Jump to content

Մասնակից:Խաչիկ Շաբոյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ ժողովրդի հայրենիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական այն տարածքը, որի հետ կապված է հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, կոչվում է Հայկական լեռնաշխարհ: Հայերը իրենց երկիրը անվանում են Հայք կամ Հայաստան: Օտարերկրացիները անվանում էին Արմենիա, իսկ վրացիները՝ Սոմխեթի: Հալկական լեռնաշխարհն 400 հազ. կմ քառ. է: Այն գտնվում է Փոքրասյական բարձրավանդակի և Իրանական սարահարթի միչև: Կենտրոնական մասում հրաբխային բարձրավանդակն է: Ծովի մակարդակից բարձր է 1500-1800: Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնող գետերն են՝ Եփրատ, Տիգրիս, Գայլ, Երասխ, Կուր, Ճորոխ և այլն: Հայկական Պար լեռնաշղթան հարավից և Արագածը հյուսիւից եզերում են Արարատյան դաշտը: Արարատյան դաշտի կենտրոնից Սերմնաց և Բյուրակն լեռներից սկիզբ է առնում Երասխը (Արաքսը): Այնուհետև խառնվելով Ախուրյան , Քասաղ, Հրազդան, Ազատ գետերին թափվում է Կասպից ծովը: Հայաստանը նաև հայտնի է իր լճերով՝ Սևան, Վան և Ուրմիո: Հայկական լեռնաշխարհի 4 գագաթներն են՝ Արագած, Նեմրութ, Արարատ և Սիփան: