Մասնակից:Խաչատուր Դալլաքյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աքսորը Էլբա և փախուստը Էլբայից

1814թ. ապրիլ: Փարիզը ընկավ: Նապոլեոնը աքսորվեց Էլբա կղզի: Թվում էր թե ամեն ինչ վերջացավ, Նապոլեոն անունը անցավ պատմության գիրկը, բայց աշխարհը դեռ չգիտեր, որ առյուծը վանդակի մեջ էլ վտանգավոր է: 1811թ.-ն էր: Նապոլեոնը պատրաստվում էր Ռուսաստանի վրա հարձակմանը: Բավարական գեներալ Վրեդեն փորձում էր կանգնեցնել նրան: Նապոլեոնը նրան պատասխանեց. <<Կանցնի 3 տարի և ես կտիրեմ ամբողջ աշխարհին>>: Ահա անցավ 3 տարի, իսկ Նապոլեոնը տիրում էր միայն մի կտոր հողի (Էլբա կղզի 232կմ2): Իր տիրապետության տակ ուներ իրեն հավատարիմ 1100 զինվոր, սպա և գեներալ: Նապոլեոնը Էլբայում բարելավում էր տեղի բնակչության կյանքը, հետևում էր առևտրին, գյուղատնտեսությանը, հարկերին, մարդկանց միջև հավասարությանը: Կարճ ասած ապրում էր խաղաղ կյանքով: Բայց ով լավ ճանաչում էր Նապոլեոնին կասեր, որ այսպիսի կյանքը նրա համար չէր և սա երկար տևել չէր կարող:

Փախուստի նախադրյալները

1814թ.-ի աշնանից նախկին կայսրը սկսեց հետևել այն ամենին ինչ կատարվում էր Եվրոպայում այդ ժամանակ, իսկ հետևելու իրոք շատ բան կար: Ֆրանսիայում Ռուսաստանի և Անգլիայի միջամտությամբ գահ բարձրացավ Բուրբոնների սերնդի մյուս ներկայացուցիչը Լյուդովիկոս 18-րդը Լյուդովիկո 16-րդի (նա ով գլխատվել էր ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ) եղբայրը: Սակայն դա ավելի վաթարացրեց իրավաճակը: Լյուդովիկոս 18-րդը ավելի շատ հետաքրքրված էր ուտելիքով և զվարճանքներով, քան իր ժողովրդով: Նա իրեն այնպես էր պահում, որ երբեք էլ ոչ եղել է ֆրանսիական հեղափոխություն, ոչ էլ Նապոլեոն, ինչը ենթադրում էր ունևորների դասի ներկայացուցիչների կորցրած հողերի վերականգնում, որը սանկյուլոտների մոտ կարող էր դժգոհություններ առաջացնել: Ժողովուրդը չէր սիրել բուրգոններին և չէր սիրում բուրբոններին, քանի-որ ինչպես Ալեքսանդր 1-ինն էր ասում <<Բուրբոնները պատմությունից ոչինչ չսովորեցին>>: Նապոլեոնը հասկանում էր, որ եթե ժողովուրդը ապստամբությամբ գահնկեց է արել մի թագավորի նույնը կանի նաև մի ուրիշի հետ և այդ ժամանակ ինքը կփախչի Էլբայից և նորից կբարձրանա ֆրանսիական գահին: Բայց պատմության հետագա դեպքերը ցույց տվեցին, որ կարելի է նույնիսկ ապստամբության չսպասել: Նախ բանակի շարքերում բոլորը նորից ցանկանում էին տեսնել իրենց գլխին կանգնած Նապոլեոնին, ինչպես իրենք էին Նապոլեոնին անվանում իրենց Եֆրեյտորին (կապրալին), ով իրենց հետ միասին տոնում էր հաղթանակները, ուրախանում հաջողություններով և տխրում անհաջողություններից: Նապոլեոնին ավելի ոգեկոչող էին Վիեննայի վեհաժողովի խնդիրները: Վեհաժողովին հիմնական դերը կատարում էին Ավստրիան, Պրուսիան, Ռուսաստանը և Անգլիան և կողմերից յուրաքանչյուրը ձգտում էր անել այնպես, որ մնացած երկրները իրենից չհզորանան, ինչը բերեց նախկին դաշնակիցների միջև առաջացան մի շարք տարածքային կոնֆլիկտների: Ամենաազդեցիկ վիճաբանությունները տեղի էին ունենում Լեհաստանի համար: (Դեռևս Եկատիրինա թագուհու ժամանակներից Լեհաստանը Ռուսաստանի տարածքներից էր: Սակայն Նապոլեոնը գրավելով Լեհաստանը, Լեհաստանին տվել էր ինքնիշխանություն: Ահա և Նապոլեոնի պարտությունից օգտվելով Եվրոպական երկրները ցանկանում էին տիրել Լեհաստանին:) Ֆրանսիան, որ Ռուսաստանի և Անգլիայի շնորհիվ ոտքի էր կանգնել, դուրս բերվել կործանումից հիմա արդեն անշնորհակալի պես ցանկանում էր նոր տարածքներ: Ռուսական զորքերը մտան Լեհաստան: Սա ավելի նյարդայնացրեց մնացածին, որոնք փորձեցին պատժամիջոցներով և շանտաժով ռուսական զորքերը դուրս հանել Լեհաստանից: Սակայն Ալեքսանդր 1-ի խոսքը կարճ էր և կոնկրետ <<Ես Լեհաստանում եմ տեսնեմ ով ինձ կփորձի հանել այստեղից>> և երեկվա դաշնակիցները դարձան թշնամիներ: 1815թ.-ի Հունվարի 3-ին կնքված գաղտնի պայմանագրով Ավստրիան, Ֆրանսիան և Անգլիա միավորվեցին և որոշեցին ամեն գնով գրավել Լեհաստանը: Այն երկրները, որոնք ամեն ինչով իրենց ազատագրության համար պարտական էին Ռուսաստանին, հիմա արդեն մտածում էին միայն իրենց շահի մասին: Նախկին դաշնակիցները շատ մոտ էին ևս մի պատերազմի, սակայն հետագա դեպքերն այնպես ընթացավ որ ոչ մի պատերազմ էլ նրանց միջև տեղի չունեցավ: 1815թ.-ի Հունվարին Նապոլեոնի ձեռքն ընկավ այս գաղտնի փաստաթուղթը, ինչը տեսնելով Նապոլեոնը որոշեց փախչել Էլբայից և օգտվելով դաշնակիցների կոնֆլիկտներից առանձին- առանձին վերացնել նրանց:


Նապոլեոնի վերադարձը

1815թ.-ի փետրվարի 26: Էլբայի նավահանգստին մոտեցան մի շարք ոչ մեծ նավեր: Բոլոր զինվորներին ամբողջական ռազմամթերքով հրամայված էր նստել նավերը: Զինվորներից ոչ ոք գաղաբար չուներ ինչ պետք է լինի նրանց հետ, բայց երբ նավերի տախտակամած բարձրացան Նապոլեոնը և գեներալները զինվորների համար արդեն ամեն ինչ պարզ էր: Մոտ 1100 զինվոր նավերից միաժամանակ գոչեցին <<Կեե՛ցցեեե կայսրը>>: 1815թ.-ի մարտին Նապոլեոնի նավերը կանգնեցին Բուխտիե Ժուան նավահանգստում: Նավահանգստի կայազորը մեծ հաճույքով ընդունեց Նապոլեոնին, նույնիսկ նրան բռնելու մասին անգամ չմտածելով: Կայազորի մեծ մասը միացավ Նապոլեոնին, Նավահանգիստը հանձնվեց նրա տիրապետության տակ: Շուտով կամավոր նրան հանձնվեցին նաև Կանն, Գրասս և Գրենոբլ քաղաքները: Փարիզում Լյուդովիկը շոկի մեջ էր: Իսկ Նապոլեոնը վստահ էր, որ Փարիզ կմտնի առանց ոչ մի կրակոց արձակելու: Ֆրանսիական ժողովուրդը մոռանալով Նապոլեոնի չափազանց մեծ փառասիրությունը, ավերիչ պատերազմները, նրա բերած դժբախտություներն ու ցավերը գնում էին նրա հետևից, հավատալով,որ Նապոլեոնը միակն է,որ իրենց կարող է ազատել ավատատիրական լծից: Ժողովուրդը գիտեր, որ չնայած լինելով փառասեր Նապոլեոնը միշտ իր ժողովրդի կողքին էր: Ոչ մի Եվրոպական քաղաքական գործիչ, թագավոր կամ կայսր այնքան չէին մտածում իրենց ժողովրդի մասին, որքան Նապոլեոնը և ժողովրդի կարծիքը միանշանակ էր՝ ավելի լավ է զոհվել Նապոլեոնի հրահրած պատերազմներում, ով գոնե գնահատում է իրենց կյանքը, քան ամբողջ կյանքում աշխատել բուրբոնների վերնախավի ներկայացուցիչների գրպանները լցնելու համար, ովքեր մի գրոշ անգամ չեն գնահատում գյուղացու կյանքը:

Լյուդովիկոսի ուղարկած յուրաքանչյուր զինվորական միավոր, որոնց առաջադրանքն էր բռնել Նապոլեոնին անցնում էին Նապոլեոնի տիրապետության տակ: Քաղաքները հերթով առանց որևէ դիմադրություն ցուցաբերելու անցնում էին Նապոլեոնի տիրապետության տակ:
Լյուդովիկոս միակ հույսը Մարշալ Նեյն էր, ում խոսքը զորքերում մեծ արժեք ուներ: 

Մարշալ Նեյ – Մարշալական կոչում ստացել է անձամբ Նապոլեոնից, Նապոլեոնը նրան անվանել է քաջերից ամենաքաջը, ժամանակին հավատարմորեն եղել է Նապոլեոնի աջ ձեռքը, սակայն կողմ չէր Նապոլեոնի վերադարձին և նրանից չէր սպասում ուրիշ ոչինչ քան նորանոր չարիքներ Ֆրանսիայի համար: Նեյը խոսք տվեց թագավորին, որ կկանգնեցնի կորսիկացուն:

<<Ես նրան գերի կվերցնեմ և կբերեմ այստեղ երկաթե վանդակի մեջ:>>

                                                                                                       Նեյ Միշել

Նեյն ու իր զինվորները փակում են այն ճանապարհը, որով անցնելու էր Նապոլեոն Բոնապարտը: - Նա մոտենում է: (ասաց մի զինվոր) Նապոլեոնը մոտեցավ Նեյի զորքերին, Նեյն իջավ ձիուց, թուրը հանեց: - Զինվորներ, Պատրաստ: (Նեյ Միշել) Նապոլեոնի և Նեյի զինվորները բարձրացրին հրացանները: - Թողնել: (Նապոլեոն Բոնապարտ իր զորքերին) Նապոլեոնի զորքերը իջացրեցին զենքերը,Նապոլեոնը դանդաղ քայլելով առաջ եկավ: - Նեյ, իմ ընկեր, դու կհրամայես կրակել ի՞նձ վրա: (Նապոլեոն Բոնապարտ) - Նապոլեոն Բոնապա՛րտ, Լյուդովիկոս 18-իդի անունից հրամայում ե՛մ ... (Նեյ Միշել) - Իմ զինվորներ, դուք կկրակե՞ք ձեր կայսեր վրա:Եթե պիտի անեք այդ, էլ ինչի եք սպասում, կրակեք: (Նապոլեոն Բոնապարտ) Երկար լռություն և հանկարծ զինվորները բղավում են: - Կե՛ցցե կայսրը, կե՛ցցե կայսրը:Թող կորչեն բուրբոնները: (զինվորներ) Նեյը թուրը դնում է պատյանը, իր զորքերով միանում Նապոլեոնին: 1815թ.-ի մարտի 19-ին Նապոլեոնը մտնում է Ֆոնտենբլո: Այդ նույն օրը Լյուդովիկոսը փախչում է Բելգիա: Մատի 20-ին Նապոլեոնը հանդիսավոր կերպով մտավ Փարիզ: Այն փոքր ժամանակամիջոցը ինչ Նապոլեոնը ծախսեց Էլբայից մինչև Փարիզ և այն հեշտությունը, որով նա նորից նստեց Ֆրանսիայի գահին Եվրոպացիներին անակնկալի բերեցին և նրանց ստիպեցին Վիեննայի վեհաժողովին իրենց հակասությունները մի կողմ դնել: Նապոլեոնի դեմ կրկին միավորվեցին Եվրոպական մի շարք երկրներ: Սակայն Նապոլեոնը Փարիզ դուրս եկավ ոչ թե իրեն հատուկ զինվորական ռազմահագուստով, այլ սովորական արքայական հագուստով: Սա արվում էր նրա համար, որ մնացած երկրներին համոզվեն, որ Նապոլեոնը զինվորական միտումներ չունի և այսպիսով Նապոլեոնը կհաղթի իրեն համար շատ թանկ ժամանակ: Սակայն դաշնակիցներից և ոչ մի երկիր Նապոլեոնի առաջ զիջումների չգնաց: Եվ Նապոլեոնը պատրաստվեց անխուսափելի պատերազմի:


Նապոլեոնը մի ինչ-որ ժամանակ պատրանքներ էր տածում, որ իր աները՝ (Նապոլեոնը ամուսնացած էր Ավստրիայի կայսեր աղջկա՝ Մարիա-Լուիզայի հետ) Ավստրիայի կայսր Ֆրանց առաջինը համաձայնության կգա իր հետ, հաշվի առնելով իր աղջկա շահերը: Սակայն սրանք մի միայն պատրանքներ էին և ի կատար չածվեցին: Նապոլեոնը մնաց միայնակ ամբողջ Եվրոպայի դեմ: Կամենում էր դա Նապոլեոնը թե ոչ, Ֆրանսիան նորից պետք է կռվեր: Նապոլեոնը իր տրամադրության տակ ուներ 198 հազար զինվոր: Բայց քանի-որ ուներ բավական շատ քաղաքներ, որոնք պետք էր պաշտպանել (Օրինակ՝ Փարիզը), նա կարող էր ռազմական գործողություններին օգտագործել 128 հազարը: Մինչդեռ Նապոլեոնի գլխավոր հակառակորդները՝ Ավստրիան, Պրուսիան, Ռուսաստանը և Անգլիան հավաքագրել էին մոտ 890 հազար զինվոր և պատրաստվում էին այս թիվը մեծացնել մինչև 1 միլիոն: Ավստրիա 230 հազար զինվոր, Պրուսիա 310 հազար զինվոր, Ռուսաստան 250 հազար զինվոր և Անգլիա 100 հազար զինվոր: Դաշնակիցները կարող էին օգտագործել իրենց ուժերից 700 հազարը: Ղեկավարում էր դաշնակիցների զորքը Անգլիացի ֆելդ-մարշալ Վելինգթոնը: <<Մենք կռվում ենք ոչ թե ֆրանսիայի դեմ, այլ Նապոլեոնի>>:

                                                                                  Դուքս Վելինգթոն

Վելինգթոն Արթուր Ուելսցլի - ի տարբերություն Նապոլեոնի շատ սառը մարդ էր, գնահատում էր յուրաքանչյուր զինվորի կյանքը, սակայն չէր կարծում, որ զինվորներն են որոշում ճակատամարտի ելքը: Լավ էր ծրագրում պաշտպանություններ: Փորձ ուներ կռվելու Նապոլեոնի դեմ, 1808թ.-ին Իսպանիա ուղարկված անգլիական դիսանտի հրամանատարն էր, շատ հարմար մարդ էր դաշնակիցների զորքերը կառավարելու համար: Վելինգթոնը ռազմական հանճար էր, ինչպես նրան հետագայում պատկերում էին: Նրա մասին ասում էին<< Նա այնքան լավ է պաշտպանություն ծրագրում, որ կարելի է ասել կառչում է հողին ամեն գնով պաշտպանելով այն>>: Վաթեռլոյի ճակատամարտը

Նապոլեոնի և դաշնակիցների դիրքերը

Նապոլեոնի դիրքը այնքան վատ չէր քան թվում էր առաջին հայացքից, նույնիսկ կարելի է ասել, որ Նապոլեոնը բավականաչափ հաղթանակի շանսեր ուներ: Նախ դաշնակիցների զորքերի մեծ մասը՝ ռուսականն ու ավստրիականը մեծ ճանապարհ ունեին անցնելու մինչև ֆրանսիական սահմանին հասնելը: Ավստրիական զորքերը Ֆրանսիա կհասնեին միմիայն մայիսի վերջին, իսկ ռուսական զորքերը ավելի ուշ հուլիսի սկզբին: Երևում է Նապոլեոնի գործերն այդքան էլ վատ չէին, նա պետք է մարտնչեր ընդամենը պրուսական և անգլիական զորքերի դեմ, իսկ Նապոլեոնի զորքերն ավելի շատ էին քան զորքերից յուրաքանչյուրը առանձին-առանձին վերցված: Մյուս առավելությունն այն է, որ Նապոլեոնի բանակում ծառայում էին վետերաններ, ովքեր Նապոլեոնի հետ կռվել են Աուստերլիցում, Բորոդինոյում, Լայպցիգում, նույնիսկ Նապոլեոնի բանակում ծառայում էին այնպիսիք, ովքեր կռվել են եգիպտական արշավանքում, Ֆրանսիական մեծ հեղափողությանը և այլն, իսկ անգլիական և պրուսական բանակի մեծ մասը կազմում էին նորակոչիկները: Անգլիական զորքերը ղեկավարում էր ֆրեդմարշալ Վելինգթոնը, իսկ պրուսական զորքերը ֆրեդմարշալ Բլյուխերը: Գերխարդ Լեբերեխտ ֆոն Բլյուխեր – Պրուսական ֆելդ-մարշալ, բնավորությամբ տաք էր ինչպես Նապոլեոնը, Վաթերլոյի ճակատամարտի ժամանակ նա շատ մեծ էր՝ 72 տարեկան, փորձառու մարդ էր, սակայն նույնիսկ իր տարիքում տարված էր կյանքի հաճույքներով, բայց լավ տիրապետում էր ռազմարվեստին:

Նապոլեոնը իր տրամադրության տակ ուներ 128 հազար զինվոր, Վելինդգթոնը՝ 93 հազար, Բլյուխերը՝ 122 հազար: Նապոլեոնը յուրաքանչյուրից առանձին առանձին ավելի շատ զորք ուներ, բայց երբ նրանք միավորվեին Նապոլեոնի զորքերը կպարտվեին, ուրեմն Նապոլեոնի առաջին առաջադրանքը այն է, որ պահի դաշնակիցներին անջատ:

Նապոլեոնի առաջին հաղթանակները

1815թ., Հունիսի 15: Նապոլեոն Բոնապարտը մտավ Հոլանդիայի թագավորության տարածք: Նապալեոնի բանակը տեղակայվում է Շարլուա գյուղի մոտ, սրանով իսկ կանխելով երկու բանակների միացումը: Հաջորդ օրը Նապոլեոնը Մարշալ Նեյի գլխավորությամբ ուղարկում է իր զորքի ձախ թևը Վելինգթոնի վրա: Ճակատամարտը տեղի է ունենում Կատր Բրա գյուղում: Երկու կողմերն էլ ունենում են գրեթե հավասար կորուստներ: Նապոլեոնը իր զորքի աջ թևով, որը կազմում էր զորքի ճնշող մեծամասնությունը հարձակվում է Բլյուխերի զորքերի վրա Լինի գյուղի մոտ: Չնայած պրուսակների թվական առավելությանը նրանք կրում են ծանր պարտություն, Բլյուխերի ձիուն սպանում են, նա հազիվ է կարողանում մազապուրծ լինել ֆրանսիացիների ձեռքից: Պրուսական զորքերը հետ են նահանջում: Նապոլեոնի այս առաջին հաղթանակները սարսուռ են մտցնում եվրոպացիների մեջ, շատերին թվում է, որ Նապոլեոնը նորից կհաղթի և նորից կտիրի ողջ Եվրոպային: Եվ հիմա թեկուզ մի փոքր, բայց առավելությունը Նապոլեոնի կողմն էր:


Վերջին ճակատամարտը

Վելինգթոնը մինչ հաջորդ առավոտ չի իմանում պրուսակների պարտության մասին, իմանալուն մեկտեղ նահանջում է 8 մղոն դեպի Բրյուսելի կողմը: Նապոլեոնը 30 հազարանոց ձիավորների կորպուս է տալիս Մարշալ Գրուշիին և հրամայում հետապնդել Բլյուխերին: Նրա առաջադրանքն էր չթողնել, որ պրուսակները միավորվեն անգլիացիների հետ մինչ Նապոլեոնը կհաղթի անգլիացիներին: Նապոլեոնը միացավ Նեյին և սկսեց հետապնդել Վելինգթոնին: Վելինգթոնն ստանում է նամակ Բլյուխերից, որ Բլյուխերը հաջորդ օրը կմիանա Վելինգթոնին: Վելինգթոնը որոշում է կանգնել Վաթերլո գյուղի մոտ և կռվել:: Վաթերլոյի ճակատամարտի սկզբում հաղթանակի մեծ շանսեր ուներ Նապոլեոնը: Ֆրանսիացիներ – 48 հազար հետևակ, 16 հազար հեծելազոր, 250 թնդանոթ: Անգլիացիներ – 50 հազար հետևակ, 12 հազար հեծելազոր, 150 թնդանոթ: 1815թ. Հունիսի 18, Վաթերլո գյուղ: Այստեղ պետք է տեղի ունենա պատմության մեջ տեղի ունեցած մեծագույն ճակատամարտերից մեկը, որը պետք է փոխեր Եվրոպայի ապագան ընդմիշտ: Նապալեոնը հաստատաբար ասում էր, որ անկասկած հաղթելու է ճակատամարտում և նրան, ոչ ոք չի խանգարի: <<Ինձ իմ նախաճաշն ավելի է անհանգստացնում, քան Վաթերլոյի ճակատամարտը>>: Նապոլեոն Բոնապարտ Վելինգթոնը այնքան էլ վստահ չէր, որ կհաղթի ճակատամարտում միայնակ, սակայն կարծում էր, որ Բլյուխերը նրան շուտ կհասնի և միասին նրանք պատմության գիրկը կուղարկեն Նապոլեոն անունը: Առավոտյան շատ հորդ անձրև եկավ: Անձրևը ողողեց բոլոր ճանապարհները: Մարդիկ ձիերը խրվում էին ցեխի մեջ: Նման պայմաններում գրոհն անհնարին էր: Նապոլեոնը ստիպված էր հարձակումը հետաձգել մինչև 11:35, սա Վելինգթոնին շատ էր ուրախացնում, քանի-որ այսպես հաղթում էր իր համար շատ թանկ ժամանակ: Ժամը 11:35 հնչեցին հրանոթների զարկերը սկսվեց Վաթերլոյի ճակատամարտը: Նախ ասեմ, որ Վելինգթոնը իր զորքերը Վաթերլոյում շատ լավ էր տեղավորել: Նրա զորքերը տեղակայված էին մի բլրի հետևում, որը ապահովվում էր նրանց անվտանգությունը ֆրանսիական թնդանոթներից: Նա նաև պաշպանական ամրոցների և կարևոր հենակետերի էր վերածել երեք Ֆերմա՝ Հուգոմոն ֆերման կռվի դաշտի ձախ կողմում, Լա յե սաունթ ֆերման կենտրոնում և Պապելոտ ֆերման աջ կողմում: Նապոլեոնի պլանը հետևյալն էր: Գրավել Հուգոմոն ֆերման հույս ունենալով, որ անգլիացիները ռեսուրսներ կուղարկեն այս ֆերման հետ գրավելու համար, այսպիսով սպառելով անգլիացիների ռեսուրսները: Հետո գրավելա Լա յե սաունթ ֆերման այնտեղին թնդանոթներով ռմբակոծել անգլիացիների դիրքերը: Պարբերաբար հետևակի և հեծելազորի հարձակումներով թուլացնել անգլիացիների զորքերի կենտրոնը, որից հետո մի կարևոր հարձակմամբ գրավել կենտրոնը, հետո շրջափակել անգլիացիների ձախ և աջ թևերը հեշտությամբ հաղթելով նրանց: Պապելոտ ֆերման նրա ծրագրերի մեջ չէր մտնում: Թնդանոթի զարկերի հետ մեկտեղ հարձակման անցան նաև ֆրանսիացի զինվորները Հուգոման ֆերմայի վրա: Սակայն Նապոլեոնի ցանկությունը ի կատար չածվեց, անգլիացիները իրենց ռեսուրսները այստեղ չտեղակայեցին, քանի-որ այս ֆերմային մեծ նշանակություն չէին տալիս: Ի տարբերություն անգլիացիների ֆրանսիացիները բավական կարևորություն էին տալիս այս հենակետին չնայած,որ այն ռազմավարական կարևոր նշանակություն չուներ: Զարմանալի է բայց թվապես գերազանցելով հակառակորդին ֆրանսիացիները զոհեր տալով նահանջում են: Ֆրանսիական առաջին հարձակումը տապալվում է: Հետագայում Վելինգթոնը ճակատամարտի այս հատվածը անվանում է ամենավճռորոշը: Ժամը 13:30 - ֆրանսիական հետևակը հարձակում կատարեց անգլիական զորքերի կենտրոնի վրա: Նրանց դիմավորեց Շոտլանդական հեծելազորային գունդը: Ֆրանսիացիները ստիպված նահանջեցին: Շոտլանդացիները ոգևորված հաղթանակով շարունակեցին հետապնդել ֆրանսիացիներին, սակայն նրանք շատ հեռացան անգլիացիներից, հայտնվելով գրեթե դաշտի մեջտեղում: Ֆրանսիական հեծելազորը շրջապակեց նրանց, շոտլանդացիների ձիերը շատ էին հոգնել և այսպիսով նրանք չկարողանալով դուրս գալ շրջափակումից խայտառակ պարտություն կրելով: 2000 շոտլանդացիներից կարողացավ ողջ մնալ միայն 600-ը: Ժամը 2-ից 4-ը ֆրանսիացիները սկսեցին պարբերաբար հարձակումներ գործել անգլիական զորքի ողջ ճակատով: Վերջիվերջո ժամը 4-ին ֆրանսիացիները կարողացան գրավել Հուգոմոն բերդը, որը պիտի անեին շատ ավելի շուտ:

Ժամը 16:00 - Մի քանի թեթև հաջողությունները հիմք համարելով Նեյը կարծեց թե վերջին 3 ժամյա գործողությունները մեծապես թուլացրել են անգլիացիների կենտրոնը և կարելի է անցնել վճռորոշ հարձակման: Սակայն նա չարաչար սխալվում էր: Նեյը ձիավորների մի քանի մեծ գունդ ուղարկեց անգլիացիների ուղղությամբ, սակայն անգլիացիները պատրաստ էին սրան: Անգլիացիները խտացել էին կազմելով քառակուսիներ, որոնց ձիավորները շատ մեծ դժվարությամբ են մոտենում: Ձիավորներըի մոտ կեսից ավելին կոտորվեցին: Սա ճակատամարտի ամենավճռորոշ հատվածներից մեկն էր և այս պարտությունը մեծ դեր խաղաց ճակատամատի ելքի վրա:

Դեռ Նեյի հարձակումը չսկսած Նապոլեոնը Մարշալ Գրուշիից տեղեկություն էր ստացել, որ Վավր գյուղում կռվի է բռնվել պրուսական զորքերի հետ և հնարավոր հաղթանակի դեպքում Գրուշիի գնդերը կմիանան Նապոլեոնին: Եվ ահա Նեյի հարձակումի ձախողումից հետո ֆրանսիական զորքի աջ թևում երևում են արագ առաջացող զինվորների մասան: Մի քանի ժամ տևող այց չտեսնված լարված ճակատամարտի ընթացքում Նապոլեոնն առաջին անգամ թեթևություն զգաց: Նա երկար ժամանակ նայում է արևելք և սպասում Գրուշիի կորպուսի ժամանմանը:

Սակայն շուտով պարզ դարձավ, որ դա Գրուշիի կորպուսը չէր այլ Բլյուխերի բանակը: Պարզվեց, որ Բլյուխերը իր զորքի մի մասին ուղարկել է Գրուշիի դեմ կռվելու, իսկ ինքը շտապել օգնության անգլիացիներին: 

Մոլորության մեջ Նապոլեոնը իր ռեսուրսների մի մասը ուղարկում է պրուսակներին պահելու, մինչ ինքը կրկին անգամ կփորձի հաղթել անգլիացիներին: Նապոլեոնի ուղարկած ռեսուրսները հասնում են հաջողությունների՝ նրանք պրուսակներից գրավում են Վաթերլոյի հարակից գյուղերից մեկը՝ Բլոնսենուան: Ժամը 18:00-ին ֆրանսիական հետևակը գրավում է Լա յե սաունթ ֆերման: Այնտեղ տեղակայվում են թնդանոթներ, ռմբակոծվում են անգլիական դիրքերը: Անգլիացիները կրում են ծանր կորուստներ, նահանջում են: Վերջապես ֆրանսիացիները սկսում են ամբողջ և՛ անգլիական, և՛ պրուսական ճակատներով հաղթանակներ տանել: Սակայն ֆրանսիացիներին անգլիացիների վերջնական ջախջախման համար անհրաժեշտ էին թարմ ուժեր և Նապոլեոնը որոշում է օգտվել ֆրանսիական բանակի ամենահուսալի զինվորներից արքայական գվարդիայից: Արքայական գվարդիան մնացած զինվորների հետ սկսեց առաջ շարժվել դեպի անգլիական դիրքերը: Ֆրանսիական զինվորները արդեն հասան այն բլրին, որի մյուս կողմում տեղակայված էին անգլիացիները: Ֆրանսիացիները արդեն հաղթանակը իրենք ակնհայտ էին համարում: Մնացել էր գրեթե 100 մետր մինչև բլրի գագաթը և ֆրանսիացիները արդեն իրենց հաղթած էին զգում: Սակայն հանկարծ բլրի մյուս կողմից երևաց Վելինգթոնը և գողեց <<Դե՛, հիմա էլ Ձեր հերթն է>> և 1200 զինվոր բլրի մյուս կողմից կանգնեցին և մի մարդու պես կրակ բացեցին ֆրանսիացիների վրա: Ֆրանսիացիները սրան ընդհանրապես պատրաստ չէին և սկսեցին նահանջել: Նահանջը շուտով փախուստի վերածվեց: Ամեն տեղից սկսեցին բղավոցներ լսվել. <<Գվարդիան նահանջում է, փրկվեք, ով կարող է>>: Ֆրանսիական զորքը կառավարումը կորցրեց: Բանակն անկարգ փախչում էր պատերազմի դաշտից, զուր էր Նեյը կատաղությունից ծռմռված դեմքով ձիով նետվում թշնամու վրա. <<Տեսե՜ք, թե ինչպես են մեռնում ֆրանսիայի մարշալները>>: Բայց գնդակներն անցնում էին նրա կողքով: Մահը փախչում էր նրանից: Հինգ ձի սպանվեց նրա տակ, իսկ նա մնաց անվնաս: Նապոլեոնը հակառակորդի գնդակներից խուսապելով ձի հեծնեց և լքեց ռազմադաշտը: Հակահարձակման անցած անգլիացիներն ու պրուսացիները հետապնդում ու մինչև վերջը ջախջախում էին ցիրուցան ֆրանսիական բանակը: Ջախջախումը լիակատար էր: Միայն Հին գվարդիան Կամբրոնի հրամանատարությամբ քառանկյուն դասավորվածությամբ խիստ կարգով, հանգիստ կանգնած էին իրենց դիրքերում: Անգլիական գնդապետ Խելնետը հիացած այդ երկաթե կամք ունեցող մարդկանց համառությամբ ու հերոսությամբ, գվարդիային հանձնվելու պատվավոր պայմաններ առաջարկեց: Այդ ժամանակ Կամբրոմն հայտարարեց իր հայտնի միտքը <<Հիմարություն, Գվարդիան մահանում է, բայց չի հանձնվում>>: Այս խոսքերից հետո գվարդիականներին վերացրին հրանոթային կրակով: Վրա հասավ ուշ գիշերը: Ավարտվեց պատմության ամենահռչակավոր ճակատամարտերից մեկը՝ Վաթերլոյի ճակատամարը: Այստեղ զոհվեց ավելի քան 50 հազար մարդ, սակայն վերջնականապես Եվրոպան ազատվեց Նապոլեոնից և ավարտվեց Նապոլեոնյան դարաշրջանը: Այսօր մարդիկ ոչ թե հիշում են այն հազարավոր հաղթանակները, որոնք Նապոլեոնը տարավ տարիներ շարունակ, այլ հիշում են 1815թ.-ի Հունիսի 18-ի խայտառակ պարտությունը: Վաթերլոյի պարտությունը ջնջեց Նապոլեոնի բոլոր հռչակավոր հաղթանակները, սակայն նրան ջնջել չկարողացավ, քանի-որ Նապոլեոնը ապրում էր ժողովրդի սրտում, Նապոլեոնը միշտ իր ժողովրդի հետ էր և ժողովուրդը իր կապրալին մոռանալ չկարողացավ:

Նապոլեոնի կյանքի վերջին տարիները

Շատ պատմաբանների կարծիքով Նապոլեոնը դեռ կարող էր շարունակել պայքարը, սակայն Նապոլեոնն այլևս այն հին Նապոլեոնը չէր: Նա այլևս ունակ չէր կռվելու և նրա ճակատագիրն էր կյանքի մնացած հատվածը անցկանել խաղաղ, սովորական կյանքով: Նապոլեոնը փորձում է ֆրանսիական նավով փախչել Ամերիկա: Նապոլեոնի նավը Ճանապարհին կանգնեցվում է անգլիական նավի կողմից, Նապոլեոնը ինքնակամ լքում է ֆրանսիական նավը և նստում անգլիականը, ինչը նրան հասցնում է երկրոդ աքսորավայր Ատլանտյան օվկիանոսի հեռավոր Սուրբ Հեղինե կղզին: Այնտեղից նա չի փախչում և մահանում է 6 տարի անց:



Ի՞նչ տվեցին մեզ Նապոլեոնն ու նրա արշավանքները

Վաթերլոյի ճակատամարտում Նապոլեոնն ու իր մարշալները մի շարք սխալներ գործեցին, ինչը չկատարելու դեպքում Նապոլեոնը անկասկած կհաղթեր: Եվ ի՞նչ կլիներ հետո: Նապոլեոնի փառքը նորից կբարձրանար, կրկին զորք կհավաքագրեր, անջատ անջատ կհաղթեր ավստրիական և ռուսական բանակներին, նորից Նապոլեոնը կտիրեր Եվրոպային և պատմությունը նորից կկրկնվեր: Նորից պատերազմ Ռուսաստանի հետ, նորից մարդկային զոհեր, կորուստներ: Միայն իր կյանքի վերջում, Վաթերլոյի ճակատամարտից հետո Նապոլեոնն հասկացավ, որ պատերազմները, որոնց վրա ծախսեց իր ամբողջ կյանքն ու եռանդը նրան ոչինչ էլ չբերեցին: Նապոլեոնը պատմության մեջ հիշվեց իր պատերազմերով, բայց իրեն փառք բերեցին ֆրանսիական ժողովրդի կյանքի բարելավմանը միտված բարենորոգումները հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում: <<Իմ իսկական փառքն այն չէ, որ հաղթել եմ քառասուն ճակատամարտերում: Վաթերլոն կջնջի այդ բոլոր հաղթանակների մասին հիշողությունները: Բայց այն, ինչը չի կարող մոռացվել, ինչը կապրի հավերժ, իմ <<Քաղաքացիական օրենսգիրքն>> է>>: Նապոլեոն Բոնապարտ Ահա այսպես է Նապոլեոնը որակում իր դերը մարդկության զարգացման մեջ: Ֆրանսիայում Նապոլեոնի օրենսդրական, տնտեսական, վարչական, մշակութային, կրոնական բարենորոգումներից պատառիկներ պահպանվում են մինչև այսօր: Իհարկե նապոլեոնյան պատերազմերը ունեին նաև դրական կողմեր. դրանք միտված էին տապալելու ավատատիրական կարգերը և տարածելու առաջավոր գաղափարները, բայց այն կորուստները, որոնք այդ պատերազմները բերեցին իրենց հետ անհամատելի էր դրական կողմերի հետ: Նապոլեոնն այն առաջավոր գաղափարների տեր քաղաքական գործիչն էր, ում հանգիստ կարող ենք հակադրել բուրբոնների և ժամանակի եվրոպական պետությունների ղեկավարների հետ: Նա իր ամբողջ կյանքն ու եռանդը կարող էր նվիրել Ֆրանսիայի զարգացմանը և այնքան զարգացներ Ֆրանսիան, որ ամեն ոք երազեր ապրել Ֆրանսիայում, որ Ֆրանսիան տնտեսության ցուցանիշով գերազանցեր Անգլիային և դառնար միանձնյա առաջատարը աշխարհում: Ցավոք նմանատիպ ոչինչ չեղավ, Նապոլեոնը վարակվեց աշխարհը գրավելու մոլուցքով և միայն իր ուժերի ու եռանդի մի մասը նվիրաբերեց Ֆրանսիայի զարգացմանը:

Մարդիկ իրենց ձևավորումից սկսած պատերազմում են միմյանց միջև: Հին Հռոմեական կայսրությունը պատերազմում էր Հունաստանի, Փյունիկյայի, Եգիպտոսի, Պարսկաստանի, Հայաստանի, Անգլիայի և այլ երկրների հետ: Հռոմեական կայսրության կործանումից հետո եվրոպական նոր ձևավորված երկրները ևս սկսեցին պատերազմել միմյանց միջև՝ Անգլիան Ֆրանսիայի, Ռուսաստանը Օսմանյան կայսրության, Շվեդիայի և Մոնղոլիայի, Մոնղոլիան Չինաստանի, Չինաստանը Ճապոնիայի, Օսմանյան կայսրությունը Պարսկաստանի, խաչակիրները մահմեդականների և այսպես շարունակ: Չկար ոչ ավարտ, ոչ դադար, ոչ ընդմիջում: Միթե՞ պատերազմելը հաճելի է մարդկությանը, միթե՞ պատերազմը մարդկանց կորուստներից բացի ուրիշ բան է տալիս: Միայն Նապոլեոնյան դարաշրջանում (1799թ.-1815թ.) զոհվեցին 3,5 միլիոն մարդ: Մարդիկ այս ամենից ոչինչ էլ չհասկացան, մարդիկ շարունակում են սպանել միմյանց մինչ այսօր: <<Պատմությունը ցույց է տալիս, որ մարդիկ պատմությունից դասեր չեն խաղում>> այս խոսքը շատ տեղին է պատերազմների համար, ոչ՛ Վաթեռլոն, ոչ՛ Վերդենը, ոչ՛ էլ Կուրսկն ու Ստալինգրադը մարդկությանը չհասկացրին, որ կռվելն անիմաստ է: Հուսով եմ, որ վաղ թե ուշ մարդկությունը կորոշի ազատվել իր այդ դարավոր սովորույթից ՝ պատերազմելուց: