնում ու ճանապարհին հանդիպում են լեցուն ուսապարկերով զբոսաշրջիկների, ովքեր հենց նոր են սկսում իրենց արշավը: Հրաժեշտ տալիս աղջիկը նվիրում է մարզիկներին մի դույլ մեղր: Մեղրի հոտի վրա թռչում են մեղուները և նրանք ստիպված են լինում փրկվել առվակի մեջ, բայց մարզիկները չեն վհատվում:
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժոսոր | Բորիս Դյոժկին |
սցենարիստներ | Սակկո Ռունգե, Բորիս Դյոժկին |
նկարիչ-բեմադրող | Վլադիմիր Սոբոլև |
նկարիչ-մուլտիպլիկատոր | Բորիս Դյոժկին, Վիոլետտա Կոլեսնիկովա, Վլադիմիր Կրումին, Վիկտոր Արսենև, Մստիսլավ Կուպրաչ |
օպերատոր | Բորիս Կոտով |
երգահան | Կարեն Խաչատրյան |
հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
խմբագիր | Ռաիսա Ֆրիչինսկայա |
մոնտաժոր | Լուբով Գրիգորևա |
տնօրեն | Ֆյոդր Իվանով |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Георгий Бородин — Краткий исторический обзор (1999—2013). «Киностудия «Союзмультфильм»». «Союзмультфильм». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2018-02-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|subtitle=
ignored (օգնություն)