Մասնակից:Ժաննա Աբովյան/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

https://ru.wikipedia.org/wiki/Фо_(суп)

Ֆո (վիետ․՝ phở), վիետնամական խոհանոցի ուտեստ, ապուր արիշտայով, որի մեջ ավելացնում են տավարի կամ հավի միս, երբեմն տապակված ձուկ կամ ձկան կոլոլիկներ։ Առաջինը դեպքում ուտեստը կոչվում է ֆո բո (վիետ․՝ phở bò), երկրորդում՝ ֆո գա (վիետ․՝ phở gà) երրորդում ֆո կա (վիետ․՝ phở cá)։ Լապշա ապուրն սովորաբար պատրաստվում են բրինձի ալյուրից։ Ուտեստը զարդարվում է ասիական բազմազանությամբ ռեհանով, անանուխով, լայմով և մունգ լոբու ծիլերով։ Ուտեստը ասոցացվում էԽանի հետ, որտեղ 1920-ական թվականիների բացվել է առջին ռեստորանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոն առաջացել է 20-րդ դարի սկզբին Վիետնամի հյուսիսային մասում։ Հավանաբար ֆոն առաջացել է Հանոյի հարավարևմուտքում գտնվող Նամդինում, և դրա վրա մեծ ազդեցություն ունեցավ Ֆրանսիահի գաղութային կառավարությունը (դրանցից առաջ կովերը համարվում էին աշխատող կենդանիներ, և չէին օգտագործվում սննդի պատրաստման համար)։ Ֆոն հենց սկզբում վաջառվել է տուփերով։ 1920-ական թվականներին առաջին անգամ բացվել է ֆոի կենտրոն Հանոյում։ 2003 թվականին Հանոյում անց էր կացվում սեմինար որտեղ ցուցադրվում էր ֆոն։ Տեսակետերից մեկն այն է որ ֆոն ծագում է ֆրանսիական feu «կրակ» բառից, իսկ այդ տեսակետին լրացուցիչ հաստատում է այն փաստը որ մսաջրի մեջ ավելացնում են տապակած սող համի ու գույնի համար, ինչպես ֆրանսիական պոտոֆյո ճաշատեսակը։ Այլ ասիական լապշայով ապուրներում տվյալ մեթոսիկան ավելի հարմար է։ Գոյություն ունի տեսակետ, որ հաստատում է, որ ֆոն առաջացել է չինական ֆեն բառից։ Բացի այդ, բրնձով լապշան, անիսոնը և դարչինը չինական խոհանոցի տարածված բաղադրիչներից են։ Որոշ հետազոտողներ կարծում են որ ֆոն ծագել է Կանտոնյան կերակրատեսակից և լապշայով շախե ֆենով, ինչը նաև անվանում են ֆան, ինչը կարող են նաև անվանել «phở»՝ փո։ Երկու բառն էլ «ֆո և ֆան» օգտագործվում են նույն տեսակի արիշտա անվանելու համար, որը տարածված է Վիետնամում և Գուանդունում, ինչը նշանակում է որ ներգաղթյալները Հարավային Չինաստանից լապշայի մի տեսակ է բերվել Վիետնամ։ Դրա վերաբերյալ այլ բացատրությունն այն է որ հնում յուե ժողովուրդը բնակվել է ժամանակակից Վիետնամի հյուսիսում և Չինաստանի հարավային տարածքներում։ Ժամանակակից վիետնամցիները յուե ժողովրդի անմիջական հետնորդներնն են, իսկ Գուանդուն նահանգում անվանում են «յուե»՝ (粵/粤) որ գալիս է «ստո յուե»՝ (百越) հավաքական անունից։ Ե՛վ վիետնամական և չինական տարբերակները ենթադրվում է որ ծագում են Յուե թագավորության նույն ճաշատեսակից, որը միանում է Հյուսիսային Վիետնամին և Հարավային Չինաստանին։ Այս լապշան հավասարապես պատրաստված է երկու վայրերում, համեմված ձկան սոուսով, զարդարվում է լոբու ծիլերով և տավարի մսի կտորներով։ Ֆոի զարդարանքի մեջ ավելացվում է անանուխ, համեմ, ռեհան, լայմ, կարմիր պղպեղի և տավարի մսի կտորներ, սա բնութագրական է Սայգոնի շրջակայքում պատրաստվող ֆոից։ Բացի այդ ֆոի բուլյոնը պատրաստվում է կովի ոսկորներից և թարմ սոխից, իսկ «ֆան»-ի արգանակը եփվում է քամալից և այլ ծովամթերքներից։ Վիետնամի որոշ շրջաններում ֆոն քաղցր է, դրանց մեջ ավելացվում են շաքարավազ, Չինաստանում այդ ճաշատեսակը հայտնի չէ։