Մասնակից:Լիլիթ Շահզադյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Lijepa naša domovino» («Մեր հիասքանչ հայրենիք») Խորվաթիայի ազգային օրհներգը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրհներգի տեքստի հեղինակ Անտոն Միխանովիչը
Օրհներգի երաժշտության հեղինակ Յոսիպ Ռունյանինը

Մինչև 1991 թվականը՝ Հարավսլավիայի փլուզումը օրհներգն օգտագործվել է որպես Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետության օրհներգ՝ Հարավսլավիայի կազմում։

Օրհներգի տեքստի հեղինակը հանդիսանում է հայտնի խորվաթ բանաստեղծ, գրող, դիվանագետ Անտոն Միխանովիչը։ Տեքստն առաջին անգամ հրատարակվել է 1835 թվականին «Horvatska domovina» («Խորվաթիա հայրենիք») վերնագրով[1]։ 1846 թվականին սերբական ծագմամբ ավստրիացի կոմպոզիտոր Յոսիպ Ռունյանինը գրել է գրել է երաժշտությունը: 1861 թվականին երգը ձայնագրել է խորվաթ դիրիժոր Վատրոսլավ Լիխտենեգերը, մշակել է չորս ձայնի համար և 1864 թվականին առաջին անգամ հրատարակել[1][2] ։

Այս երգը անմիջապես չի ընդունվել Խորվաթիայի խորհրդարանի կողմից որպես ազգային օրհներգ: 1907 թվականին խորվաթական երգիչների ասոցիացիան դիմել է խորհրդարանին՝ խնդրելով երգն ընդոււել որպես ազգային օրհներգ, սակայն ոչ մի պատասխան չի ստացել, չնայած երգն օգտագործվել է որպես պետական օրհներգ արարողություններում ոչ պաշտոնական կարգավիճակում։

Երգը պաշտոնապես դարձել է Խորվաթիայի պետական օրհներգը Խորվաթիայի Սահմանադրության փոփոխություններից հետո, որն ընդունվել է Խորվաթիայի խորհրդարանի կողմից 1972 թվականի փետրվարի 29-ին: Այն հաստատվել է 1974 և 1990 թվականների սահմանադրություններում։ Խորվաթիայի Հանրապետության զինանշանի, դրոշի և ազգային օրհներգի մասին օրենքի փոփոխությունով երգի տեքստը փոքր-ինչ փոխվել է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Tomasović, Mirko (20 March 2003). «Vrsni katalog emocija i epiteta» [An excellent catalog of emotions and epithets]. Vijenac. Matica hrvatska (236).
  2. «Josip Runjanin» (Croatian). Vinkovci: Josip Runjanin Music School. 13 May 2014. Արխիվացված է օրիգինալից 15 September 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. The National anthem of the Republic of Croatia

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]