Մասնակից:Լիլի 2009/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլի 2009/Ավազարկղ

Հաջողություն (ռուս.՝ Везуха!), «ՄետրոնոմՖիլմ» ստուդիայի ռուսական անիմացիոն մուլտֆիլմը: Կազմված է 63 սերիաներից, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը 5-6 րոպե է: Գեղարվեստական ղեկավարը Իվան Մաքսիմովն է: Մուլտսերիալն ստեղծվել է ըստ ժամանակակից մանկական հեղինակների` Մարինա Մոկսվինայի, Արթուր Գիվարգիզովի, Սերգեյ Սեդովի, Նատալյա Եվդոկիմովայի ստեղծագործությունների մոտիվների[1]:

Նախագծի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դեկտեմբերի 14-ին «Հաջողություն» նախագիծը թողարկվել է DVD երկու տեսաերիզներով` «Իմ շունը սիրում է ջազ» և «Սուպեր, սուպեր, սուպեր տղա» անվանումներով, որը թողարկվել է «Мистерия Звука» ընկերության կողմից:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հաջողություն» մուլտսերիալը պատմում է Զեմինների արտասովոր ընտանիքի մասին, որը կազմված է մայրիկից, հայրիկից, տատիկից, Տիմոֆեյ անունով որդուց, Կիտ մականունով շնից և Վանյա անունով ծաղիկից: Նրանցից ամեն մեկն ունի իր տարօրինակությունները. հայրիկը խոսում է կակտուսի հետ, մայրիկը շերեփով նվագում է սղոցի վրա, Տիմոֆեյը վերածվում է սուպերհերոսի, իսկ Կիտն ունի ձկան պոչ: Բայց այդ ամենի հետ նրանք ապրում են սովորական կյանքով. հայրիկը գնում է աշխատանքի, Տիմոֆեյը` դպրոց, իսկ շունը ոջիլ ունի: Սակայն շարքային պատահարները երբեմն անսպասելի հետևանքներ են ունենում:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիմոխա` ինքնուրույն է: Արտասավոր անձնավորություն է, երևակայող: Նրան հետաքրքրում են զարմանալի փաստերը: Տասը տարեկան է:
  • Կիտ` զվարճասեր տակսա շուն, շան հայտնի տեսակի սերունդ է:
  • Թաց Իվան (Վանյա)` ծաղիկ է` մարդկային դեմքով: Լռակյաց, հետևողական և լացկան է:
  • Լյուսյա մայրիկ (Լյուդմիլա)` Տիմոխայի մայրիկը, աշխատում է որպես օտար լեզուների թարգմանչուհի:
  • Հայրիկ Միշա (Միխայիլ)` Տիմոխայի հայրը, հրապուրված է աշխարհում ամեն ինչով: Աշխատում է համակարգչով և նրանց մասին գիտի ամեն ինչ:

Երկրորդական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նյուսյա` դեղին խխունջ` մանուշակագույն պատյանով, որի վրա կան փոքրիկ պատուհաններ: Նստում է ակվարիումում: Կարող է կերպարանափոխվել Մեգա խխունջի:
  • Անասնաբույժ` բարձրահասակ է, սպիտակ խալաթով, վզին կախված ֆոտոխցիկով, միշտ նկարում է Զեմինների ընտանիքին:
  • Նիկոլայ` բարի է, շփվող, օգնում է Տիմոխային և սիրում է ուտել: Լիքը տղա է, կարճ մազերով: Սովորում է Տիմոխայի հետ նույն դասարանում:
  • Եվգենի (քեռի Ժենյա)` Զեմինների ընտանիքի հին ընկերը: Աշխատում է որպես քիթ-կոկորդի բժիշկ: Կարողանում է քթի վրա աթոռակ պահել, լեզվով լիզում է արմունկը և կարողանում է լեզուն հասցնել քթին :
  • Ավթանդիլ Էլբրուսովիչ Կուբանիշվիլի` բարի է և զվարճալի: Սիրում է հեքիաթ պատմել: Արծիվ ունի: Առաջին անգամ հայտնվում է «Ուշացած ճամփորդ»:
  • Կարաս Գրիգորի` Զվարճալի ձուկ է:
  • Մարիա Ռիժովայա (Մաշա)` Տիմոխայի ընկերուհի: Շիկահեր է:
  • Վասիլի Վասիլևիչ` փոքր հասակով տղամարդ: Մտավորական է: Առաջին անգամ հայտնվել է 16-րդ սերիայում:
  • Պառավներ` երկու ծեր կանայք: Երբեմն հայտնվում է դրվագներում: Սովորաբար նրանց պատկերում են որպես երկու պառավ` գլխներին գլխաշորով:
  • Տնօրեն` թմբլիկ մարդ է: Հայտնվում է «Մի անգամ տնօրենը...» սերիայում: Ցրված է և հետաքրքրասեր: Երբեմն նրա գլխում հայտնվում են տարօրինակ մտքեր:

Բացասական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարդ-բուտերբրոտ` նրա մարմնից կախված է ստվարաթուղթ, չարագործ է: Ոտքերի փոխարեն զսպանակ է:
  • Սերգեյ Գրոմիխայլով (Մոխրագույն)` հագած է կանաչ պիջակ, որի վրա պատկերված է գանգ, սրունք: Ձախ ձեռքին ունի դաջվածք գանգի պատկերով, նաև ձախ աչքի տակ ունի կապտուկ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]