Jump to content

Մասնակից:Լլիլիթ Կարապետյան01/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յուննորի (կորեերեն՝ 윷놀이), ավանդական խաղ, որը խաղում են լուսնային օրացույցի առաջին ամսվա առաջին օրվանից մինչև լիալուսին, որի ժամանակ նետում են չորս յուտ փայտիկները և ըստ արդյունքի՝ ձիուկի միջոցով մրցում են հաղթանակի համար: Խաղալու համար փայտից պատրաստում են յուտ և մի քանի մարդ բաժանվում են մրցակիցների:

Սա Կորեայի ավանդական խաղերից է, երբ չորս խմբերը լիալուսնի նման փայտիկները նետում ու շարժում են ձիուկը: Հանջայով անվանում են նաև «չոկսա» կամ «չոկսահի(擲柶戱)»: Յուննորին բախկացած է

  1. երկուսից ավել մասնակիցներից,
  2. յուտից,
  3. յուտ խաղադաշտից,
  4. մեկից ավելի մալերից (խաղաքարեր, որոնք շարժվում են յուտ խաղադաշտի վրա):

Խաղի մեթոդը հետևյալն է. Յուտ տախտակի յուրաքանչյուր կողմում պետք է դնել չորս ձիուկ առանձին-առանձին, հերթով նետել յուտերը, և այն կողմը, որ բոլոր չորս էտապները անցնի առաջինը, հաղթում է:

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուտի ծագման մասին գիտնական Սոնգհո Ի Իգը ասել է, որ այն «Կորյոյի սովորույթ» է, Յուկդանգ Չվե Նամ Սոնը այն անվանել է «Չոսոնի ժողովրդական ավանդույթ», Դանջե Սին Չե Հոն համարել է, որ այն ծագում է Բույոյից (Կորեայի հին հանրապետություն), ու դրա հետ կապված ասել է, որ Բույոյի Սաչուլդոյի ավանդույթը արտացոլվում է յուտում: Այսինքն չոգան, որ նշանակում է խոզ, արտացոլվում է «դոյում», գուգան, որ նշանակում է շուն՝ «գեում», ուգան, որ նշանակում է կով՝ «յուտում», մագան, որ նշանակում է ձի՝ «մոյում», իսկ գոլը մնացել է չբացահայտված:

Եթե նայենք 5 գայերին (մագա,ուգա,յանգա,քուգա,չոգա), որոնք եղել են Քոչոսոնի քաղաքական համակարգերը, ներառված է նաև յանգը (ոչխարը): Ասում են՝ հանջայում յանգը (ոչխարը) սերում է սունոմիից (արու ոչխար), և քանի որ մեծ ոչխարին կոչում են «գալ», երևում է, որ այստեղի գոլը հենց դրանից է սերում: «Խոզ, շուն, ոչխար, կով, ձի» այն կենդանիներն են, որոնց, ըստ էության, մարմնի չափսերն ու քայլքի չափսն էլ է կապ ունի խաղում միավորների հետ: Բույոյի պաշտոնական անունը նույնպես գալիս է անասունների անունից, և վեց անասունների մեջ մտնում են նաև «ոչխարը» և «ուղտը»:

Խաղի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուտ փայտիկներ[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Յուտ փայտիկները յուրաքանչյուր մասնակցի կողմից նետվող առարկաներ են: Օգտագործվում են մի կողմը կիսալուսնի տեսք ունեցող չորս փայտիկներ, ինչպես նաև լոբու հատիկի կեսը: Ներկայումս որպես Յուտ խաղի առարկա սովորաբար օգտագործում են փայտե փայտիկները, իսկ լոբու հատիկները գրեթե չեն վաճառվում: Փայտիկի, ինչպես նաև հատիկի կլոր կողմը կոչում են «դընգ» (նաև ետ), իսկ հարթ հատվածը «փե» ( նաև դիմաց): Դընգի դուրս գալու արդյունքում խաղացողին ասում են` առաջ անցավ, իսկ եթե փեն է դուրս գալիս, խաղացողը դուրս է մնում:

Յուտը ունի երկու տարատեսակ՝ փայտիկներով Յուտը, որը կոչում են նաև «ջանգջագ Յուտ(փայտե Յուտ)», և շագանակի նման փոքր «փամ Յուտ»: Սակայն ներկայումս մարդիկ գնում և խաղում են խանութներում վաճառվող տարբերակները: Ջանգջագ յուտի չորս փայտիկները, որոնք հարկավոր է բարձր նետել, ունեն 15-20 սանտիմետր երկարություն, 3-5 սանտիմետր շառավիղ, իսկ շագանակի պես փոքր չորս փամ Յուտերը մի փոքր նման են գնդակների, որոնք պետք է նախ խառնել, հետո նոր նետել:

Յուտ խաղադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուտ փայտիկները նետելուց հետո ըստ ստացված արդյունքի՝ յուտ խաղադաշտի վրա դրված մալը շարժում են կետերով: Յուտ խաղադաշտի վրա երևում է այդ կետերով կառուցված ճանապարհը: Հին ժայռապատկերներում և ձեռագրերում հայտնված բոլոր յուտ տախտակները կլոր են՝ առանց բացառության, ինչից կարելի է ենթադրել, որ այն իր մեջ կրում է նախնիների այն գաղափարը, որ երկինքը կլոր է ( ենթադրվում է, որ քառակուսի տեսքը ստացվել է սերնդեսերունդ փոխանցվելու ընթացքում):

Յուտ խաղադաշտի մեջտեղի հատվածը մեծամասամբ կոչում են Հյուսիսային աստղ, իսկ մնացած 28 կետերը Արևելքի 28 երկրները խորհրդանշող թիվն են, ինչպես նաև կոչվում են Մեծ Արջ (Երկրին հետևող յոթ աստղերի դիրքերի փոփոխություն) համաստեղություն, որը պտտվում է Հյուսիսային աստղի շուրջը (Մեծ արջը և Կասիոպեան կանգնած են միմյանց դեմ, որտեղ կենտրոնացած է Հյուսիսային աստղը, և որոշ ժայռապատկերներում հայտնաբերվել է Յուտ խաղադաշտ, որը նկարված է եղել Կասիոպեային համաչափ Մեծ Արջ համաստեղության տեղում): Ինչպես նաև ասում են, որ այն նման է չինացի գեներալ Սյան Յույի զորքերի դասավորությանը, որոնք Հան դինաստիայի սկզբնական ժամանակաշրջանում՝ Յու Բանգի հետ վերջին որոշիչ ճակատամարտին հարվածեցին վերջինիս: Իսկ եթե բացատրենք Յուտի քառակուսի խաղադաշտը, ապա այն ունի հինգ կանգառներ և դրանց ներսում խաչվող երկու անկյունագից, իսկ մեկնարկային կետը քառակուսու գագաթներից մեկն է:

Մալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալըայն առարկան է, որը ցույց է տալիս մասնակցի գտնվելու տեղը Յուտ խաղադաշտի վրա: Հիմանականում յուրաքանչյուր կողմին տրվում է չորսական ձիուկ: Ավանդամաբար որպես մալ օգտագործել են կլոր կամ անկյունավոր կտորներ՝ պատրաստված փայտից, ինչպես նաև փոքր քարեր և այլն, սակայն մեր օրերում օգտագործում են այնպիսի առարկաներ, որոնք կլինեն խաղացողի կամ թիմի ձեռքի տակ (կոպեկ,տամայաքար և այլն):

말은 던져진 윷의 결과에 따라서 윷셈과 말길을 따라 이동하게 된다. 말을 쓰는 것을 일러 "말코"를 쓴다고 하는데, "도"에서 시작(첫 발)해 한 바퀴를 돌아 "참먹이"로 돌아오는 것(이것을 "났다" 또는 "펐다"라고 부른다.) 이 놀이의 목적이다. 단, 중요한 것은 말이 참먹이를 통과해야 나는 것이며 참먹이에서 멈추면 난 것이 아니다. 상대편 말이 참먹이에서 멈췄다면 참먹이에서 잡을 수 있다.

Յուտ փայտիկներով գուշակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնգուգսեգիի համաձայն՝ եղել է խաղ, որի ժամանակ դեկտեմբերի վերջին օրը կամ էլ նոր տարվա առաջին օրը նետել են յուտերը և դուրս եկած փե-ի համաձայն գուշակել են լավն ու վատը[1]: Չնայած Յուտի հնարավոր համակցություններն են դո, գե, գոլ, յուտ, մո-ն, բայց յուտ-ն ու մո-ն նույն կերպ են հաշվում[2]: Ըստ այդմ՝ ի հայտ է գալիս ընդհանուր 64 գուշակություն, և ըստ յուրաքանչյուր դեպքի՝ մեկնություն են որոշել վարքի այն կետերի մասին, որոնց պետք է ուշադրություն դարձնել, կամ էլ այդ տարվա ճակատագրի մասին[2]:

Մարդկանց յուննորի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնները նույնն են, ինչ սովորական Յուննորի կանոնները, բայց տարբերվում է նրանով, որ մարդը խաղում է յուտի կամ ձիու դերը։

Յուննորի և հավանականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունորի խաղալիս եթե հարփ հատվածի՝ վերև շրջվելու հավանականությունը 50% է, ապա դո, գե, գոլ, յուտ, մոյի դուրս գալու հավանականությունը կլնի հետևյալ կերպ.

  • դո: 1/4
  • գե: 3/8
  • գոլ: 1/4
  • յուտ: 1/16
  • մո: 1/16

Այնուամենայնիվ, քանի որ յուտն ինքնին կիսաշրջան չէ, յուրաքանչյուրի դուրս գալու հավանականությունը չի համապատասխանում դրան. այսինքն հարթ հատվածի դեպի վերև շրջվելու հավանականությանը համաձայն դո, գե, գոլ, յուտ, մոյի դուրս գալու հավանականությունը փոփոխվում է:

Դո, գե, գոլ, յուտ, մո հավանականության փոփոխությունը՝ ըստ Յուտերի հարթ հատվածի դուրս գալու հավանականության փոփոխության:[3]
윷 평면 출현 확률 դո գե գոլ յուտ մո
52% 23.00314% 37.3801% 26.99674% 7.311616% 5.308416%
54% 21.02458% 37.02154% 28.97338% 8.503056% 4.477456%
56% 19.08122% 36.42778% 30.90842% 9.834496% 3.748096%
58% 17.18842% 35.60458% 32.77882% 11.3165% 3.111696%
60% 15.36% 34.56% 34.56% 12.96% 2.56%

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.hangeul.go.kr/webzine/202102/sub1_2.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |날짜= ignored (օգնություն); Unknown parameter |제목= ignored (օգնություն); Unknown parameter |출판사= ignored (օգնություն); Unknown parameter |확인날짜= ignored (օգնություն)
  2. 2,0 2,1 http://encykorea.aks.ac.kr/Contents/Index?contents_id=E0042795. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |성= ignored (օգնություն); Unknown parameter |연도= ignored (օգնություն); Unknown parameter |제목= ignored (օգնություն); Unknown parameter |출판사= ignored (օգնություն); Unknown parameter |확인날짜= ignored (օգնություն)
  3. Կաղապար:저널 인용

외부 링크[խմբագրել | խմբագրել կոդը]