Մասնակից:Լյուցիֆեր Աստվածատրյան/Ավազարկղ 15

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տայն Դեյլի (անգլ.՝ Tyne Daly, ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի։ Լայն ճանաչման է հասել «Քեգնի և Լեյսի» (1981-1988) դետեկտիվ հեռուստասերիալում Մերի Բեթ Լեյսիի և «Արդար Էմմի» հեռուստասերիալում (1999-2005) Մակսին Գրեյի դերերով:

Իր կարիերայի ընթացքում Դեյլին տասնվեց անգամ առաջադրվել է «Էմմիի» գլխավոր հեռուստատեսության մրցանակի և վեց անգամ դարձել է դրա դափնեկիր[1]։ 1999 թվականին ստացել է Tony Theatre Award և Drama Desk Award մրցանակներ, ինչպես նաև հինգ անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի: Երկու անգամ առաջդրվել է «ԱՄՆ կինոդերասանների գիլդայի» մրցանակի: 1995 թվականին նա ստացել է իր սեփական աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում[2]:

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեն Թայն Դեյլին ծնվել է Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքում, դերասաններ Ջեյմս Դեյլիի և Մերի Հոուփ Նյուելի ընտանիքում[3]: Նրա կրտսեր եղբայրը՝ Թիմ Դեյլին, նույնպես դերասան է: Նա մեծացել է Նյու Յորքի Վեսթչեսթեր շրջանում և կրթություն է ստացել Բրանդիսի համալսարանում: Նա իր կարիերան սկսել է թատրոնի դերերով[3]:

Յոթանասունական թվականներին Դեյլին նկարահանվել է մի քանի ֆիլմերում, ինչպիսիք ե՝ն «Ջոնն ու Մերին» (1969), «Ազատված հրեշտակ» (1970), «Խաղացեք ինչպես գրված է» (1972), «Շնացողուհին» (1973) և «Հեռախոսը» (1977)։ Մեծ էկրանին նրա ամենահայտնի դերը եղել է 1976 թվականի Քլինթ Իսթվուդի հետ «Օրենքի պահապանը» ֆիլմում վերջինիս հերոսի զուգընկերոջ դերը[3]: Դրանից մեկ տարի անց նա «Մտերիմ անծանոթը» ֆիլմում դերի համար առաջին անգամ հաղթել է «Էմմիի» «Մինի-սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասանուհի» անվանակարգում[3]:

1981 թվականին Տայն Դեյլին ստացել է իր կարիերայի ամենահաջողակ՝ «Քեգնին և Լեյսին» հեռուստասերիալում հետախույզ Մերի Բեթ Լեյսիի դերը, որտեղ նրա խաղընկերն էր Շերոն Գլեսը։ Այդ դերի համար Դեյլին արժանացել է ռեկորդային չորս «Էմմի» մրցանակի՝ դրամատիկ հեռուստասերիալում կնոջ լավագույն դերի համար, և Մայքլ Լեռնեդի հետ միասին ռեկորդ է սահմանել անվանակարգում հաղթանակներով։ 1988 թվականին «Քեգնին ու Լեյսին» հեռուստասերիալի ավարտից հետ նա հեռուստաէկրանից տեղափոխվել է Բրոդվեյ և «Գնչուհի» ներկայացմամբ «մյուզիքլում կանացի լավագույն դերի» համար ստացել «Թոնի» մրցանակ[3]։

1991 թվականին Դեյլին միացել է Շերոն Գլեսին «Ռոզի Օ'Նիլի դատավարությունը» հեռուստասերիալի մի դրվագում: Միևնույն ժամանակ, նա հյուրընկալվել է իր եղբոր Թիմի «Թևեր» սիթքոմում, որտեղ իր արտաքին տեսքի համար հաղթել է Էմմիի հերթական անվանակարգում: Նա խաղացել է Բրոդվեյի ևս մեկ մյուզիքլում, որը ձախողվել է։ Դրանից հետո նա հեռուստատեսություն է վերադարձել միայն 1994 թվականին՝ Քելլի Մարտինի հետ «Քրիսթի» պատմական սերիալում երկրորդական դերով: Նա իր հինգերորդ Էմմին ստացել է այս սերիալում դերի համար, բայց այս անգամ «հեռուստատեսային դրամատիկական սերիալի լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» անվանակարգում[3]:

Իննսունականների կեսերին Դեյլին նկարահանվել է «Քեգնին ու Լեյսին» հեռուստասերիալի չորս եթերաշրջաններում: 1995 թվականին Դեյլին ստացել է անհատական աստղ Հոլիվուդի Փառքի ծառուղում։ Այնուհետև Վանեսա Ուիլյամսի հետ նկարահանվել է «Ցտեսություն թռչուն» մյուզիքլում: Նա շարունակում էր նկարահանվել հեռուստատեսային ֆիլմերում, իսկ 1999-2005 թվականներին նա խաղում էր Էմի Բրենեմանի մոր դերը «Արդար Էմի» հեռուստասերիալում: Յուրաքանչյուր մրցաշրջանում Դեյլին առաջադրվել է Էմմիի ևս վեց անգամ անվանակարգերում։ Մրցանակի է արժանացել 2003 թվականին[3]:

2006 թվականին Դեյլին վերադարձել է Բրոդվեյի բեմ և Սինտիա Նիքսոնի հետ մասնակցել է «Նապաստակի բույն» պիեսին: Նույն թվականին այդ ներկայացման մեջ դերի համար նա ստացել է «Թոնի» մրցանակ՝ «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» անվանակարգում[4]: 2011 թվականին նա խաղացել է Մարիա Կալլասի դերը Բրոդվեյի «Վարպետության դաս» ներկայացման մեջ[5]: 2012 թվականի սկզբին Տայն Դեյլին ընդգրկվել է Ամերիկյան թատրոնի փառքի սրահում[6]: 2015 թվականին Դեյլին Սալլի Ֆիլդի հետ խաղացել է «Բարև ձեզ, իմ անունը Դորիս է» ֆիլմում` խաղալով հերոսի լավագույն ընկերոջ դերը[7]: Նա խաղացել է նաև «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
1969 Ջոնն ու Մերին John and Mary Հիլարի
1970 Ազատված հրեշտակը Angel Unchained Մերիլի
1972 Խաղացեք ինչպես գրված է Play It as It Lays Լրագրողուհի
1973 Շնացողուհին The Adulteress Ինեզ Սթայներ
1976 Օրենքի պահապան The Enforcer Քեյթ Մուռ
1977 Speedtrap Նիֆթի Նոլան
Հեռախոս Telefon Դորոտի Փաթերման
1981 «Զուտ» ոճի հանդերձանք Zoot Suit Էլիս Բուլումֆիլդ
1985 Ավիատոր The Aviator Էվելին Սթիլեր
Մղողներ և խաբեբաներ Movers & Shakers Նենսի Դերման
1997 Սերը չար է The Lay of the Land բժիշկ Գուտմահեր
1999 Աշնանային սիրտ The Autumn Heart Աննա
2000 Կապիկների նախնիները The Simian Line Արնիտա
Էդեմից մի կտոր A Piece of Eden Աուրելյա
2015 Բարև ձեզ, իմ անունը Դորիս է Hello, My Name Is Doris Ռոզ
2017 Սարդ-մարդ։ Տունդարձ Spider-Man: Homecoming Աննա Մարի Հյոգ
Արևելյան Հեքիաթ Basmati Blues Էվելին
2018 Բաստեր Սքրագսի բալլադը The Ballad of Buster Scruggs Լեդի The Mortal Remains նովել
A Bread Factory, Part One Դորոթեա
A Bread Factory, Part Two

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Primetime Emmy Award Database (Awards)». Academy of Television Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2012-10-26-ին. Վերցված է 2010-03-19-ին.
  2. «Awards for Tyne Daly». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013-06-15-ին. Վերցված է 2013-06-15-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Tyne Daly- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2013-06-15-ին. Վերցված է 2013-06-15-ին.
  4. «Tyne Daly». Internet Broadway Database. Արխիվացված է օրիգինալից 2013-06-15-ին. Վերցված է 2013-06-15-ին.
  5. David Rooney (2011-07-07). «Master Class: Theater Review». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013-06-15-ին. Վերցված է 2013-06-15-ին.
  6. Andrew Gans (2012-01-20). «Tyne Daly, Ben Vereen, Ann Roth, Daniel Sullivan and More Inducted Into Theater Hall of Fame Jan. 30». Playbill. Արխիվացված է օրիգինալից 2013-06-15-ին. Վերցված է 2013-06-15-ին.
  7. Joe Leydon (14 марта 2015). «SXSW Film Review: 'Hello, My Name Is Doris'». Variety. Վերցված է 2015-03-21-ին.