Jump to content

Մասնակից:Լևոն Ղազիյան/Ավազարկղ23

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Արկադևիչ Բլագոնրավով
Анатолий Аркадьевич Благонравов
Ծնվել էմայիսի 20 (հունիսի 1), 1894
Ծննդավայրգյուղ Անկովո, Վլադիմիրի նահանգ
Մահացել է4 փետրվարի, 1975, Մոսկվա
Մահվան վայրՄոսկվա
ՔաղաքացիությունՌուսաստան, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Ազգությունռուս

Անատոլի Արկադևիչ Բլագոնրավով (մայիսի 20 (հունիսի 1), 1894, գյուղ Անկովո, Վլադիմիրի նահանգ – 4 փետրվարի, 1975, Մոսկվա], սովետական գիտնական, մեխանիկ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943), հրետանու գեներալ–լեյտենանտ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս։ ՍՄԿԿ անդամ 1937 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Բլագոնրավովը ծնվել է 1894 թվականի մայիսի 20-ին (հունիսի 1)։ Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը (1916), Միխայլովյան հրետանային ուսումնարանը (1916), Հրետանային բարձրագույն դպրոցը (1924) և Ռազմա–տեխնիկական ակադեմիան (19291929-1946 թվականներին դասավանդել է Մոսկվայի Զերժինսկու անվան հրետանային ակադեմիայում։ 1946-1950 թվականներին եղել է Հրետանային գիտությունների ակադեմիայի պրեզիդենտը, 1953 թվականից՝ Մեքենագիտության ինստիտուտի դիրեկտորը, իսկ 1957-1963 թվականներինին՝ ԽՍՀՄ ԳԱ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը[1]։ 1963 թվականից ԽՍՀՄ ԳԱ տիեզերական տարածությունների հետազոտման և օգտագործման հանձնաժողովի նախագահն էր, իսկ 1959 թվականից տիեզերական հետազոտությունների միջազգային հանձնաժողովի փոխպրեզիդենտը։ Միջազգային տիեզերագնացության ակադեմիայի իսկական անդամ է։ Հիմնական աշխատանքները վերաբերում են մեխանիկայի և սպառազինման հարցերին։ Բլագոնրավով արժանացել է ԽՍՀՄ պետական (1941) և Լենինյան (1960) մրցանակների։ Պարգևատրվել է Լենինի 5 և այլ շքանշաններով ու մեդալներով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Научные Чтения памяти К. Э. Циолковского. ГМИК. — Заглавная страница официального сайта чтений. Проверено 4 января 2012. Архивировано из первоисточника 26 февраля 2012