Մասնակից:Լյուցիֆեր Աստվածատրյան/Ավազարկղ 27
Ջոն Սոուն (անգլ.՝ John Soane, ), անգլիացի պալադիական ճարտարապետ, դասականության ներկայացուցիչ: Նրա աշխատանքը բնութագրվում է մաքուր գծերով, պարզ ձևերով, մանրուքներով, զգույշ համամասնություններով և լույսի աղբյուրների հմուտ օգտագործմամբ: Սոանեի ամենահայտնի գործը Անգլիայի բանկի շենքն է քաղաքում:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնը Սոունը ծնվել է 1753 թվականի սեպտեմբերի 10-ին, Օքսֆորդշիր քաղաքում գտնվող Գորինգ-օ-Թեմզ փոքրիկ գյուղում, աղյուսագործի ընտանիքում: Կրթություն ստացել հարևան Ռեդինգ քաղաքում: Նա հմտացել է ճարտարապետության մեջ ուսանելով անգլիացի ճարտարապետների՝ Նախ Ջորջ Դենս կրտսերի, ապա Հենրի Հոլանդի մոտ (միաժամանակ ուսանելով Արվեստի թագավորական ակադեմիայում, որտեղ ընդունբել է 1771 թվականին)[1]:
Ուսման ընթացքում նա ստացել է մի քանի տարբերակումներ: 1772 թվականին «Ուայթհոլի Բանկետների» տուն պրոֆիլում աշխատելու համար ստացել է նարծաթե մեդալ, 1776 թվականին «Հաղթակամարի» համար ոսկե մեդալի, իսկ 1777 թվականին, Իտալիա ուղևորվելու համար համարկրթաթոշակ (նա անցկացրել է երեք տարի), ուսումնասիրելով հին ճարտարապետական հուշարձաններ և մշակելով հասարակական շենքերի նախագծեր: Այնտեղ աշխատանք չգտնելով ՝ Սուն ստիպված էր 1780 թվականին վերադառնալ հայրենիք և հաստատվել Արևելյան Անգլիայում: 1784 թվականին նա ամուսնացել է: Ունեցել է ճարտարապետ և հողաշինարար երկու որդի[2]։
1788 թվականին Սոուն, որպես ճարտարապետ և հողաշինարար զբաղեցրել է մահացած Ռոբերտ Թեյլորի տեղը Անգլիայի բանկի նախագծման գործում։ Նրա առջև դրված խնդիրը բավականին բարդ էր։ Պահանջվում էր ընդլայնել և գրեթե ամբողջությամբ վերակառուցել բանկի շենքը: Այնուամենայնիվ, ճարտարապետը գտել է մի հետաքրքիր լուծում՝ ընտրելով Տիվոլիում գտնվող Սիբիլի տաճարի կորնթական սյուների ձևն ու համամասնությունները (չնայած շենքն ինքնին ոչ մի կերպ չի հիշեցնում հռոմեական շինություն)[3]:
Բանկի նախագծի վրա աշխատանքները և հատկապես դրա շնորհիվ ի հայտ եկած նոր ծանոթությունները Ջոն Սոունին դարձրին լոնդոնյան հայտնի ճարտարապետ: 1795 թվականին նա դառնում է Արվեստի դոցենտ, թագավորական ակադեմիկոս, իսկ 1802 թվականին՝ արվեստի լիարժեք թագավորական ակադեմիկոս: 1806 թվականին Սոունը դարձել է Արվեստի թագավորական ակադեմիայի ճարտարապետության պրոֆեսոր՝ մնալով այդ պաշտոնում կյանքի ողջ ընթացքում: 1814 թվականին նա ընդունվել է Մետրոպոլիտենի աշխատանքների խորհրդ՝ աշխատելով այնտեղ մինչև կյանքի վերջը՝ 1832 թվականը: 1831 թվականին Ջոն Սոունը ստանում է ասպետի կոչում[4]:
Բացի իր ճարտարապետական գործունեությունից, նա զբաղվում էր հավաքագրմամբ ՝ իր տանը հավաքելով հնաոճ իրերի, գրքերի, արվեստի գործերի հարուստ հավաքածու[5]:
Ջոն Սոունը մահացել է Լոնդոնում, 1837 թվականին: Լինքոլն Ին Ֆիլդսիի տունը, որտեղ նա ապրում էր, այժմ վերածվել է թանգարանի:
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերակառուցելով Անգլիայի բանկի շենքը՝ Ջոն Սոունը դարձել է լոնդոնյան հայտնի ճարտարապետ՝ հետապնդելով ճարտարապետական եկամտաբեր շահույթ ոչ միայն քաղաքում, այլ նաև արվարձաններում։ Դրա համար նա նաև տներ էր վերակառուցում և նախագծում գյուղական ազնվականների համար: 1789 թվականին նա նախագծել է Ուիլյամ Բլեքոլի գարեջրատունն ու նստավայրը։ 1791 թվականին Սոուն նշանակվել է Սուրբ Ջեյմսի պալատում և Մեծ Բրիտանիայի խորհրդարանում աշխատանքների կապալառու, 1795 թվականին՝ անտառային տնտեսության վարչության ճարտարապետ, 1807 թվականին՝ Չելսիի Թագավորական հիվանդանոցում որպես կապալառու, իսկ 1813 թվականին՝ մասոնների համայնքում աշխատանքի ղեկավար[6][7]:
1808 թվականին Ջոն Սոուն մասնակցել է Օքսֆորդի և Քեմբրիջի վերականգնման աշխատանքներին, իսկ 1812 թվականին կառուցել է Դուլվիչի արվեստի պատկերասրահը:
Նրա ամենանշանավոր աշխատանքներից են Դաունինգ փողոցի վրա գտնվող «Դաունինգ սթրիթ, 10-ն» (վարչապետի նստավայր) ու 11 ճաշարանները (որոնք գտնվում են գանձապետարանի երկրորդ լորդի նստավայրում):
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Great Buildings. «Sir John Soane» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին. Վերցված է 15 июля 2008-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameters:|coauthors=
and|datepublished=
(օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Sidney Lee's Dictionary of National Biography (1898). «Sir John Soane (1753-1837)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին. Վերցված է 15 июля 2008-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameters:|coauthors=
and|datepublished=
(օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Энциклопедия Кругосвет. «Статья «Архитектура»: Обращение к искусству предшествующих эпох»» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008-06-20-ին. Վերցված է 15 июля 2008-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameters:|coauthors=
and|datepublished=
(օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Palace of Westminster, House of Lords. Designs, 1794–1795: Drawn by H H Seward». Sir John Soane's Museum Collection Online. Վերցված է 30 May 2017-ին.
- ↑ Arnold, Dana. «Burton, Decimus». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/4125. (Subscription or UK public library membership required.)
- ↑ Davies, Richard A. (2005). Inventing Sam Slick: A Biography of Thomas Chandler Haliburton. University of Toronto Press. էջ 72. ISBN 978-0-8020-5001-4.
- ↑ «Athenaeum Club, London. Homepage».