Մասնակից:Էդուարդ1996/Ֆինանսական ճգնաժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի տնտեսական զարգացումները, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները մինչև 2007-2008թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական

ճգնաժամը: Գլոբալ զարգացումների վերոնշյալ համատեքստում բնականաբար ՀՀ տնտեսությունը ևս դրանից անմաս չմնաց։ Սկսած 2001 թ.-ից այն մտավ բարձր տնտեսական վերելքի փուլ և

արդեն 2002թ.-ից ՀՀ տնտեսության մեջ սկսեց գրանցվել երկնիշ տնտեսական աճ Միաժամանակ, սկսած 2003թ.-ից, ինչպես աշխարհի բազմաթիվ զարգացող երկրներում, Հայաստանում ևս սկսեց նկատվել մասնավոր հատվածի ֆինանսական ներհոսքի տեմպերի արագացում, որը ներքին տնտեսության մեջ ստեղծեց լրացուցիչ պահանջարկի աճ և ճնշում գնաճի վրա։


2.1. Դրամավարկային քաղաքականությունը

Ինչպես ցույց է տվել երկրների փորձը, ինչը հիմնավորված է տնտեսագիտական տեսությամբ, ոչ մի երկիր արտարժութային զգալի ներհոսքի պայմաններում հնարավորություն չի ունեցել ապահովելու ցածր գնաճ, բարձր տնտեսական աճ և փոխարժեքի կայուն մակարդակ Որպեսզի պահպանվի երկրի մակրոհաշվեկշռվածությունը, սովորաբար անհրաժեշտ է, որ այս փոփոխականներից որևէ մեկը «զոհաբերվի» մյուս երկուսի ցանկալի մակարդակի պահպանմանը Ասվածը ներկայացնենք մեկ այլ տեսանկյունից. եթե երկրում դիտվում է ֆինանսական

ներհոսք և պահանջարկի աճ և, քանի որ երկրի կապիտալը և աշխատուժը որակական և քանակական առումներով սահմանափակ են, ապա անընդհատ աճող պահանջարկը չի կարող հանգեցնել անընդհատ աճող ապրանքների առաջարկին Հետևաբար` տնտեսության մակրոմակարդակում առաջ է գալիս անհաշվեկշռվածություն, որի վերացման համար կամ պետք է աճեն գները, որը նվազեցնում է դրամային արտահայտությամբ համախառն պահանջարկի իրական մեծությունը` համապատասխանեցնելով այն արտադրված ապրանքների և ծառայությունների

առաջարկի իրական մեծությանը, կամ պետք է արժևորվի փոխարժեքը, որպեսզի նվազեցնի արտարժութային ֆինանսական ներհոսքի դրամային համարժեքը և կայուն գների պայմաններում իրական պահանջարկը հավասարվի իրական առաջարկին ՀՀ կենտրոնական բանկը այս պայմաններում առաջնորդվել է ՀՀ կենտրոնական բանկի մասին օրենքում սահմանված իր գլխավոր նպատակով, այն է` նախապատվությունը տալ գների կայունությանը, և թույլ տալ, որ փոխարժեքը լողա, որպեսզի ապահովի ներքին և արտաքին հաշվեկշռվածությունը Արտարժութային ֆինանսական ներհոսքի բացասական հետևանքը և փոխարժեքի կտրուկ արժևորման ճնշումը մեղմելու, և գնաճի նպատակադրված մակարդակը ապահովելու համար 2007թ.-ից ՀՀ ԿԲ-ն ներմուծեց նոր դրամավարկային գործիք` սեփական արժեթղթերը, որոնց միջոցով կատարում էր դասական ստերիլիզացիա, այսինքն՝ արտարժութային շուկայում ճնշումը մեղմելու նպատակով այդ շուկայից գնում էր արտարժույթ և այդ գործողության արդյունքում համակարգում ձևավորված ավելցուկ դրամը հետ էր քաշում իր արժեթղթերի տեղաբաշխմամբ Այս ամենի արդյունքում ԿԲ-ն 1 -2 տարում սեփական արժեթղթերի պաշարը հասցրեց մինչև 90 մլրդ դրամի Այս գործողությունները արդյունավետ էին, մի կողմից, փոխարժեքի արժևորումը զսպելու և, մյուս կողմից, գնաճի ցածր մակարդակը պահպանելու տեսակետից: Հետևաբար, կարող ենք փաստել, որ ՀՀ տնտեսությունում նկատված ֆինանսական ներհոսքի աճի տեմպերի արագացմանը զուգահեռ դրամավարկային մարմինները վարում էին իրենց գործիքակազմին և ֆինանսական շուկայի հնարավորություններին համարժեք հակացիկլիկ, կոշտ քաղաքականություն։


2.2 Հարկաբյուջետային քաղաքականությունը

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տնտեսական տարբեր ցիկլերի ընթացքում մեծ կարևորություն ունի ոչ միայն դրամավարկային քաղաքականության արդյունավետ

իրականացումը, այլ նաև մակրոտնտեսական մյուս կարևոր գործիքի` հարկաբյուջետային քաղաքականության հակացիկլայնությունը։ Վերը ներկայացվեց, որ մեր երկրում, ինչպես զարգացող բազմաթիվ երկրներում, ֆինանսական ներհոսքը առաջ էր բերում պահանջարկի աննախադեպ աճ, ինչը միայն դրամավարկային քաղաքականության զսպող բնույթով հնարավոր չէր արդյունավետ դիմակայել Անհրաժեշտ էր, որպեսզի հարկաբյուջետային քաղաքականությունը ևս լիներ կոշտ՝ զսպելու համար ֆինանսական ներհոսքով պայմանավորված ամբողջական

պահանջարկի աննախադեպ աճը Այս իրավիճակում հատկապես կարևոր էր հարկաբյուջետային քաղաքականության եկամտային գործիքի արդյունավետ կիրառումը Եվ, կարելի է փաստել, որ 2004թ.-ից հետո (բացառությամբ 2005թ.) հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է զսպողական կամ հակացիկլիկ, այսինքն` տնտեսական վերելքի ժամանակ բյուջեն տնտեսությունից ավելի շատ լիկվիդայնություն է հավաքել, քան ներարկել Այլ կերպ ասած բյուջեի պակասուրդի կրճատման քաղաքականությունը ճիշտ ուղղություն էր տնտեսական վերելքի ժամանակահատվածում, որը հնարավորություն ընձեռեց զգալիորեն կրճատել պարտք/ՀՆԱ ցուցանիշը և ստեղծել հետագայում ֆինանսական ճգնաժամը դիմակայելու համար անհրաժեշտ լրացուցիչ պարտք ներգրավելու հիմքեր` առանց էապես վտանգելու պարտքի կայունությունը Այսպես, եթե 2000թ. արտաքին պետական պարտքը ՀՆԱ-ի շուրջ 45 տոկոսն էր,

հետագա տարիներին այդ ցուցանիշն ունեցել է կայուն նվազման վարքագիծ և 2008թ. վերջին հասել 13.2%։ Սակայն, չնայած հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության

հակացիկլիկ բնույթին, այնուամենայնիվ մեր տնտեսության մեջ ևս նկատվեց գերտաքացում (overheating), այսինքն` փաստացի ՀՆԱ-ն գերազանցում էր պոտենցիալին:

Հետևաբար` հարց է առաջանում՝ արդյո՞ք դրամավարկային և հարկաբյուջետային մարմինները իրենց գործողություններով եղել են բավարար չափով հակացիկլիկ, և

արդյո՞ք եղել են թերություններ Բացթողումների մասով կան հետևյալ պարզաբանումները `


1. Նախ, դրամավարկային մարմինները կարող էին լինել ավելի կոշտ և հակացիկլիկ, սակայն այդ քաղաքականության գինը չափից ավելի բարձր տոկոսադրույքները կլինեին, որոնք՝

(1) կբերեին նաև պետական պարտատոմսերի տոկոսադրույքի աճի,

(2) կթանկացնեին պետական պարտքի սպասարկումը,

(3) երկար ժամկետում, մի կողմից, բացասաբար կանդրադառնային ֆինանսական հատվածի ընդլայնման վրա և, մյուս կողմից, կտանեին ներդրումների կրճատմանը։ Բացի այդ, փոքր ֆինանսական հատվածը թուլացնում է դրամավարկային քաղաքականության ազդեցությունը տնտեսության վրա, հետևաբար անհրաժեշտության դեպքում այն չի կարող արդյունավետ հակացիկլիկ լինել։


2. Հարկաբյուջետային քաղաքականությունը այս ամբողջ ժամանակահատվածում, թեև եղել է հակացիկլիկ, սակայն ոչ բավարար չափով Իսկ դրա համար անհրաժեշտ էր

էապես մեծացնել հարկերի հավաքագրման մակարդակը, ինչը թույլ կտար, մի կողմից, ունենալ ավելի շատ խնայված միջոցներ և, մյուս կողմից, կզսպեր տնտեսության

գերտաքացումը։

3. Հարկերի հավաքագրման կտրուկ աճը հնարավոր էր ապահովել հարկային և մաքսային մարմիններում զգալի բարեփոխումների իրականացմամբ, ինչը արվել է ոչ բավարար մակարդակով Իսկ տնտեսական վերելքի ժամանակահատվածը հարկային վարչարարության բարելավման ամենալավ պահն է

4. Հետ են մնացել նաև տնտեսության կառուցվածքային բարեփոխումները, ինչի հետևանքով տնտեսության մի շարք հատվածներում պահպանվում էր գների խիստ ընդգծված կոշտությունը և ոչ լիարժեք մրցակցությունը։ Իսկ այդ հանգամանքը էապես նվազեցնում է, մի կողմից, շոկերին դիմակայելու տնտեսության ճկունությունը և, մյուս կողմից, մակրոքաղաքականության մուլտիպլիկատիվ ազդեցությունը Արդյունքում տնտեսական վերելքի ժամանակ տնտեսությունը ավելի շուտ է հայտնվում գերտաքացման մեջ,


Հակիրճ նշենք այն հիմնական պատճառները, որոնց առկայությունը 2007-2008թթ. հանգեցրեց համընդհանուր անկայունության և ֆինանսատնտեսական ճգնաժամի.

· զարգացած երկրներում մակրոտնտեսական խիստ ընդլայնողական քաղաքականությունը, որը համաշխարհային տնտեսությունում ստեղծեց պահանջարկի էքսպանսիա,

· ֆինանսական համակարգերի գլոբալացումը և ընդլայնումը, ինչը ուժեղացրեց պահանջարկի էքսպանսիան,

· վերահսկողության և կարգավորման դաշտի թուլությունը և բացթողումները,

· բարձր ռիսկային հիփոթեքային վարկերի արժեթղթավորման բարդ կառուցվածքը,

· հաշվապահության մեջ արժեթղթերի գնահատման շուկայական արժեքների կիրառումը (Mark to market),

· տեղեկատվական խնդիրները և ոչ բավարար թափանցիկությունը և այլն

Միաժամանակ տնտեսական ակտիվության վերելքի պայմաններում ապագա եկամուտների նկատմամբ ձևավորվել էր առավել լավատեսական սպասում և թերագնահատվել էին եկամուտների նվազման ռիսկերը Նման սպասումը հանգեցրեց մասնավոր հատվածի առավել ծախսողական քաղաքականության իրականացմանը Ընդ որում, թերագնահատվել էր նաև ներդրումային նախագծերի ապագա ռիսկայնությունը՝ ելնելով տնտեսական ակտիվության աճի շարունակականության դրսևորման ակնկալիքից Նշված երկու հանգամանքները հանգեցրին ակտիվների՝ հատկապես անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի և դրանց գների չարդարացված բարձր աճին Երբ տնտեսություններում սկսեց նկատվել տնտեսական աճի դանդաղման երևույթը,

ապա երևան եկան ինչպես թերագնահատված ռիսկերը, այնպես էլ ակտիվների գների անբնական բարձր մակարդակը Դրանց ազդեցությունն արտահայտվեց ինչպես

մասնավոր հատվածի կողմից ակտիվների պահանջարկի կտրուկ նվազմամբ, այնպես էլ ներդրումային նախագծերում առկա իրական ռիսկերի առավել ցայտուն դրսևորմամբ Նման դրամատիկ փոփոխությունն իր ազդեցությունն ունեցավ, նախ և առաջ, ֆինանսական համակարգի ձեռնարկությունների հաշվեկշիռների կտրուկ վատացման վրա, որն ի վերջո առաջ բերեց առանձին ձեռնարկությունների արագ սնանկացում Ընդհանուր առմամբ, զարգացած երկրներում ֆինանսական համակարգի թույլ վերահսկողությունը նույնպես էական դեր է կատարել այդ համակարգի ձեռնարկությունների վիճակի կտրուկ վատացման գործընթացում Խնդիրն այն է, որ զարգացող երկրները մշտապես գտնվել են ֆինանսական համակարգի կարգավորման։[1]

  1. ufar.am https://ufar.am/fr/. Վերցված է 2020-06-11-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)