Մասնակից:Ընթերցող/Ավազարկղեր 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիպի (անգլ.՝ Hippie), ստուգաբանական մի տարբերակի համաձայն՝ ծագել է hip կամ hep՝ «հասկացող, իմացող», բառից (չշփոթել հիփսթերների հետ), գաղափարախոսություն և ենթամշակույթ, որն առաջացել է ԱՄՆ-ում 1960-ականերին:

Շարժումը ծաղկունք ապրեց 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին: Սկզբնական շրջանում հիպիները հանդես էին գալիս որոշ բողոքական եկեղեցիների պուրիտանական բարոյախոսության դեմ, նաև պրոպագանդում էին բնական մաքրությանը վերադարձը՝ սիրո և պացիֆիզմի միջոցով: Հիպիների ամենահայտնի լոզունգներից մեկը «Make love, not war!»-ն է:


Սովորաբար համարվում է, որ հիպիները հավատում են այս դրույթներին.

  • մարդը պետք է ազատ լինի,
  • ազատության հասնել հնարավոր է միայն հոգու ներքին կառուցվածքը փոխելով
  • ներքին շղթաներից ազատված մարդու գործողությունները ուղղված են պահպանելու սեփական ազատությունը՝ իբրև մեծագույն գանձ
  • գեղեցկությունը և ազատությունը նույնական են միմյանց և մեկի կամ մյուսի իրականացումը մաքուր հոգևոր խնդիր է
  • բոլոր նրանք, ովքեր կիսում են վերոնշյալ կետերը, կազմում են հոգևոր համայնքը
  • հոգևոր համայնքը համակեցության իդեալական ձևն է
  • բոլոր նրանք, ովքեր մտածում են այլ կերպ, մոլորվում են

Ավելին, հիպիները չունեն հստակ ձևավորված դավանանք, որը իր հստակ ձևի մեջ կհակասեր նրանց սահմանումներին:


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940—1950-ական թվականներին ԱՄՆ-ում «բիթ սերնդի» ներկայացուցիչների շրջանակներում գոյություն ուներ հիփսթեր տերմինը, որը վերաբերում էր ջազային երաժիշտներին, իսկ հետո նաև բոհեմական կոնտրմշակույթին, որը ձևավորվում էր նրանց շուրջ: Հիպիների ամենահայտնի և առաջադեմ խմբավորումներից մեկը «Merry pranksters»-ն էր, որի մասին իր գրքերից մեկում գրել է Թոմ Վուլֆը: