Մասնակից:Լյուցիֆեր Աստվածատրյան/Ավազարկղ 18
Մեթյու Վայներ (անգլ.՝ Matthew Weiner[1], ), ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ[2]: Նա ստեղծել է AMC ալիքի «Խելահեղները» դրամատիկ սերիալը[3]։ Նա նաև աշխատել է HBO-ի «Սոպրանոների տոհմը» դրամատիկական սերիալի վրա։ Նա գրել է այդ սերիալի 5-րդ և 6-րդ սեզոնները (2004, 2006-2007): Վայները «Խելահեղները» և «Սոպրանոների տոհմը» ֆիլմերի համար արժանացել է «Էմմի»-ի ինը մրցանակ (3 Էմմիի արժանացել է «Խելահեղները» ֆիլմի համար)։ «Խելահեղները» ֆիլմի համար արժանացել է նաև երեք «Ոսկե գլոբուսի»[4][5][6][7][8][9]։ «Խելահեղները» չորս տարի անընդմեջ հաղթել է «Էմմիի» լավագույն դրամատիկ սերիալ անվանակարգում (2008, 2009, 2010, 2011): «Սոպրանոների տոհմը» ֆիլմի համար նա (գործադիր պրոդյուսեր Վեյների հետ միասին) երկու անգամ շահել է այդ նույն մրցանակը (2004, 2007)[10][11]։ Վեյներն ընդգրկվել է Time 100 աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[12]: 2011 թվականին նոյեմբերին The Atlantic ամսագիրը նրան անվանեց 21 «Քաջ մտածողների» շարքում[13]:
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեթյու Վեյները ծնվել է 1965 թվականին հրեական ընտանիքում: Նա մեծացել է Լոս Անջելեսում և հաճախել Բալթիմոր Պարկի դպրոց։ Լոս Անջելեսում հաճախել է Հարվարդի տղաների դպրոց: Նրա հայրը բժշկական հետազոտող և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի նյարդաբանության բաժանմունքի նախագահ էր: Նրա մայրն ավարտել է իրավաբանական դպրոց, սակայն դրանով երբեք չի զբաղվել: Նա հաճախել է Վեսլեյան համալսարանի Գրերի քոլեջ և այնտեղ ուսումնասիրել գրականություն, փիլիսոփայություն և պատմություն։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինոյի և հեռուստատեսության դպրոցի կողմից ստացել է ամերիկյան DD-602 մակնիշի էսկանդերային ականակիր[14][15]:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրողի կարիերան Վեյները սկսել է «Խնջույքասերը» (1996) կարճամետրաժ սիթքոմով: Նա գրել և արտադրել է «Մերկ ճշմարտություն» և «Էնդի Ռիխտերը ղեկավարում է տիեզերքը» սերիալները[16]: Վեյները գրել է նաև «Խելահեղները» հեռուստասերիալի պիլոտի սցենարը: Մինչ այս սցենարի վրա աշխատելը, նա աշխատում էր «Բրենդի բաղադրատոմս» սերիալի սցենարի վրա: «Սոպրանոնոեր տոհմը» ստեղծող և գործադիր պրոդյուսեր Դեյվիդ Չեյզը նախկին սցենարից տպավորված առաջարկել է Վեյներին իր սերիալի սցենարիստի աշխատանքը:
Վեյները «Սոպրանոների տոհմը» (2004 թվական) սերիալի հինգերորդ եթերաշրջանում աշխատել է որպես վերահսկող պրոդյուսեր, վեցերորդ սեզոնի առաջին (2006) և երկրորդ (2007) մասերում ՝ գործադիր պրոդյուսեր: Նա մեկ կամ մի քանի գրողների հետ 12 դրվագ է գրել, ներառյալ Էմմի մրցանակի առաջադրված «Անհայտ սևամորթ տղամարդիկ» (դերասանուհի Թերենս Ուինթերի մասնակցությամբ) և «Քենեդին և Հեյդին» (Դեյվիդ Չեյզի մասնակցությամբ) դրվագները: Նա՝ որպես «Սոպրանոների տոհմը» սերիալիի պրոդյուսեր, շահել է «Էմմիի» երկու մրցանակ։ Դրանցից մեկին արժանացել է 2004 թվականի Շոուի հինգերորդ սեզոնի համար, մյուսին՝ 2007 թվականին։
Գրելուց և արտադրելուց բացի, նա նկարահանվել է երկու «Երկու թոնի» և «Պլատֆորմ 5» դրվագներում, որտեղ նա խաղում էր «Աշակերտների ուղեցույց» գրքի հեղինակ և մոնոֆիլիայով զբաղվող փորձագետ Մենի Սաֆիերի դերը:
2007 թվականին «Սոպրանոների տոհմը» սերիալի ավարտից հետո Վեյները սկսել է ալիք փնտրել «Խելահեղները» սերիալի արտադրության համար: Ինչպես HBO-ն, այնպես էլ Showtime-ը ընդունեցին նախագիծը: HBO-ն առաջարկել էր շոուն արտադրել այն դեպքում, որ Չեյզը լինի այդ սերիալի պորդյուսերն ու սցենարիստը, սակայն Չեյզը նախընտրել է կենտրոնանալ լիամետրաժ ֆիլմերի արտադրության վրա: Ժամանակի ընթացքում Վեյները տեղադրել է սերիալը AMC ալիքում, որը նախկինում երբեք չէր ստեղծել բնօրինակ դրամատիկական շարք: Նրանք ընտրեցին շոուն 13 դրվագային սեզոնի համար: Վեյները վեց սեզոն աշխատել է որպես հաղորդավար, գործադիր պրոդյուսեր և գլխավոր գրող, որոնցից յուրաքանչյուրը ունեցել է 13 դրվագ: Որպես հաղորդավար՝ նա նշանակալի դեր է ունեցել յուրաքանչյուր դրվագի սցենարի, ռեժիսուրայի, ինչպես նաև դերասանների, զգեստների, սանրվածքների և ռեկվիզիտի ընտրման գործում: Առաջին սեզոնի յոթերորդ, երկրորդի տասնմեկերորդ, երրորդի տասներկուերորդ, չորրորդի տասերերոդ և հինգերորդ սերիաներում նա ընդգրկված է որպես գրող և համահեղինակ: Նա ղեկավարել է նաև բոլոր վեց եթերաշրջանների եզրափակիչները:
«Խելահեղները» սերիալը արժանացել է քննադատների բարձր գնահատականին։ Սերիալը արժանացել է չորս Ոսկե գլոբուս և տասնհինգ Էմմի մրցանակների: Սա առաջին կաբելային սերիալն է, որը Էմմիի «Լավագույն դրամատիկական սերիա» անվանակարգում հաղթել է։ Հաղթանակները տեղի են ունեցել 2008, 2009, 2010 և 2011 թվականներին: Վայները 2008 թվականին «Ծուխը քո աչքերում» սերիալի սցենարով հաղթել է Էմմիի «լավագույն դրամատիկական սերիալի սցենար» անվանակարգում, ինչպես նաև առաջադրվել է այդ մրցանակին «Անիվ» ֆիլմի էպիզոդի համար (Ռոբին Վայթի հետ): Նա 2009 թվականին՝ «Մտորումներ արտակարգ իրավիճակներում» (Քեյթր Գորդոնի հետ միասին) և 2010 թվականին «Դուռը փակել։ Երդում» (Էրին Լևիի հետ) դրվագների համար նույն անվանակարգում արժանացել է Էմմի մրցանակի: 2009 թվականին նա «Երեկոյան հիշողություններ» (Ուեյթի հետ), «Վեց ամիս անց» (Անդրե Ջեքքութոնի և Մարիա Ջեքքութոնի հետ) և «Ուղղաթիռային վայէջք» սցենարներով առաջադրվել է Էմմի մրցանակի[17][18]։ 2010 թվականին նա առաջադրվել է նաև «Տղան գնում է գովազդային գործակալություն» (Վայթից) դրվագով։ 2011 թվականին առաջադրվել է նաև «Ճամպրուկ» դրվագով։ 2012 թվականն նա առաջադրվել է էմմի մրցանակի «Հեռավոր վայրերում» և «Մեկ այլ կին» դրվագներով, որոնցից երկուսն էլ ստեղծվել են Սեմի Չալեսի հետ միասին[19]։
Վայները և նրա սցենարիստների կազմը «լավագույն նոր սերիալ» անվանակարգում արժանացել են նաև «ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի» մրցանակի, իսկ 2008 թվականի փետրվարին կայացած արարողության ժամանակ առաջին եթերաշրջանի վրա նրանց աշխատանքի համար առաջադրվել են լավագույն դրամատիկական սերիալ անվանակարգում[20][21][22]: 2009 թվականին նրանք իրենց աշխատանքի երկրորդ սեզոնով կրկին առաջադրվել են մրցանակի նույն անվանակարգում[23]։ Վեյները և նրա սցենարիստների խումբը 2010 թվականի փետրվարին կայացած արարողության ժամանակ, երրորդ տարում իրենց աշխատանքով հաղթել են «լավագույն դրամատիկական սերիալ» անվանակարգսւմ (երրորդ անգամ առաջադրվելուց հետո)[24][25]։ Վայները երկու անգամ այդ նույն մրցանակին է առաջադրվել 2010 թվականի փետրվարին տեղի ունեցած արարողության ժամանակ «Մեծահասակները» (Բրետ Ջոնսոնի հետ) էպիզոդիկ դրամայի և «Տղան գնում է գովազդային գործակալություն» (Ռոբին Վայթի հետ) սերիայի վրա կատարված աշխատանքների համար։
Վայների առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Դու այստեղ ես», նկարահանվել է Հյուսիսային Կարոլինայում։ Այն ցուցադրվել է 2013 թվականին, Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում և թողարկվել է 2014 թվականին:
2017 թվականի մարտի սկզբին հայտարարվել է, որ Վայները սկսում է աշխատել «Ռոմանովներ» սերիալի վրա, որը պատմում էր իրենց Ռոմանովների տոհմի սերունդ համարողների մասին, անկախ նրանից դա այդպես է, թե ոչ: Սերիան ունի անթոլոգիական կառուցվածք և բաղկացած է ութ դրվագներից: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր սյուժետային գիծը, դերասանական կազմն ու նկարահանումների անհատական վայրը։ Որոշ դերեր կատարել են այնպիսի դերասաններ, որոնք խաղացել են «Խելահեղները» սերիալում։ Amazon Video շարքի մեջ մտնող սերիայի թողարկումը տեղի է ունեցել 2018 թվականի գարնանը[26]:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուեյներն ամուսնացած է ճարտարապետ Լինդա Բրեթլերի հետ: Մարտինը՝ նրա չորս որդիներից մեկը, «Խելահեղները» ֆիլմում խաղացել է Գլեն Բիշոփի դերը: Ներկայումս Ուայները բնակվում է Լոս Անջելեսում: Նա Jeopardy! հեռուստավիկտորինայի մեկօրյա չեմպիոն է[27]:
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարի | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
«Stumble in the Bronx» | 1999 | Սցենարիստ | |
«Blind Curve» | 1999 | Սցենարիստ | |
«For Whom the Toll Calls» | 2000 | Սցենարիստ | |
«The Wrong Man» | 2000 | Սցենարիստ | |
«Pretty Poison» | 2001 | Սցենարիստ | |
«The Ugly Truth» | 2001 | Սցենարիստ | |
«Psycho Therapy» | 2001 | Սցենարիստ | |
«The Ghost of Christmas Presents» | 2001 | Սցենարիստ |
Անվանում | Տարի | ԴԵր | Նշումներ |
---|---|---|---|
«The Maid Man» | 2003 | Սցենարիստ |
Անվանում | Տարի | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
«Rat Pack» | 2004 | Սցենարիստ | |
«Sentimental Education» | 2004 | Սցենարիստ | |
«Unidentified Black Males» | 2004 | Սցենարիստ, Տերենս Ուինթերի հետ միասին | Դրամատիկական սերիալի լավագույն սցենար անվանակարգում առաջադրվել է Էմմի մրցանակի |
«The Test Dream» | 2004 | Սցենարիստ, Դեյվիդ Չայզի հետ միասին | |
«Mayham» | 2006 | Սցենարիստ | |
«Luxury Lounge» | 2006 | Սցենարիստ | |
«Moe n' Joe» | 2006 | Սցենարիստ | |
«Kaisha» | 2006 | Սցենարիստ, Դեյվիդ Չայզի и Տերենս Ուինթերի հետ միասին | |
«Soprano Home Movies» | 2007 | Սցենարիստ, Դեյվիդ Չայզի, Դիանա Ֆրոլովի և Էնդրյու Շնայդերի հետ միասին | |
«Chasing It» | 2007 | Սցենարիստ | |
«Kennedy and Heidi» | 2007 | Սցենարիստ, Դեյվիդ Չայզի հետ միասին | Դրամատիկական սերիալի լավագույն սցենար անվանակարգում առաջադրվել է Էմմի մրցանակի |
«The Blue Comet» | 2007 | Սցենարիստ, Դեյվիդ Չայզի հետ միասին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Witchel, Alex (2008-06-22). «Mad Men' Has Its Moment». The New York Times. Վերցված է 2012-07-14-ին.
- ↑ Steinberg, Jacques (2007-07-18). «In Act 2, the TV Hit Man Becomes a Pitch Man». New York Times. Վերցված է 2008-06-22-ին.
{{cite news}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ It’s His Mad, Mad World, WSJ profiles Matt Weiner. By David Mermelstein. March 28, 2013. Retrieved April 5, 2013.
- ↑ Henneberger, Melinda (2011-09-19). «Emmys: 'Mad Men,' 'Modern Family' in a ho-hum year of repeats». The Washington Post.
- ↑ «Primetime Emmy Awards nominations for Outstanding Lead Actress In A Comedy Series». Emmys.com. Վերցված է 2012-03-14-ին.
- ↑ «Primetime Emmy Awards nominations for 2009». Emmys.com. Վերցված է 2012-03-14-ին.
- ↑ «Primetime Emmy® Award Database». Emmys.com. Վերցված է 2012-03-14-ին.
- ↑ Wyatt, Edward (2009-09-21). «Familiarity and a Few Surprises at the Emmys». The New York Times. Վերցված է 2010-05-12-ին.
- ↑ «Awards for Matthew Weiner», IMDb page.
- ↑ «Primetime Emmy Awards nominations for 2011 – Outstanding Drama Series». Emmys.com. Վերցված է 2012-03-14-ին.
- ↑ «Primetime Emmy® Award Database». Emmys.com. Վերցված է 2012-03-14-ին.
- ↑ «The 2011 Time 100». Time. 2011-04-22.
- ↑ «Brave Thinkers 2011, November 2011, The Atlantic». Theatlantic.com. 2011-10-03. Վերցված է 2012-03-14-ին.
- ↑ «HBO: Matthew Weiner, Executive Producer : The Sopranos». HBO. Վերցված է 2008-02-07-ին.
- ↑ «AMC » Matthew Weiner». AMC. Արխիվացված է օրիգինալից 2008-02-20-ին. Վերցված է 2008-02-07-ին.
- ↑ Itzkoff, Dave (March 7, 2012). «The Top Man at 'Mad Men' Isn't Mad Anymore». The New York Times. Վերցված է July 13, 2012-ին.
- ↑ «Primetime Emmy Awards nominations for 2009». Emmys.com. Վերցված է 2012-03-14-ին.
- ↑ «Primetime Emmy Awards nominations for Outstanding Lead Actress In A Comedy Series». Emmys.com. Վերցված է 2012-03-14-ին.
- ↑ «Primetime Emmy Awards nominations for 2012 - Outstanding Writing for a Drama Series». Academy of Television Arts & Sciences. Վերցված է July 24, 2012-ին.
- ↑ «2008 Writers Guild Awards Television & Radio Nominees Announced». WGA. 2007. Արխիվացված է օրիգինալից 2007-12-19-ին. Վերցված է 2007-12-13-ին.
- ↑ Perry, Byron (2007-12-12). «WGA announce TV, radio nominees». Variety. Վերցված է 2007-12-13-ին.
- ↑ «HBO tops WGA awards list with five noms». The Hollywood Reporter. 2007. Արխիվացված է օրիգինալից 2008-07-06-ին. Վերցված է 2007-12-13-ին.
{{cite news}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «2009 Writers Guild Awards Television, Radio, News, Promotional Writing, and Graphic Animation Nominees Announced». WGA. 2008. Արխիվացված է օրիգինալից 2008-12-12-ին. Վերցված է 2008-12-12-ին.
- ↑ Gregg Mitchell & Sherry Goldman (2009). «2010 Writers Guild Awards Television, Radio, News, Promotional Writing, and Graphic Animation Nominees Announced». Writers Guild of America. Արխիվացված է օրիգինալից 2012-05-25-ին. Վերցված է 2010-04-30-ին.
- ↑ «Writers Guild Awards – 2010 Awards Winners». Writers Guild of America. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012-05-25-ին. Վերցված է 2010-05-01-ին.
- ↑ Rose, Lacey (2 марта 2017). «Matthew Weiner's Amazon Series Revealed: Russian Royals, 'Mad Men' Ties, $50M Budget». The Hollywood Reporter.
- ↑ «5 Things to Know About 'Mad Men' Creator Matthew Weiner». The Hollywood Reporter. 2011-03-29.