Մասնակից:Լենա Սահակյան/Բոլոր պայծառ վայրերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենա Սահակյան/Բոլոր պայծառ վայրերը

Բոլոր պայծառ վայրերը (անգլ.՝ All the Bright Places), 2015 թվականին լույս տեսած ստեղծագործություն է, նախատեսված երիտասարդների և չափահասների համար։ Վեպի հեղինակն է Ջենիֆեր Նիվնը։ Այն առաջին անգամ հրատարակվել է 2015 թվականի հունվարի 6–ին «Ալֆրեդ Նոֆ» տպագրատան կողմից։ Գրքի հիման վրա նկարահանվող ֆիլմի աշխատանքները ընթացքի մեջ են և այն էկրաններ կբարձրանա 2018 կամ 2019 թվականին։

Համառոտ բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեդոր Ֆինչը և Վիոլիթ Մարքին երկու դեռահասներ են ովքեր տենչում են փախչել Ինդիանայում գտնվող իրենց փոքր բնակավայրը։ Վիոլիթը բարձր համբավ ունեցող աղջիկ է, ով գաղտնիորեն տանջվում է իր հիշողությունների պատճառով, իսկ Ֆինչը մահվան գաղափարներով կլանված, այլ ուսանողների բնորոշմամբ՝ հրեշ է։ Ճակատագիրը նրանց երկուսին միավորում է, երբ նրանք միաժամանակ բարձրանում են իրենց դպրոցի տանիք, որպեսզի ցած նետվեն։ Ֆինչը զարմանում է երբ Վիոլիթին տեսնում է այնտեղ, քանի որ նա դպրոցի հայտնի չերլադերներից էր։ Սակայն Վիոլիթը ապրում էր իր քույր Էլիանորի մահվան հիշողություններով, ինչի համար էլ իրեն մեղավոր էր զգում։ Էլիանորը մահացել է ավտովթարի ժամանակ և Վիոլիթը դրանից հետո մեքենաներից չի օգտվել։ Նա դադարեցրեց իր գործունեությունը ուսանողական խորհրդում, չերլեդերների խմբում, և ոչինչի մասին չէր անհանգստանում։ Ինչ վերաբերվում է Ֆինչին, նա հուսահատված էր և մտածում է ինքնասպանության մասին։ Նա հիվանդագին կերպով իր օրագրում գրում էր այլ մարդկանց ինքնասպանությունների վերաբերյալ հետաքրքրաշարժ փաստեր։ Նա նախաձեռնում է իր և Վիոլիթի համագործակցությունը դպրոցական մի ծրագրում, որտեղ նրանք միասին հետախուզում են, իրենց՝ Ինդիանայում գտնվող, բնակավայրը։ Դրանից հետո, երբ Ֆինչը գնում է տուն, նա չի դադարում մտածել Վիոլիթի մասին։ Նրան փնտրում է ֆեյսբուք սոցիալական ցանցում, կարդում նրա քրոջ մահվան վերաբերյալ գրված հոդվածը (որի մասին մոռացել էր) և սկսում առցանց զրուցել նրա հետ։ Ֆինչի ընտանիքը չի հասկանում նրա հուսահատության պատճառը, իսկ տղան գնալով ավելի է մեկուսանում։ Իրենց դպրոցական ծրագրի համար Ֆինչը և Վիոլիթը շրջում են իրենց բնակավայրով՝ տեսնելու ոչ սովորական և կարևոր նշանակություն ունեցող վայրերը։ Նրանք տեսնում են տնային պայմաններում պատրաստված կարուսելներ, Ինդիանայի տարածքում գտնվող ամենաբարձր լեռը և ավելին։ Այս երկուսը սկսում են սիրահարվում են և սկսում սիրային հարաբերություններ։ Ֆինչը կարծես թե դառնում է դաստիարակ, խորհրդատու Վիոլիթի համար։ Նա օգնում է աղջկան՝ սկսել խոսել իր քրոջ մահվան մասին, ինչն անգամ նրա ծնողներին չէր հաջողվել։ Նա ոգեշնչում է Վիոլիթին վերսկսել ստեղծագործել և կրկին մեքենաներից օգտվել։ Բաներ, որոնք նա հրաժարվում էր անել ինն ամիս շարունակ։ Դրա արդյունքում Վիոլիթը սկսում է բուժվել։ Սակայն Ֆինչի վիճակը ավելի է վատանում։ Նա տառապում է ոչ ախտորոշված երկբևեռ աֆեկտիվ խանգարումով։ Նա պարբերաբար ծեծվում էր իր հոր կողմից և ստորացվում դպրոցում։ Նրա կյանքի միակ փայլող կետը իր և Վիոլիթի ծաղկող հարաբերություններն էին։ Մի օր, կեսօրից մինչը հաջորդ առավոտ նրանք մնում են Ֆինչի մեքենայում։ Վիոլիթի ծնողները զայրանում են և արգելում իրենց դստերը հանդիպել Ֆինչի հետ։ Սա շատ է ազդում Ֆինչի վրա և շուտով նրան հեռացնում են դպրոցից։ Չնայած նրան, որ պատանիները հազվադեպ էին հանդիպում, այդուհանդերձ Ֆինչը չէր կարող իր սիրելիից թաքցնել օրեցօր վատթարացող հուսահատությունը։ Վիոլիթը չէր հասկանում դեպքի լրջությունը և կարծում էր, թե Ֆինչը այլևս հետաքրքրված չէ իրենով։ Մեկ սարսափելի գիշեր, Ֆինչը որոշում է իր կյանքին վերջ տալ։ Նա ընդունում է բազմաթիվ քնեցնող հաբեր, սակայն անմիջապես զղջում է։ Նա գնում է մոտակա բուժհաստատություն՝ հնարավոր օգնություն ստանալու համար։ Այնտեղ նրա ստամոքսը լվանում են։ Դրանից հետո նա փորձում է օգնություն ստանալ ինքնասպանության մտքեր ունեցող մարդկանց աջակցող խմբից։ Այնտեղ նա անկեղծանում է Ամանդայի հետ՝ մեկ ուրիշ աղջիկ իրենց դպրոցից։ Ամանդան մտահոգվում է Ֆինչի վիճակով և Վիոլիթին պատմում է նրա ինքնասպանության փորձի մասին։ Վիոլիթը շատ է անհանգստանում և փորձում է օգնել սիրելիին, սակայն տղան մերժում է։ Ֆինչը տնից փախչում է և միայն Վիոլիթն է նրան փնտրում։ Ֆինչը Վիոլիթին է ուղարկում իր խորհրադավոր գրությունները, որպեսզի նա իրենց կիսատ թողած դպրոցական ծրագրի համար նախատեսված վայրերը այցելի, բայց աղջիկը դրանք միանգամից չի հասկանում։ Իր անհետացումից մեկ ամիս հետո, Ֆինչը էլեկտրոնային նամակներ է ուղարկում այն բոլոր մարդկանց ում նա ճանաչում է, նրանց հրաժեշտ տալով։ Վիոլիթը խուճապի մեջ էև մտածում է, որ Ֆինչը խեղվել է Կապույտ Խոռոչ կոչվող վայրում։ Նա գնում է այնտեղ և համոզվում է այդ հարցում։ Ավելի ուշ նրան հաջողվում է վերծանել այն բոլոր գրությունները, որոնք Ֆինչն էր իրեն ուղարկել։ Վերջին վայրը, որը նրանք պետք է երկուսով այցելեին Ֆինչը երգ էր գրել Վիոլիթի համար․․․ Սա օգնում է Վիոլիթի «բուժմանը» և հասկանալուն, որ Ֆինչը իր մեղքով չի ինքնասպանություն գործել։ Գիրքը ավարտվում է այն տեսարանով, երբ Վիոլիթը իրեն հանգստություն պատճառելու համար այցելում է Կապույտ խոռոչ։

Ընդունումը[խմբագրել | խմբագրել կոդը]

New York Times–ը «Բոլոր պայծառ վայրերը» համեմատում է Ռեինբոու Ռովելլի «Eleanor & Park» և Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունների հետ։ Թերթը Վիոլիթի և Ֆինչի հարաբերությունները նկարագրում է, որպես «երկու վնասված, կոտրված սրտերով դեռահասներ, ովքեր գոնե մեկ անգամ անօթի և մեկուսացված են եղել, իրենց միավորված և աններդաշնակ ճակատագրերի կողմից խորտակված»։ Ե՛վ Entertainment Weekly–ը, և՛ The Guardian–ը բարեհաճ կերպով են հայտնել իրենց կարծիքը գրքի վերաբերյալ։ The Guardian թերթը գրել է․ «Նիվնի՝ առաջին արշավում դեպի երիտասարդ գրականություն բացակայում է պատմական լարվածությունը, բայց դրա փոխարեն կան բազմաթիվ զգացմունքներ»։ Վեպը 2015 թվականին հաղթեց Goodreads մրցանակաբաշխության երիտասարդ գրականության անվանակարգում։