Մասնակից:Կար/Ավազարկղ
Սեսիլի Բրաուն (), բրիտանացի նկարչուհի։ Նրա նկարչական ոճը ենթարկվել է մի շարք նկարիչների ազդեցությանը, սկսած Վիլլեմ դե Կունինգից, Ֆրանցիսկո Գոյաից, Ֆրենսիս Բեկոնից[1] և Ջոան Միտչելից, մինչև հին վարպետներ, ինչպիսիք են Ռուբենսը և Փուսսենը, թեև ընդհանուր առմամբ նրա աշխատանքին բնորոշ է նաև գեղանկարչության հստակ կանացի մոտեցումը[2]։ Ներկայումս Սեսիլին ապրում և աշխատում է Նյու Յորքում[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաունը ծնվել է 1969 թվականին Անգլիայում գրող Շեն Մակկեի և արվեստագետ Դեվիդ Սիլվեստրայի ընտանիքում։ Դեռ երեք տարեկան հասակում Բրաունը որոշել էր դառնալ նկարչուհի, այս ձգտման մեջ նրան աջակցել է ամբողջ իր ընտանիքը, հատկապես՝ նրա տատիկը և երկու հորեղբայրները, որոնք նկարիչներ էին[5]։ Լինելով Սլեյդի արվեստի դպրոցի փոխանակման ուսանող,1992 թվականկանին տեղափոխվել է Նյու Յորք, իսկ 1994 թվականին մշտական բնակություն է հաստատել այնտեղ[6]։ Բրաունը ամուսնացած է ճարտարապետական քննադատ Նիկոլայ Ուռուսովի հետ։ Նրանք ունեն Սելեստա անունով աղջիկ[7]։
2014 թվականից Բրաունը հանդիսանում է ժամանակակից արվեստի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ (Foundation for Contemporary Arts, FCA)[8]։
Բրաունը արվեստի և դիզայնի դիպլոմավորված մասնագետ է (Էփսոմի արվեստի դպրոցում,Սուրրեյ,Անգլիա, 1987, այժմ Ստեղծագործական արվեստի համալսարան)։ Նա նաև մասնակցել է նկարչության և տպագրության դասընթացների Լոնդոնի Մորլի քոլեջում (1989) և ստացել է գեղարվեստի բակալավրի աստիճան Լոնդոնի Սլեյդի դպրոցում Լոնդոն,(1989֊1993)[9]։ Ուսման ընթացքում աշխատել է անիմացիոն ստուդիայում։ Ի լրում գեղանկարչության, Բրաունը նաև ուսումնասիրել է փորագրություն և նկարչություն։ Սլեյդում Սեսիլին ստացել է առաջին կարգի գերազանցության դիպլոմ և այդպիսով դարձել հաղթող բրիտանացի արվեստաբան֊ուսանողների Ազգային մրցույթում։[1]։
Բրաունը հայտնի է դարձել արվեստի աշխարհին 1990-ականների վերջին, շնորհիվ բաքանալյան բնապատկերի ֆոնին ցատկոտող նապաստակների աբստրակտ նկարների ցուցահանդեսի։ 1995 թվականին արվեստի աշխարհը ուշադրություն է դարձրել նրա «Երկնքի չորս տառերը» աշխատությանը, որը ցուցադրվել է «Տելլուրիդ» կինոփառատոնին։ Նրա աշխատանքները հիմնականում նվիրված են էրոտիկ և պոռնոգրաֆիկ թեմաներին։ Բրաունը Մանհեթթենում արվեստանոց է ունեցել, 2011 թվականին նա տեղափոխվել է Յունիոն-սքվերի մոտ գտնվող արվեստանոց։ Այժմ նրա աշխատանքները ներկայացված են Նյու Յորքի Պաուլա Կուպեր պատկերասրահում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Scott, Sue (2013). "Cecily Brown" in The Reckoning: Women Artists of the New Millennium, 31. Munich: Prestel. 978-3-7913-4759-2.
- ↑ «Cecily Brown». Artspace.
- ↑ Karen Wright (29 November 2013), In the studio: Cecily Brown, Painter The Independent.
- ↑ «Cecily Brown's First Ever Solo Exhibition in the Netherlands at GEM Museum of Contemporary Art». Artdaily.org. 2010-12-31. Վերցված է 2015-03-07-ին.
- ↑ Robert; Enright Paint Whisperer: An Interview with Cecily Brown (und) // Border Crossings. — 2005. — Т. 24. — № 1. — С. 36—49.(չաշխատող հղում)
- ↑ http://www.artcritical.com/DavidCohen/SUN89.htm review. Retrieved 1 June 2007
- ↑ Langmuir, Molly (2014-11-12). «THE 12 MOST DARING, UNEXPECTED, AND EXCITING WOMEN IN ART NOW». Elle. Վերցված է 2015-03-07-ին.
- ↑ Foundation for Contemporary Arts Announces 2014 John Cage Award Foundation for Contemporary Arts (FCA), press release of 15 January 2014.
- ↑ «Cecily Brown». Blouin ArtInfo. Վերցված է 2015-03-07-ին.