Մասնակից:Լևոն Ղազիյան/Ավազարկղ37

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բհասա
Դիմանկար
Ծնվել է3-4-դար էր
ԾննդավայրՀնդկաստան
Մահացել է4-րդ դար
ՔաղաքացիությունՀնդկաստան Հնդկաստան
Ազգությունհնդիկ

Բհասա (ծննդյան և մահվան թվակաները անհատայտ), հնդիկ դրամատուրգ։ Ապրել է մոտ 4-րդ դար։ Հնդիկ բանասեր Գանապատի Շաստրին 1912–1916 թվականին հրատարակել է Բհասի 13 պիեսները «Ռամայանա»-ի և «Մահաբհարաթտ»-ի սյուժեներով, որոնք սանսկրիտով ստեղծված հնդկական դասական դրամատուրգիայի ծաղկուն շրջանի արտահայտությունն են։ «Աչքին երևացած Վասավագաթան» և «Ցաուգանդհարայանայի ուխտը» կատակերգությունները Բհասի լավագույն գործերն են։ Դրել է նաև ողբերգություններ («Կոտրված ազդր», «Կառնիի լուծը»), հերոսական դրամաներ («Մանկական արարքներ», «Գահակալում»)։ Բհասի պիեսները բրահմանական պոետիկայի կանոններին չեն ենթարկվում։ Դրանց հատուկ է գործողությունների արագությունը, լեզուն պարզ է, փոխաբերությունները, համեմատությունները և պատկերները՝ բնական։ Բհասի ստեղծագործությունը մեծ ազդեցություն է թողել հնդկական դասական դրամատուրգիայի վրա։