Մասնակից:Էլեն Ավետիսյան/Ավազարկղ22

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեն Ավետիսյան/Ավազարկղ22

Փոքրիկ լորդ Ֆաունթլերոյ (անգլ.՝ Little Lord Fauntleroy, որոշ թարգմանություններում` «Փոքրիկ լորդ»), անգլո-ամերիկյան գրող և թատերագիր Ֆրենսիս Էլիզա Բարնեթ առաջին մանկական վեպը: Առաջին անգամ մասերով տպագրվել է սուրբ Նիկոլաս ամսագրում` 1885 թվականի նոյեմբերից մինչև 1886-ի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, նույն 1886 թվականին գիրքը լույս է տեսել Սկրիբեներ տպարանում: Ռեջինալդա Բյորչայի ուղեկցող նկարազարդումները առաջ բերեցին համապատասխան նորաձևություն: Բացի դրանից «Փոքրիկ լորդ Ֆաունթլերոյ» նախադեպ է գրանցել հեղինակային իրավունքի օրենքի մեջ, երբ 1888 թվականին Բարնեթը հաղթել է Ե. Վ. Սիբոմի դեմ դատական գործը` վեպի թատերական ադապտացման իրավունքի համար: Արդյունքում գիրքը դիմակայել է ավելի քան 20 հրատարակությունների:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթամյա Սերդիկը` կապիտան Էրրոլի որդին, ով Անգլիայից ներգաղթել էր Ամերիկա, հոր մահից հետո ապրում է մոր հետ: Նա հաճախ է շփվում ճտքակոշիկ մաքրող Դիկի և անկյունային խանութներից նպարավաճառ պարոն Հոբբսոմի հետ: Մի անգամ ժամանում է ոմն պարոն Հևշիեմը` կոմս Դորինկորտի իրավաբանը և տեղեկացնում է, որ Սերդիկը դաձել է նրա միակ ժառանգը` իր երկու ավագ որդիների մահից հետո և նա պետք է մեկներ Անգլիա, որպեսզի դառնար լորդ Ֆաունտլեր:

Ազդեցությունը մոդայի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Գեյնսբորո: Տղան երկնագույն զգեստով

Ֆաունթլերոյի զգեստները, որոնք մանրամասն նկարագրվել են Բուռնետի կողմից և նկարազարդվել Ռեգինալդ Բուրչի գրաֆիկական գծանկարներում, մեծ ազդեցություն են ունեցել միջին խավի երեխաների պաշտոնական կոստյումների վրա.

«Այն ինչ տեսավ գրաֆը` մանկական նրբագեղ մարմին էր` սև թավշյա կոստյումով, ժանյակային օձիքով, գանգուրներով , որոնք ազատորեն փաթաթվում էին նրա գեղեցիկ, առնական դեմքի շուրջը: նրա հայացքը բարեսիրտ անմեղ էր»:

Ֆաունթլերոյի կոստյումը հայտնվել է նաև Եվրոպայում, բայց ոչ մի տեղ այնքան հայտնի չէր, որքան ԱՄՆ-ում: Ֆաունթլերոյի կոստյումը բաղկացած էր սև թավշյա այցելազգեստից և մինչև ծնկները հասնող տաբատից, և նախշերով վերնաշապիկ՝ ծալքավոր ժանյակով մեծ օձիքով: Այդպիսի հագուստները հայտնվում են տիկին Բուռնետի (1885 թ.) հրապարակումից անմիջապես հետո և հիմնական ոճն էին ներկայացնում մինչև 20-րդ դարի սկիզբը: Շատ տղաներ, ովքեր չէին կրում Ֆոնտերլուի զգեստները, այնուամենայնիվ, օգտագործում էին նրա տարրերը, օրինակ, նախշավոր վերնաշապիկ և ժապավենակապ: Քչերն էին հագնում գանգուրներ կոստյումի հետ, բայց լուսանկարները հաստատում են, որ դրանք այսուամենավնիվ եղել են: Այս կերպարը հայտնի էր 3-8 տարեկան տղաների շրջանում, բայց նրանցից ավելի մեծ տղաները նույնպես կրում էին այն:

Համարվում է, որ այս ոճի հայտնիությունը ոգեշնչում էր մայրերին ավելի վաղ տարիքում իրենց տղաներին շալվարներ հագցնել քան նախկինում ընդունված էր, այս հանգամանքը հանդիասանում է փոքրիկ տղաների զգեստներ հագցնելու սովորույթի անկման պատճառներից մեկը:

Այս ոճը այսպես կոչված «Վան Դեյկ» ոճի տարբերակներից մեկն է, որը 18-րդ դարի ավանդական զգեստ էր: Ռոմանտիզմի դարաշրջանում` էր-րդ դարի վերջին փոքրիկ երեխանները հագնվում էին էին ինչպես մեծահասակները: Շորերը, որոնք Բարնեթը հայտնի դարձցրեց, նա կարել է իր տղաներ` Վիվիանայի և Լիոնելիայի համար: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, որի ընթացքում 10 տարեկանից ցածր տղաները Բյորչի «Փոքրիկ լորդ Ֆոնտլյորի մոտ» ազդեցության տակ հագնում էին կարճ շալվարներ: Միջին ընտանիքի շատ տղաներ հագնում էին թավշյա կոստյումներ և մինչև ծնկները հասնող շալվարներ, ունեին ժապավեններով փաթաթված գանգուր մազեր , որը այդ ժամանակ համարվում էր արիստոկրատ խավին բնորոշ հագուստ: Մոդաի վերադաձից հետո, որը կապված էր Մերի Պիկֆորդ ֆիլմի հետ և 1936 թվականի Ֆրեդդի Բարտոլոմյու ի դասականի հետ, Երկրորդ համաշխարհային պատերազմը նկուղ ուղարկեց տարօրինակ հագուստները:

Էկրանարկում և գրքի հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոքրիկ լորդ Ֆաունթլերոյ (նշանակություն) -գրքի վրա հիմնված ֆիլմ, թողարկվել է 1914 թվականիցից մինչև 2003 թվականը:
  • Փոքրիկ լորդ Ֆաունթլերոյ-պատմվածք:
  • Փոքրիկ լորդ Ֆաունթլերոյ (1914), բրիտանական համր ֆիլմ է,Քինեմաքոլորի վերջին արտադրություններից, որի ռեժիսորը Ֆլոյդ Մարտին Թորնթոնն է, նկարահանվել են` Ջերալդ Ռոյսթոնը, Հ. Անգար Լյոնսը, Ջեյն Վելսը, Բերնարդ Վոխան, Ֆ. Թոմկինսը և Հարի Էդվարդսը[1]:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]