Մասնակից:Լիլիթ Լազարյան/Երկաթե մարդը և Կապիտան Ամերիկան․ հերոսների միություն
Ժանր | մարտաֆիլմ, ֆանտաստիկա |
---|---|
Ռեժիսոր | Լեո Ռայլի |
Սցենարիստ | Բռենդոն Օման Հենրի Հիլրոյ |
Պրոդյուսեր | Կեն Դեր Կեննետ Տ․ Իտո |
Երկիր | ԱՄՆ |
Ընկերություն | Marvel Animation |
Դիստրիբյուտոր | Walt Disney Studios Home Entertainment |
Տևողություն | 68 ր․ |
Երկաթե մարդը և կապիտան Ամերիկան. հերոսների միություն - մուլտիպլիկացիոն ֆիլմ, նախատեսված է տանը դիտելու համար: Պրեմիերան կայացել է 2014 թվականի հուլիսի 29-ին:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարմիր գանգը հանձնարարում է Թասքմաստերին, որը ուսումնասիրել է Վրիժառուների հմտությունները, բերել իր մոտ Սթիվ Ռոջերսին և Թոնի Սթարքին: Կապիտան Ամերիկայի ԴՆԹ-ն անհրաժեշտ է գերհզոր զինվորներ ստեղծելու համար: Առաջին Վրիժառուն և Երկաթե մարդը պայքարում են «Հիդրա»-ի զինվորների դեմ: Զենքերի պահեստից գողանում են Սթարքի հրետանային հրացանը: Երկաթե մարդը սկսում է հետապնդումը: Կապիտան Ամերիկան կռվում է Թասքմաստերի հետ և պարտվում է։ Սթիվ Ռոջերսին Կարմիր գանգի մոտ հասցնելով՝ Թասքմաստերը որոշում է դառնալ «Հիդրա»-ի առաջնորդը:
Չհասնելով կողոպտիչներին՝ Երկաթե մարդը վերադառնում է և իմանում, որ Կապիտան Ամերիկան առևանգվել և հուշում է թողել, թե որտեղ գտնել նրան: Կարմիր գանգը պատճենում է Սթիվ Ռոջերսի ուղեղային ալիքները և սկսում է վերշարադրել Առաջին Վրիժառուի գիտակցությունը հույս ունենալով որ կդարձնի Կապիտան «Հիդրա»-ի համագործակիցը:
Երկաթե մարդը ներխուժում է «Հիդրա»-ի որջը և կռվում է փոփոխված Կապիտան Ամերիկայի հետ: Թասքմաստերը լսողական սարքի օգնությամբ ապաակտիվացնում է Ստարքի զրահը և ստանում է դրա գաղտնի ծածկագրերը: Հանելով լսողական սարքը՝ Երկաթե մարդը զարմացնում է Հիդրայի առաջնորդին և վերադարձնում է վերջինիս հիշողությունը: Հաղթելով Թասմաստերին Վրիժառուներն իմանում են Կարմիր գանգի գտնվելու վայրը եւ գնում դեպի դրան: Ազատվելով շղթաներից Թասքմաստերը հագնում է զրահ որը նման է լինում Ստարքի զրահին և դառնում է Երկաթե Մաստեր:
«Հիդրա»-ի հանքերում Վրիժառուները հայտնաբերում են մուտանտների արտադրություն Ստարքի ռեպուլսոր թնդանոթները և Կապիտան Ամերիկայի ընդլայնված վահանները: Բաժանվելով զինվորների հետ Երկաթե մարդը եւ Կապիտան Ամերիկան զինաթափում են Կարմիր Գանգին: Հանկարծակի հայտնվում է Երկաթե Մաստերը եւ փորձում է գահազրկել նախկին առաջնորդին բայց նա անկարող էր դրա համար։ Հայտնվում է մուտանտների ամբողջ բանակը՝ զինված վահաններով Վիբրանիումից եւ ռեպուլսոր թնդանոթներով եւ շրջապատում են Վրիժառուներին։ Հալքն հասնում է օգնության եւ ջախջախում է մուտանտներին։ Կապիտան Ամերիկան վրա է հասնում Կարմիր Գանգի հետևից, իսկ Երկաթե մարդը կռվում է Երկաթե Մաստերի հետ։
Ստարքի համակարգիչը` Ջարվիսը խախտում է Երկաթե մաստերի զրահը և դառձնում է անշարժ: Կարմիր Գանգը փորձում է թողարկել հրթիրը, որպեսզի տարածի Սթիվ Ռոջերսի ԴՆԹ-Ի շիճուկն աշխարհով մեկ, բայց Կապիտան Ամերիկան ցնցում է նրան իր վահանով: Ամեն ինչ պայթում է, բայց Վրիժառուները հասցնում են փախչել: S.H.I.E.L.D.-ի գործակալները ձերբակալում են Կարմիր Գանգին եւ Երկաթե Մաստերին:
Դերերը հնչունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կապիտան Ամերիկա - Ռոջեր Կրեյգ Սմիթ
- Երկաթե Մարդ - Ադրիան Պասդար
- Կարմիր Գանգ - Լայամ Օ ՚Բրայեն
- Թասմաստեր - Կլենսի Բրաուն
- Հալք - Ֆրեդ Թաթասքյոր
- Ջարվիս - Դեվիդ Քեյ
Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2015 թվականին «Behind the Voice Actors Awards» պրեմիայի ժամանակ Ռոջեր Կրեյգ Սմիթը նոմինացված է եղել «Լավագույն հնչեցնող դերասան» կատեգորիայում։ Նաև նա հաղթել է «Լավագույն հնչեցնող դերասան - համաժողովրդական ընտրություն»[1][2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Iron Man and Captain America: Heroes United(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- http://www.ew.com/article/2014/07/25/iron-man-captain-america-heroes-united
- https://itunes.apple.com/us/movie/iron-man-captain-america-heroes/id896839836
- https://www.rottentomatoes.com/m/iron_man_and_captain_america_heroes_united_2014