Մասնակից:Էրիկ Պեպանյան/Ավազարկղ15

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատամների մետաղակերամիկական պսակ
Ատամի պսակ
Պսակը օգտագործվում է որպես իմպլանտի վերականգնման մաս
Ոսկե պսակ
Նախապես ձևավորված պսակներ, որոնք պատրաստված են չժանգոտվող պողպատից
Ճենապակյա պսակներ, որոնք պատրաստվել են ատամի մոդելի հիման վրա, այնուհետև ցեմենտով ամրացվել են վերին կենտրոնական առջևի ատամների վրա՝ օգտագործելով փայլուն ապակե իոնոմեր մածուկ.
Ցիրկոնե պսակներ
Լնդերի ռետրակտիկ թելեր
Էնդոդոնտիկ բուժման ենթարկված ատամների կոտրվածքները զգալիորեն մեծանում են ատամնաշարի հետին մասերում, երբ պսակը չի ապահովում կասպալ ոսկորի պաշտպանությունը (1-25 տարի հետո).[1]

Ատամի պսակ, օրթոպեդիկ կառուցվածք, ոչ շարժական միկրոպրոթեզ, որը ծածկում է ատամի պսակային մասը կամ մակերեսի առանձին հատված: Օգտագործվում է ատամների արատների վերականգնման համար, որոնք ենթակա չեն պակաս ինվազիվ բուժման (պլոմբավորւմ, ներդիր), ձևի, դիրքի (ռոտացիա, դիստոպիա) և ատամների գույնի փոփոխման համար[2]։

Տեղադրված պսակի գույնը, նույնիսկ տարբեր լուսավորության դեպքում, չպետք է տարբերվի ատամի բնական գույնից, ձևը պետք է լինի անատոմիորեն ճշգրիտ բոլոր երեք ուղղություններով, ինչը նշանակում է, որ չպետք է տեսանելի լինի պսակից ատամին անցման վայրը, պսակի շուրջ լնդերը պետք է ազատորեն տեղավորվեն դրա եզրերին և լինեն առողջ, չվնասված (ունենան փափուկ վարդագույն գույն և չարյունահոսեն ատամները լվանալիս կամ թել օգտագործելիս):

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում ըստ արտադրության մեթոդի

  1. Դրոշմված պսակներ,
  2. Ձուլված պսակներ,
  3. Զոդված,
  4. Պոլիմերացման մեթոդով ստացված (պլաստիկ, կոմպոզիտային նյութերից),
  5. Կրակման մեթոդով ստացված (ճենապակյա, կերամիկական),
  6. Աղացած,
  7. 3դ տպիչով տպված։

Դասակարգումը ըստ կառուցվածքի կամ ըստ ատամի ծածկույթի չափի և մեթոդի

  1. Ամբողջական․
    1. Ամբողջական,
    2. Տելեսկոպիկ,
    3. Շտիֆտային։
  2. Մասնակի
    1. Էկվատորային,
    2. Կիսապսակներ,
    3. Երեք քարորդական,
    4. Վերջնական կամ ֆենսթեր-պսակներ։

Դասակարգում ըստ օգտագործվող նյութերի

  1. Մետաղական
    1. Ոսկու համաձուլվածքներ,
    2. Չժանգոտվող պողպատ,
    3. Տիտանի համաձուլվածքներ,
    4. Կոբալտի և քրոմի համաձուլվածքներ,
    5. Արծաթի և պալադիումի համաձուլվածքներ։
  2. Ոչ մետաղական
    1. Կերամիկական,
    2. Պլաստմասսային,
    3. Ցիրկոնիումի օքսիդից ստացված։
  3. Համակցված(երեսպատված)
    1. Մետաղակերամիկական,
    2. Մետաղապլաստմասսային։

Դասակարգում ըստ նպատակի

  1. Վերականգնողական․
  2. Աջակցող, օժանդակող,
  3. Ամրացնող,
  4. Կառուցողական,
  5. Ժամանակավոր (պրովիզոր),
  6. Օրթոդոնտիկ,
  7. Կանխարգելիչ,
  8. Էսթետիկ,[3]
  9. Իմպլանտոլոգիական։

Պսակների օգտագործման ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պսակների օգտագործման ցուցումներն են․

  1. Ատամի քայքայումը ավելի քան 60%։
  2. Ամրացում կամրջաձև պրոթեզներով բուժման ժամանակ:
  3. Ձևի, գույնի, կառուցվածքի անոմալ փոփոխություն:
  4. Պարոդոնտալ հիվանդությունների և ծնոտների կոտրվածքների ժամանակ:.
  5. Էսթետիկ թերություններ։

Պսակների պատրասման եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պսակները պատրաստվում են մի քանի փուլերով, որոնք իրենց հերթին լինում են կլինիկական և լաբորատոր[4][5]:

Պսակի արտադրության կլինիկական փուլերը

  1. Բժիշկը կատարում է հետազոտություններ և ստեղծված նկարապատճենների օգնությամբ պատրաստում է ժամանակավոր պսակներ (դրանք նախատեսված են ժամանակավոր էսթետիկ տեսք ստեղծելու համար, կանխելու լնդերի աճը, կանխելու ատամների միկրոհեղեղումը, ատամների միջև օկլյուզիվ շփումները պահպանելու համար, հիվանդի հարմարավետության համար): Կարող է կատարվել առաջիկա աշխատանքների նախնական մոմե մոդելավորում, եթե ենթադրվում է ատամի կամ ատամների խմբի ձևի կամ չափի փոփոխություն:
  2. Բժիշկը մասնատում է ատամները ըստ ընտրված դիզայնին համապատասխան մեթոդի (պսակի տեսակ): Տեղադրում է ռետրակտիկ  թելեր լնդերի տարածքում՝ սահմանների ավելի հստակ արտահայտման համար: Ստեղծվում է նախնական եզրակացություն։ Պատրաստում և ամրացնում է ժամանակավոր պսակները ժամանակավոր ցեմենտի միջոցով:
  3. Եզրակացությունը ուղարկվում է լաբորատորիա:
  4. Պսակների կարկասները տեղադրվում են այն դեպքում, երբ ընտրված աշխատանքը ենթադրում է կարկասների առկայություն:
  5. Կատարվում է կիրառված կերամիկայով պսակների տեղադրում, ստուգվում են միջատամնային և կծվածքի շփումները, ինչպես նաև ատամների գույնն ու ձևը, անհրաժեշտության դեպքում կատարվում է ուղղում, այս փուլը կրկնվում է մինչև բավարար արդյունքի հասնելը: Աշխատանքը ուղարկվում է լաբորատորիա։
  6. Պսակների մշտական տեղադրում և ամրացում մշտական ցեմենտների միջոցով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ն. Գ. Աբոլմասով , Ն․ Ն․ Աբոլմասով, Վ․ Ա․ Բիչկով, Ա. Ալ-Հաքիմ «Օրթոպեդիկ ստոմատոլոգիա», 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Martinoff, James T.; Sorensen, John A. Intracoronal reinforcement and coronal coverage: A study of endodontically treated teeth(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 1984. — Т. 51. — № 6. — С. 780—784. — ISSN 0022-3913. — doi:10.1016/0022-3913(84)90376-7 — PMID 6376780.
  2. «Dental Crowns». WebMD. 2017-06-14. Արխիվացված է օրիգինալից 2019-07-18-ին. Վերցված է 2019-09-03-ին.
  3. И. Ю. Лебеденко, Ортопедическая стоматология,2012, с. 59-52
  4. THE BRITISH SOCIETY FOR RESTORATIVE DENTISTRY. «CROWNS, FIXED BRIDGES AND DENTAL IMPLANTS GUIDELINES» (PDF). bsrd.org.uk. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018-06-13-ին. Վերցված է 2018-03-14-ին.
  5. Bartlett, David W. (2007). Indirect restorations. Ricketts, David (David Nigel James). London: Quintessence. ISBN 9781850970781. OCLC 85689299.