Մասնակից:Կամո Հովհաննիսյան/Ավազարկղ7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անրի Շարյեր՝ ֆրանսիացի գրող (ֆրանսերեն արտասանություն՝ ɑ̃ʁi ʃaʁjɛʁ)։ Ծնվել է 1906 թվականի նոյեմբերի 16-ին, մահացել է 1973 թվականի հուլիսի 29-ին։ 1931 թվականին ֆրանսիայի դատարաններից մեկում դատապարտվում է որպես մարդասպան, բայց ներում է շնորհվում 1970 թվականին: Բանտարկության ժամանակ գրել է՝ Պապիլոնը, որում խոսվում էր իր անցկացված ժամանակի և Ֆրանսիական Գվիանայի քրեական գաղութից փախուստի մասին: Թեև Շարիերը պնդում էր, որ Պապիլոնը մեծ մասամբ ճշմարիտ է, ժամանակակից հետազոտողները կարծում են, որ գրքի նյութերի մեծ մասը ստացվել է այլ բանտարկյալների պատմություններից, այլ ոչ թե Շարյերից: Շարյերը հերքում էր իրենց մեղադրվող մարդասպանությունը, բայց և ազատորեն խոստովանում էր, որ մինչ բանտարկվելը տարբեր այլ մանր հանցագործություններ է կատարել:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարյերը ծնվել է Ֆրանսիայի Սենտ-Էտյեն-դե-Լյուգդարես քաղաքում: Նա ուներ երկու ավագ քույր։ Նրա մայրը մահացել էր, երբ նա 10 տարեկան էր: 1923 թվականին 17 տարեկանում նա զինվորագրվեց Ֆրանսիայի ռազմածովային նավատորմին և ծառայեց երկու տարի: Դրանից հետո նա դարձավ Փարիզի հանցագործ խմբի անդամ ։ Հետագայում նա ամուսնացավ և ունեցավ դուստր։

Ազատազրկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կյանքի վարկածներից մեկը, որը ներկայացված է իր կիսակենսագրական «Պապիլոն» վեպում, պնդում էր, որ Շարիերը 1931 թվականի հոկտեմբերի 26-ին դատապարտվել է Ռոլան Լը Պետի անունով կավատի սպանության համար, որը նա կտրականապես չէր ընդունում: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման և տասը տարվա ծանր աշխատանքների: Նա ամուսնացել էր Ժորժետ Ֆուրելի հետ Փարիզի 1-ին շրջանի քաղաքապետարանում, 1929 թվականի դեկտեմբերի 22-ին: Նրանք ամուսնալուծվել են 1930թվականի հուլիսի 8-ին Փարիզի Գերագույն դատարանի որոշմամբ: Կարճատև բանտարկությունից հետո Ֆրանսիայի Կաենի Բոլյեի բանտում 1933 թվականին նրան տեղափոխել են Մարոնի գետի վրա գտնվող Սեն-Լորան-դու-Մարոնի բանտ , որը գտնվում է մայրցամաքային Ֆրանսիական Գվիանայի քրեական ավանում։

Համաձայն գրքի՝ նա իր առաջին փախուստը կատարեց 1933[1] թվականի նոյեմբերի 28-ին և նրան միացան բանտարկյալներ Անդրե Մատուրետը և Ժոանես Կլուզիոն, ովքեր ուղեկցում էին նրան փախուստի ողջ ընթացքում։ Երեսունյոթ օր անց եռյակը բռնվեց Կոլումբիայի ոստիկանության կողմից Կոլումբիայի հյուսիսային Կարիբյան շրջանի Ռիոհաչա գյուղի մոտ և կրկին բանտարկվեցին: Շարյերը այնուհետև փախուստի է դիմում անձրևոտ գիշերվա ընթացքում և փախել Լա Գուաջիրա թերակղզի, որտեղ նրան որդեգրել է բնիկ ցեղը։ Նա մի քանի ամիս ապրեց բնիկների հետ, բայց զգաց, որ պետք է առաջ շարժվի, ինչի համար, ի վերջո, կզղջա: Դուրս գալուց հետո նրան արագ բռնեցին և հետ ուղարկեցին Ֆրանսիական Գվիանա՝ հաջորդ երկու տարիներին իր պատիժը մենախցում անցկացնելու նպատակով :

Մեկուսարանից ազատվելուց հետո նա ևս յոթ տարի անցկացրեց բանտում։ Այս ժամանակահատվածում նա ևս մի քանի անգամ փորձեց դիմել փախուստի, ինչի հետևանքով բանտապահների կողմից ստանում էր ավելի ու ավելի դաժան պատժամիջոցներ։ Նա գրել էր, որ այդ ամենից հետո նրան տեղափոխել են Սատանայի կղզի ՝ աշխատանքային ճամբար (Սատանայի կղզին այնքան էլ աշխատանքային ճամբար չէր, որքան ներգաղթյալների համար կառուցված հավաքատեղի), որն այդ ժամանակ հայտնի էր անխուսափելի լինելու շնորհիվ: Ֆրանսիայի իշխանություններն ավելի ուշ հրապարակեցին քրեական գաղութի գրառումները, որոնք հակասում էին այդ ամենին իչպես նաև այլ մանրամասներ, որում նշվում էր,որ Շարյերը երբեք բանտարկված չի եղել Սատանայի կղզում: Այնուամենայնիվ, նա վերջապես հասավ իր մշտական ​​ազատմանը 1941 թվականին՝ օգտագործելով կոկոսի մի պարկ ինչով էլ կառուցեց ինքնաշեն մի լաստ և ալիքի համապատասխան ուղությունը որսալուց հետո դուրս եկավ կղզուց։ Նա փախել է մեկ այլ դատապարտյալի հետ, սակայն նրա ուղեկիցը խեղդվեց է ավազի մեջ երբ նրանք հասան Ֆրանսիական Գվիանայի ափ։

Մայրցամաքում փախած չինացի բանտարկյալների հետ հանդիպելուց հետո նրանք նավակ գնեցին և նավարկեցին Ջորջթաուն, Բրիտանական Գվիանա: Գրեթե մեկ տարի անց, ձանձրացած Շարիերը միացավ փախստական դատապարտյալների մեկ այլ խմբի նոր նավով` բրիտանական Հոնդուրաս հասնելու մտադրությամբ : Սակայն ցիկլոնի մեջ նավարկվելուց հետո նրանց հաջողվեց միայն հասնել Վենեսուելա: Նրանք բոլորը ձերբակալվեցին և ուղարկվեցին Բոլիվար նահանգի Էլ Դորադո քաղաքում գտնվող դաժան քրեական բնակավայր: Մեկ տարի ազատազրկումից հետո Շարիերը անձը հաստատող փաստաթղթերով ազատ է արձակվել 1944 թվականի հուլիսի 3-ին: Հինգ տարի անց նա ստանում է Վենեսուելայի քաղաքացիություն[2]:

1933-1944 թվականների ֆրանսիական գրառումները ներկայացնում են նրա կյանքի պատմության մեկ այլ տարբերակ. նա 1933 թվականի սեպտեմբերի 29-ին թողեց Սեն-Մարտեն-դե-Ռե միջնաբերդը և հոկտեմբերի 14-ին վայրէջք կատարեց՝ «տեղափոխված» կարգավիճակով Սեն-Լորան դու-Մարոնի։ Այնուհետև նրան նշանակեցին որպես բուժքույրի օգնական Անդրե-Բուրոն գաղութային հիվանդանոցում, որտեղ նա տեսավ բազմաթիվ բանտարկյալների, ովքեր վերադառնում էին փախուստից, և հենց նրանք էին պատմում նրան իրենց փախուստի պատմությունները, որոնցիցէլ նա ոգեշնչվում էր: Հենց այս պաշտոնը նրան խնայեց անտառահատումների կամ գյուղատնտեսական շատ ծանր աշխատանքներից, որոն ընդհամենը մի քանի ամսում դատապարտյալներին հասցնում էին մահվան դուռ: Նա առաջին անգամ փախուստի է դիմել է 1934 թվականի սեպտեմբերի 5-ին, սակայն նրանց ձեռփակալում են Կոլումբիայում, մի երկրում, որը փախած դատապարտյալներին վերադարձում էր Ֆրանսիա: Ըստ հատուկ ծովային դատարանի կողմից դատապարտում ստանալու որոշման՝ նա երկու տարի անցկացրել է Սուրբ Ջոզեֆ կղզու մեկուսացման խցերում։ Մի քանի անգամ տեղափոխվելով՝ նա հայտնվեց որպես գլխավոր բուժքույրի օգնական Գայանական մայրցամաքում գտնվող հնդկաչինական կասկադների անտառային ճամբարում, որտեղից նա փախավ 1944 թվականի մարտի 18–ի լույս 19-ի գիշերը՝ չորս ուղեկիցների հետ միասին։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ Շարիերը անցնում է մեկ տարի ժամկետով փորցաշրջան և արդարացնում է իրեն, 1945 թվականինին նրան շնորհվում է լիակատար ազատություն: Նա մնաց Վենեսուելայում և որոշ ժամանակ անց ստանում է Վենեսուելայի քաղաքացիություն: Նա ամուսնացել է Ռիտա Բենսիմոն անունով վենեսուելացի կնոջ հետ: Այնուհետև ռեստորանների ցանց բացեց Կարակասում և Մարակաիբոյում: Հետագայում նրան վերաբերվում էին որպես հայտնության՝ նույնիսկ հաճախակի հրավիրվում տեղական հեռուստատեսային հաղորդումներում նկարահանվելու համար:[3] 1969 թվականին նա վերջապես վերադարձավ Ֆրանսիա՝ այցելելով Փարիզ՝ իր «Papillon» հուշագրության հրատարակչությանը մասնակցելու նպատակով։ Գիրքը Ֆրանսիայում վաճառվել է ավելի քան 1,5 միլիոն օրինակով, ինչը ֆրանսիացի նախարարը անվանել է «Ֆրանսիայի բարոյական անկում» կարճ կիսաշրջազգեստների և Papillon հետ կապված[4]։ Papillon-նն առաջին անգամ լույս է տեսել Միացյալ Թագավորությունում 1970 թվականին՝ արձակագիր Պատրիկ Օ'Բրայանի թարգմանությամբ։ Շարյերը խաղացել է ֆրանսիացի ռեժիսոր Ժան Վոտրինի 1970 թվականին նկարահանված Popsy Pop ֆիլմում, թանկարժեք քարերի գողի դերը, որը միջազգային մակարդակով թողարկվել է անգլերենով որպես The Butterfly Affair : Նա նաև գրել է Papillon-ի շարունակությունը Banco վերնագրով , որտեղ նա նկարագրում է իր կյանքը բանտից ազատվելուց հետո:

1970 թվականին Ֆրանսիայի արդարադատության համակարգը ներում շնորհեց Շարիերին՝ 1931 թվականին սպանության նրա դատապարտման համար[5]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի հուլիսի 29-ին Շարիերը մահացավ կոկորդի քաղցկեղից Մադրիդում, Իսպանիա։[6]

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա գրել է երկու ինքնակենսագրական նովելներ։

Papillon–ի շարքեր:

  1. Պապիլոն։ Papillon (1969)
  2. Բանկո։ Banco (1973)

Papillon[խմբագրել | խմբագրել կոդը]

Charrière-ի ամենավաճառվող, 1970 թվականին գրված Papillon գիրքը, ում խոսքրով գրվածի «75 տոկոսը ճշմարիտ է»[7]։ Անտեղ նա մանրամասնում է իր բազմաթիվ փախուստները, փախուստի փորձերը, արկածները և կրկին ձեռփակալվելը՝ 1932 թվականին իր բանտարկությունից մինչև վերջին փախուստը դեպի Վենեսուելա։ Գրքի անվանումը Շարիերի մականունն է, որը ծագել է նրա կրծքի թիթեռի դաջվածքից պապիյոնը ֆրանսերեն նշանակում է թիթեռ): Ժամանակակից հետազոտողները, սակայն, կարծում են, որ Շարյերը իր պատմվածքի մեծ մասը ստացել է այլ բանտարկյալների պատմություններից ոգեշնչվելով և այդ պատճառով աշխատանքը համարում են ավելի շատ գեղարվեստական, քան իսկական ինքնակենսագրություն:

Իր Les quatre vérités de Papillon («Պապիլոնի չորս ճշմարտությունները») գրքում Ժորժ Մենագերը՝ Paris Match-ի նախկին թղթակիցը, պնդում է, որ Շարյերը մինչ բանտարկվելը իրականում ոստիկանության տեղեկատու և կավատ է եղել, իսկ ապրում էր իր իսկ ընկերուհուն մարմնավաճառության տալու և այդ միջոցով գումար վաստակելու միջոցով, որից հետո փորձել է մեղադրել նրան Ռոլան Լեգրանի սպանության մեջ։ Շարյերը պնդում է, որ բանտարկված է եղել Սեն Լորանում և հնարավոր է փախել է այնտեղից, սակայն, ըստ ֆրանսիացի պաշտոնյաների, նա երբեք չի գտնվել Սատանայի կղզում:

Եվ Գիրքը և ֆիլմը՝ երկուսն էլ ներկայացնում են Սատանայի կղզին որպես քարոտ ժայռեր, երբ իրականում, թեև ամբողջ կղզին ժայռոտ է, այն մեղմորեն թեքվում է դեպի շրջակա ծովը: Ֆրանսիայի արդարադատության նախարարության զեկույցում ասվում է, որ Շարիերի գիրքը ներառում է դրվագներ, որոնո հնարված են կամ վերցված են այլ բանտարկյալներից, և «պետք է բաժանել առնվազն 10-ի՝ ճշմարտությանը մոտենալու համար»:

2005 թվականին Փարիզում 104-ամյա մի տղամարդ՝ Շառլ Բրունյեն, պնդում էր, որ Պապիլոնը ճշմարիտ է: Նա նաև իր խոսքերում նշել է,որ նա թիթեռի դաջվածք ուներ իր ձախ ձեռքին։

Քննադատները հակված են համաձայնել, որ Շարիերի պատկերները ներառում էին իրադարձություններ, որոնք պատահել են ուրիշների հետ, ովքեր եղել են Շարյերի հետ բանտում միաժամանակ։ Քննադատները պնդում են, որ շնաձկներից պահակի երիտասարդ դստեր հերոսական փրկությունը, որը Շարյերը նկարագրում է իր գրքում, իրականում իրականացրել է մեկ այլ դատապարտյալ՝ Ալֆրեդ Ստեֆենը, ով կորցրել է երկու ոտքերը և հետագայում մահացել:  [8]

Երբ որոշ քննադատները կասկածի տակ դրեցին նրա պատմության ճշմարտացիությունը և ասացին, որ նա սխալվել է որոշ ամսաթվերի ժամանակ, Շարյերը պատասխանեց. «Ես ինձ հետ գրամեքենա չունեի»[9]: Ֆրանսիացի լրագրող Ժերար դե Վիլյեն, «Papillon Épinglé» հեղինակը պնդում է. «Շարիերի գրքի միայն մոտ 10 տոկոսն է ներկայացնում ճշմարտությունը»[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Charrière, Henri (1970). Papillon. London: Hart-Davis. ISBN 978-0-24663-987-5.
  2. «Henri Charriere». Everything2. 19 September 2001. Վերցված է 15 September 2018-ին.
  3. Foote, Timothy (14 September 1979). «Travels with Papi». TIME. Vol. 96, no. 11. էջ 92.
  4. Charrière, Henri (2005). «Introduction». Papillon. Translated by O'Brian, Patrick. London: Harper Perennial. ISBN 0-00-717996-0.
  5. «'Papillon' Author Pardoned». The New York Times. 29 October 1970. Վերցված է 29 August 2018-ին.
  6. Hoyle, Ben (31 July 1973). «Obituary: Henri Charrière». The Times. էջ 14. Վերցված է 13 March 2011-ին.
  7. «Henri Charriere, Author of 'Papillon' Dies at 66». The Lewiston Daily Sun. 28 July 1973. Վերցված է 2018-09-15-ին.
  8. Wreen, Marie-Claude (13 November 1970). «The Fabulous Escapes of Papillon: An ex-con from Devil's Island strikes it rich with a great yarn – but how true is it?». LIFE. էջ 52. Վերցված է 2018-09-15-ին.
  9. «Devil's Isle author dies after surgery». Eugene Register-Guard. 30 July 1973. Վերցված է 2018-09-15-ին.
  10. «Small-time Paris thief writes a bestseller». Boca Raton News. 5 November 1970. Վերցված է 2018-09-15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:1906 births Կատեգորիա:1973 deaths Կատեգորիա:People from Ardèche Կատեգորիա:Deaths from esophageal cancer Կատեգորիա:Escapees from French detention Կատեգորիա:20th-century French criminals Կատեգորիա:French escapees Կատեգորիա:French memoirists Կատեգորիա:French expatriates in Spain Կատեգորիա:Deaths from cancer in Spain Կատեգորիա:French people convicted of murder Կատեգորիա:Naturalized citizens of Venezuela Կատեգորիա:People convicted of murder by France Կատեգորիա:French prisoners sentenced to life imprisonment Կատեգորիա:Prisoners sentenced to life imprisonment by France Կատեգորիա:Devil's Island inmates Կատեգորիա:French male non-fiction writers Կատեգորիա:20th-century memoirists Կատեգորիա:20th-century French male writers