Jump to content

Մասնակից:Լիլյա Շուշան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլյա Շուշան/Ավազարկղ

Արիանա Դեբոս (անգլ.՝ Ariana DeBose; ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիանա Դեբոսը ծնվել է ավագա դասարաններում դսավանդող ուսուցչի ընտանիքում։ Ստացել է պարուհու մասնագիտություն և 2009 թվականից ելույթներ է ունեցել պարային հեռուստաշոուներում։ 2012 թվականին Բրոդվեյում կայացել է նրա առաջնախաղը։ 2015 թվականին խաղացել է Լին Մանուել Միրանդայի «Համիլթոն» կինոմյուզիքլում[1]։ 2018 թվականին առաջադրվել է «Թոնի» մրցանակի մյուզիքլում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։ 2020 թվականին նկարահանվել է «Ավարտական երեկոն» ֆիլմում։

Ճանաչում է ձեռք բերել Սթիվեն Սփիլբերգի «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմում Անիտայի դերակատարման շնորհիվ (2021)։ Այս դերակատարման համար արժանացել է Օսկարի, Ոսկե գլոբուսի, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի և BAFTA-ի մրցանակներին՝ «Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում» անվանակարգում[2][3]։

2023 թվականին հնչյունավորել է Դիսնեյի «Նվիրական երազանք» մուլտֆիլմի գլխավոր հերուսուհուն՝ Աշային։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011 ֆ Ընկերություն Company անսամբլի անդամ
2016 ս Երկնագույն արյուն Blue Bloods Սոֆյա Օրտիս
2018 ֆ Ծովափ Seaside Դաֆնա
2020 ֆ Համիլլթոն (ֆիլմ, 2020) Hamilton «Փամփուշտ»
2020 ֆ Ավարտական երեկոն Prom Ալիսյա Գրինե
2021 ֆ Վեսթսայդյան պատմություն West Side Story Անիտա
2021-2023 ս Շմիգադուն! Schmigadoon! Էմմա Թեյթ / Հաղորդավարուհի
2022 ս Վայրի արևմուտքի աշխարհը Westworld Մայա
2022 ս Կադրերի բաժին Human Resources Դանիելլա
2022 ս Գուպպին և պղպջակները Bubble Guppies Լուլու
2023 ֆ Միջազգային տիեզերակայան (ֆիլմ) I.S.S. Կիրա Ֆոսթեր
2023 ֆ Նվիրական ցանկություն Wish Աշա
2023 ֆ Մի անգամ ստուդիայում Once Upon a Studio Աշա
2024 ֆ Արգայլ Argylle Կիրա
2024 ֆ Որսորդ Քրեյվեն Kraven the Hunter Կալիպսո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ариана ДеБос (Ariana DeBose): фильмография, фото, биография. Актёр». www.ivi.tv (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-11-12-ին. Վերցված է 2022-11-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Итоги "Оскара-2022": новые рекорды, триумф Apple и очень злой Уилл Смит».
  3. C. N. N. Staff. «BAFTA Awards 2022: See the full list of winners». CNN. Արխիվացված է օրիգինալից 2022-04-02-ին. Վերցված է 2022-03-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)