Jump to content

Մասնակից:Հայկուհի Ավագյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հատերիա

Հատերիա -ն, կնճիթագլուխ սողունների կարգի միակ պահպանված ներկայացուցիչն է։ Արտաքինից նման է խոշոր մողեսի։ Ողերը երկգոգավոր են։ Գանգը ոսկրային է, ունի երկու քունքային աղեղ։ Գլուխը մեծ է, վերջավորություններն ունեն հինգ մատ։ Կոպուլատիվ օրգան չունեն։ Գույնը դեղնականաչավուն է, փայլ չունի, մարմնի կողքերին և վերջավորությունների վրա կան դեղին բծեր։ Ապրում է կրծողների և մրրկահավերի բներում։ Ակտիվ է հիմնականում գիշերով։ Բազմանում է շատ դանդաղ, զուգավորվում է հունվարին, ձուն (8—15 հատ) դնում 10 ամիս անց։ Սեռահասուն է դառնում 20 տարեկանում։ Սաղմը զարգանում է 12—15 ամսում։ Սնվում է տարբեր անողնաշարավորներով, երբեմն՝ մանր մողեսներով, մրրկահավի ձվերով։ Տարածված է եղել Նոր Զելանդիայի մի շարք կղզիներում, իսկ այժմ պահպանվել է Պլենտի ծոցի 13 ժայռոտ կզիներում, որտեղ ստեղծված է հատուկ արգելանոց։ Հատերիան մտցված է միջազգային «Կարմիր գրքի» մեջ։