Մասնակից:Լյուցիֆեր Աստվածատրյան/Ավազարկղ 21

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Akame ga Kill! (ճապ.՝ アカメが斬る!, «Ակամե գա կիռու»), ճապոնական մանգա։ Սցենարի հեղինակն է Տակահիրոն, այն նկարազարդել է Տեցույա Տաշիրոն[1]։

Աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Akame ga Kill!-ի իրադարձությունները տեղի են ունենում մի կայսրությունում, որը խորտակված է կոռուպցիայի, աղքատության, բռնության և դաժանության մեջ: Երկիրը ղեկավարում է միամիտ և անփորձ երիտասարդ կայսրը, և երկրի վարչապետը, օգտվելով դրանից, ավերում էր եկիրը: Կայսրը համարվում է սերիալի գլխավոր հակամարտիկն ու «Գիշերային արշավանք»խումբը գլխավոր թիրախը: Այս ամբողջ չարիքին հակադրվում է հեղափոխական բանակը, որը ցանկանում է փոխել կայսրությունը դեպի լավը: Մարդասպանների «Գիշերային արշավանք» խումբը օգնում է հեղափոխությանը: Նրանք սպանում են այն մարդկանց, ովքեր սպառնում են քաղաքացիների անվտանգությանն ու հեղափոխության խոչընդոտողներին: Կայսրությունը նույնպես ունի մարդասպանների ջոկատ, ովքեր կոչված են ոչնչացնելու «Գիշերային արշավանք» խումբը: Այս պատերազմում երկու կողմերի մարդասպանները օգտագործում են թեյգուներ (հնագույն արտեֆակտներ, որոնք ստեղծվել են կայսրության կողմից ավելի քան 1000 տարի առաջ): Հազվագյուտ և վտանգավոր արարածներից պարաստված հազվագյուտ նյութերից, այդ ժամանակ ապրած մեծ գիտնականների և առաջին կայսեր ուժերի օգնությամբ, ստեղծել են այդ ժամանակվա համար անհավանական 48 մահացու զենքեր, որոնք կոչվում էին Թեյգու: Թեյգուների ուժն ու ձևերը շատ բազմազան են, սակայն թեյգուն օգտագործելու համար անձը պետք է համապատասխանի դրան:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տացումին և իր երկու ընկերները իրենց գյուղը աղքատությունից փրկելու համար մեկնում են մայրաքաղաք՝ գումար աշխատելու: Ավազակների հարձակման ժամանակ խումբը բաժանվում է, և Տացումին միայնակ ուղևորվում է քաղաք: Տեղ հասնելուն պես նրան դիմավորում է Լեոնե անունով մի կին, ով հետագայում թալանում է նրան: Կորցնելով իր ամբողջ գումարը՝ Տացումին պատրաստվում է քնել փողոցում, սակայն նրան է մոտենում Արիա անունով մի ազնվական աղջիկ, նրան հրավիրում է իր տուն և կատարում է Տացումիի թիկնապահ դառնալու ցանկությունը: Գիշերը նրանց տունը հարձակման է ենթարկվում մի խումբ մարդասպանների կողմից, որոնք կոչվում են «Գիշերային արշավանք»: Բոլոր պահակներին, ծառաներին և Արիայի հորը սպանելուց հետո Ակամե անունով գլխավոր հերոսն ու մարդասպանը հարձակվում է Արիայի վրա։ Տացումին փորձում է կանգնեցնել նրանց և վերջինների հետ մտնում անհավասար մարտի մեջ: Տացումին պարտվում է։ Ակամեն Արիայի հետ միասին մտադրված էր սպանել նաև Տացումիին, սակայն Լեոնեն (պարզվում է, որ նա նաև «Գիշերային արշավանքի» անդամ է) ժամանակին օգնության է հասնում, և ճանաչելով իր կողմից կողոպտված տղային՝ կանգնեցնում է Ակամեին: Լեոնեն Տացումիին ցույց է տալիս գոմում գտնվող ուժասպառ կիսամեռ կամ մեռած գյուղացիներին, որոնց Արիան տանջում էր հաճույքի համար: Պարզվում է, որ այս մահացած և կիսամեռ մարդկանց մեջ էին նաև Տացումիի ընկերները՝ Սայոն և Իեասուն: Սայոն արդեն մահացած էր, իսկ Իեասուն, մահվանից առաջ Տացումիին պատմում է Արիայի մասին ամբողջ ճշմարտությունը: Իմանալով ճշմարտությունը՝ նա վերցնում է թուրը և առանց վարանելու սպանում Արիային: Դրանից հետո Լեոնեն նրան իր հետ տանում է «Գիշերային արշավանքի» բազա: Այնտեղ նա հանդիպում է «Գիշերային արշավանքի» բոլոր անդամներին, ովքեր պատմում են մայրաքաղաքում տիրող կոռուպցիայի և բռնության մասին։ «Գիշերային արշավանքի» խնդիրն է սպանել բոլոր «փտածներին» և կառուցել նոր երկիր, որտեղ իշխելու է օրենքն ու կարգը: Ի վերջո, Տացումին միանում է «Գիշերային արշավանքին»:

Խմբավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիշերային արշավանք (ճապ.՝ ナイトレイド, «Նայթո ռեյդո»), Նաջենդայի կողմից հիմնադրված պրոֆեսիոնալ մարդասպանների խումբ, որոնք աջակցում են հեղափոխականների բանակին՝ Վարչապետին տապալելու և կայսրությունում կարգուկանոն հաստատելու համար: Դա անելու համար նրանք սպանում են հանցագործների՝ կոռումպացված պաշտոնյաների և կայսրության համար աշխատող այլ մարդասպանների: Դրանում նրանց հակադրվում է «Եգերյա» կոչվող խմբավորումը։
  • Եգերյա (ճապ.՝ イェーガーズ, «իեգաձու»), Էսդեսիի ստեղծած էլիտար ստորաբաժանում, որը նպատակն էր մայրաքաղաքում հանցագործությունները վերացնելու և նախ և առաջ «Գիշերային արշավանքին» ոչնչացնելու համար: Ջոկատի անդամները հրավիրվում էին կայսրության տարբեր գերատեսչություններից և զորամասերից: Բոլոր անդամները տիրապետում են թեյգուի:
  • Վայրի որս (անգլ.՝ ワイルドハント, «Ուրոտո Հանդո»), կայսրության գաղտնի ոստիկանությունը, որը ստեղծվել է «Եգերյայի» մի քանի անդամների մահից հետո: Խումբը բաղկացած է համաշխարհային կարգի վեց հանցագործներից, որոնք տիրապետում են թեյգուի: Այն ստեղծել է վարչապետը՝ «Գիշերային արշավանքը» ոչնչացնելու համար: Վարչապետը իշխանությունը չարաշահվում է՝ հաճույքի համար անմեղ մարդկանց սպանելով: Վարչապետի որդին դառնում է «Վայրի որս խմբավորման» հրամանատարը:
  • Չորս մարդակեր դևեր (ճապ.՝ 羅刹四鬼, «Ռասեցու Յոնկի»), չորս հմուտ զինվորներ, որոնք ծառայում են վարչապետին: Բոլոր չորսն էլ չունեն թեյգու, սակայն այնքան ուժեղ են, որ ի վիճակի են հաղթել տեգուով հակառակորդին:
  • Երեք գազաններ (ճապ.՝ 三獣士, «Սենձյուսի»), Էսդեսի ղեկավարության տակ գտնվող էլիտար զինվորներ: Երեք մարտիկներն էլ տիրապետում էին թեյգուների։ Երեքն էլ զոհվել են Բուլաթի և Տացումիի դեմ մարտի ժամանակ։
  • Խաղաության ճանապարհ, կրոնական կազմակերպություն, որը ստեղծվել է մանգայի իրադարձությունները սկսվելուց 10 տարի առաջ: Դրա անդամները կարծում էին, որ բարի գործերը կարող են պահպանել հոգու մաքրությունը, բերել երջանկություն և երկարակեցություն:

Լրահոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մանգան 2010 թվականի մարտից թողարկվել է Gangan Joker ամսագրում[2][3]: 2013 թվականի հոկտեմբերից Big Gangan ամսագիրը հրատարակում է Akame ga KIll մանգան: Զիրոն հանդիսանում հիմնական մանգայի նախաբանը, որը պատմում է Ակամեի որպես կայսրության մարդասպան անցյալին մասին[4][5]:

Անիմե[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսից դեկտեմբեր ամիսներին հեռարձակվել է White Fox-ի արտադրած մանգայի անիմե-ադապտացիան[6][7]: Քանի որ անիմե ադապտացիայի թողարկման պահին մանգան դեռ վերջնականապես չէր ավարտվել, դրա սյուժեն ընդարձակեց գրող Մակոտո Ուեդզուն և որի գրվախքը չէր համընկնում մանգայի ներկայացման սկբնաղբյուրի հետ[8]։

Օփենինգներ

  1. «Skyreach» (1—14 սերիաներ) — կատարել է Սորա Ամամիան
  2. «Liar Mask» (15—24 սերիաներ) — Կատարել է Ռիկա Մայաման

Էնդինգներ

  1. «Konna Sekai, Shiritakunakatta.» (ճապ.՝ こんな世界、知りたくなかった。, «Կոննա Սեկայ Սիրիտակունակատա») (1−14 սերիաներ) — կատարել է Միկու Սավային
  2. «Tsuki Akari» (15−24 սերիաներ) — կատարել է Սորա Ամամիան


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «VIDEO: "Akame ga Kill!" Second Season Commercial». Crunchyroll. Վերցված է November 17, 2014-ին.
  2. «Akame ga Kill Manga Ends on December 22». Anime News Network. October 29, 2016. Վերցված է October 29, 2016-ին.
  3. アカメが斬る! 1巻 (Japanese). Square Enix. Վերցված է February 2, 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. JOKER執筆陣コメント - スペシャル - ガンガンJOKER -SQUARE ENIX. Square Enix (Japanese). Արխիվացված է օրիգինալից May 2, 2016-ին. Վերցված է February 28, 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. アカメが斬る!. Gangan Joker (Japanese). Վերցված է February 28, 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Loveridge, Lynzee (January 20, 2014). «Akame ga Kill! Dark Action Fantasy Manga Gets TV Anime». Anime News Network. Վերցված է January 20, 2014-ին.
  7. «'Akame ga KILL!' Manga Getting Anime Adaptation». The Fandom Post. January 20, 2014. Վերցված է January 20, 2020-ին.
  8. «Akame ga Kill! Dark Action Fantasy Manga Gets TV Anime». Anime News Network. January 20, 2014. Վերցված է January 20, 2014-ին.