Մասնակից:Էլեն Ավետիսյան/Ավազարկղ10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեն Ավետիսյան/Ավազարկղ10


Գիրք իսլանդացիների մասին(հին նորվ.՝ Íslendingabók), Իսլանդիայի հայտնի, ամենահին պատմական ստեղծագործություներից է:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իսլանդացիների գիրքը» ստեղծվել է 1125 թվականին, իսլանդացի գիտնական Արի Տորգիլսոնի կողմից: Գրքի ստեղծման ամենակարևոր աղբյուրներից մեկը ականատեսների տեղեկություններն են, առաջին հերթին Հաուկադուլացի Խադլրի, որը ծառայել է Նորվեգիայի թագավոր Օլաֆ II-րդին և մահացել 1089 թվականին` 94 տարեկան հասակում: Բացի այդ, հեղինակը հենվում է Բեդիի, Ադամ Բրեմենսկու գրվածքների վրա:

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իսլանդացիների գիրքը» պատմական տեղեկություններ է պարունակում Իսլանդիայի հայտնաբերման և նորվեգական ցեղային արիստոկրատների կողմից բնակեցման մասին, մինչև 1118 թվականը: Գրքի առաջին տարբերակը վերամշակվել է հենց հեղինակի կողմից, ով տեքստից հեռացրել է ներգաղթյալների ծագումնաբանական ցուցակները և Նորվեգիայի թագավորների կենսագրությունները: Իսլանդացիների գիրքը գրված է իսլանդերեն լեզվով, ինչը 12-րդ հազարամյակում հազվադեպ հանդիպող երևույթ էր (այդ ժամանակաշրջանում եվրոպացի գիտնականների լեզուն լատիներենն էր):

Իսլանդացիների գրքում մեծ նշանակություն է տրվում ալտինգին և իսլանդական եկեղեցուն: Շարադրությունը բաղկացած է 10 գլխից, որոնցից հինգի մեջ պատմվում է երկրի բացահայտման և բնակեցման, Իսլանդիայի առաջին օրենքների և 930 թվականին ալտինգի հիմնման մասին: Վեցերորդ գլխում պատմվում է 986 թվականին Գրելանդիայի բացահայտման և յուրացման մասին: Ամենաերկարը 7-րդ գլուխն է, որտեղ խոսվում է իսլանդացիների մկրտության մասին: Ութերորդ գլխում պատմվում է 11-րդ դարի իրադարձությունների և երկրում օտարերկրյա միսիոներների գործունեության մասին: Իններորդ և տասներորդ գլուխներում պատմվում է 1056- 1118 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների մասին. Իսլեյֆայի և նրա որդու՝ Գիզուրա եպիսկպոսների ժամանակաշրջանում:

Պատմական իրադարձությունները ներկայացնելիս Արի Տորգիլսոնը առնչվում է այսպես կոչված «հարաբերական ժամանակագրությանը»՝ տեքստում օգտագործելով ընդամենը 4 հատուկ ամսաթվեր:

  • 604 թվական, երբ մահացավ Գրիգորի Մեծը
  • 870 թվական, երբ Անգլիայի թագավոր Էդմունդը սպանվեց
  • 1000 թվական, երբ մահացավ Նորվեգիայի թագավոր՝ Օլաֆ 1-ինը
  • 1120 թվական, երբ Իսլանդիայում ներդրվեց նոր օրացուցային հաշիվ:

Բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել, կապված են այդ ամսաթվերի կամ դրանց միջև ընկած ժամանակամիջոցի հետ (օրինակ, Իսլանդիայի բնակեցումը տեղի է ունեցել 870-1000-ական թվականների միջև ընկած ժամանակահատվածում):

Ձեռագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդացիների մասին գրքից պահպանված հնագույն ցանկը վերաբերում է 17-րդ դարին: Յոն Էրլենդսոնը «Իսլանդացիների գրքի» երկու կրկնօրինակ է արել` եպիսկոպոս Սքալհոլտ Բրինջոլֆուր Սվինսսոնի համար 12-րդ դարի ձեռագրով որը, թերևս կորցրել է նույն 17-րդ դարում: Ձեռագրերին տրվել է AM 113 a fol и AM 113 b fol նշանը և այժմ պահվում են Árni Magnússon ինստիտուտում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]