Մասնակից:Թրվանց Արա/Ավազարկղ 18
Թրվանց Արա/Ավազարկղ 18 | |
---|---|
Հիմնական տվյալներ |
Տողնիան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Տողնիան գյուղում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1818 թվականից կա արձանագրություն Տողնիան գյուղի փայտաշեն հայկական եկեղեցու մասին։ Այն կառուցվել է գյուղի հայերի կողմից[1]։ 1839-1840 թվականների վավերագրերում եկեղեցին հիշատակվում է Նոր Կիրակի անվամբ[2]։ 1841 թվականից հետո վավերագրերում եկեղեցին հիշատակվում է Սբ. Թովմա անվամբ [3]։ Եկեղեցին Սուրբ Աստվածածին է հիշատակվում 1878 թվականի և դրանից հետո վավերագրերում[4]։
Եկեղեցու անվանափոխությունն առհասարակ տեղի է ունենում միայն օծումից հետո, իսկ օծման հանդես կատարվում է հին շենքը վերակառուցելուց կամ նորոգելուց հետո: Հավանական է, որ եկեղեցին 19-րդ դարում ամենաքիչը երկու անգամ վերանորոգվել է։
1900 թվականի փաստաթղթերից մեկում նշված է Սբ. Աստվածածին փայտաշեն եկեղեցու հնացած լինելու մասին[5], իսկ 1908-10 թվականների վավերագրերում նշված է, որ Տողնիանում այլևս հայոց եկեղեցի չկա[6] հայոց փայտաշեն եկեղեցին կրկին հիշվում է 1912 թվականին[7]։
1818 թվականին գյուղին հովվել է Թելավի քահանա Տեր Մարտիրոս Տեր-Սահակյանը[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2569, թ. 15
- ↑ ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 64, գ. 3798, թ. 31
- ↑ ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3802, թ. 33
- ↑ ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3870, թ. 57, գ. 3896, թ. 6
- ↑ ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3905, թ. 8
- ↑ ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 21, նաև՝ ֆ. 53, ց. 1, գ. 3917, թ. 5
- ↑ ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3919, թ. 52-53
- ↑ ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2569, թ. 15