Մասնակից:Գևորգ Մելքոնյան/Գևորգ Գագիկի Մելքոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Գագիկի Մելքոնյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1986 թ․
ԾննդավայրԼոռո մարզ քաղաքա Ախթալա
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնյա
Մասնագիտությունպատմաբան [1]
ԱշխատանքԵՊՀ Հայոց պատմության ամբիոն [2]
ԳործունեությունԱրևելք հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն [3]
Պարգևներ և
մրցանակներ

2009 թ. ԵՊՀ Լավագույն ուսանող (ԵՊՀ արծաթե մեդալ)։ 2011 թ. ՀՀ ՊՆ նախարարի շնորհակալագիր։ 2012 թ. ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ։

2012 թ. ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալ։

2009 թ. ԵՊՀ Լավագույն ուսանող (ԵՊՀ արծաթե մեդալ)։ 2011 թ. ՀՀ ՊՆ նախարարի շնորհակալագիր։ 2012 թ. ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ։ 2012 թ. ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալ։ 2013 թ. ՀՀ Նախագահի կողմից շնորհակալագիր՝ երիտասարդության շրջանում ակտիվ հասարակական գործունեության համար։

Գևորգ Գագիկի Մելքոնյան, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ, Արևելք հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1986 թվականի փետրվարի 22-ին Հայաստանի Լոռու մարզի Ախթալա քաղաքում՝ մանկավարժների ընտանիքում։ 1992-2002 թվականներին ուսանել է Ախթալայի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցում։ 2003-2007 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի բակալավրիատում՝ գերազանց առաջադիմությամբ։ 2007–2009 թվականներին ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ Հայոց պատմություն մասնագիտությամբ։ 2009-2012 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 2012 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արևմտյան Հայաստանը Գերմանիայի արևելյան քաղաքականության ոլորտում Առաջին աշխարհամարտի տարիներին (01.08.1914 թ.-03.03.1918 թ.)» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Հեղինակ է 7 գիտական և 80-ից ավելի հրապարակախոսական հոդվածների։ Լեզուների իմացություն՝ Հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, թուրքերեն։


Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-2012 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի գիտքարտուղարի օգնական։ 2012-2014 թվականներին Երևանի պետական համալսարանի ռեկտորի օգնական[4]։ 2012-2014 թվականների որպես գիտաշխատող աշխատել է Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում։ 2012-2018 թվականներին հանդիսացել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի ասիստենտ։ 2016-2018 թվականներին դասավանդել է Գ․ Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում։ 2016-2018 թվականներին ԵՊՀ ԻՄ Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի վարիչ։ 2016-2018 թվականներին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս։ 20017-2018 թվականներին ԵՊՀ Իջևանի մանաճյուղի միջազգային կապերի բաժնի վարիչ[5]։ 2016 թվականից հանդիսանում է Արևելք հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրենը[6]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 - 2010 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ։ 2009 թ-ից  «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ[7]։ 2009-2013 թվականներին Հանրային խորհրդի պատմության և ազգային արժեքների պահպանության ենթահանձնաժողովի անդամ։ 2012-2014 թվականներին Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է յոթ գիտական և ութ տասնյակ հրապարակախոսական հոդվածների։ Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 20-րդ դարասկզբի և երկրորդ կեսի պատմության հիմնահարցերին` Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Արցախի պատմության խնդիրներին և տարածաշրջանում ընթացող գործընթացներին։ Արևելքի երկրների պատմության և քաղաքականության վերլուծություն, ՀՀ-ի հետ առնչվող ռազմական ուղղվածությամբ ուսումնասիրություններ և վերլուծություններ։ Իրականացրել է հետազոտություններ և վերլուծություններ Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների[8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թ. ԵՊՀ բրոնզե մեդալ։

2009 թ. ԵՊՀ Լավագույն ուսանող (ԵՊՀ արծաթե մեդալ)։

2011 թ. ՀՀ ՊՆ նախարարի շնորհակալագիր։

2012 թ. ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ։

2012 թ. ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալ։


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.facebook.com/StatusQuoArmRadio/videos/1243518209164253/
  2. http://www.ysu.am/persons/hy/Gevorg-Melkonyan
  3. https://www.facebook.com/orientcenter.net/posts/1726916310918388/
  4. https://www.youtube.com/watch?v=lDZfxKmAVCw
  5. http://ijevan.ysu.am/12-07-18/
  6. https://www.facebook.com/orientcenter.net/?hc_ref=ARSPShy6W2SqwCBBsmaYVPJK6IcahqM4YqWNOGulNX2GoH_5pXjgc4TDqHLVzpINhE0&fref=nf&__xts__[0]=68.ARDGRmbKMNn00BszSiDi9IYKJ96dKkyY7deAER64MquFolx0Ke4ybbr1CmQo40UKDTLFeN-4LhU1NPI91dY0ptTSsbSb-bMt2odv7QVSVAR7sTuDe9MkissSjLI3eo0K9cuBBdkG7r3RJCGKvkkapWL6Q5UVGOrCLawnpN_vNoeRoNzclni0k1C9Y53UX-WMz6LEyum0ZnGHle51vzZ5PkjVBPMcbnz_dfD1of81oa_XtdxOeW6s9GqUir0z_iiuk7MeS_Ui7v5SKgiA0zR0EZYPc_hasif1bIKRHYSFz7yvekjvV7P_tQt6YTwBJ4c48AFumSWrjBum9Nk1gUoE4WQ_o7d1&__tn__=kC-R
  7. https://armenpress.am/arm/news/640067/%D4%B5%D5%8A%D5%80_%D4%B5%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B4%D5%AB%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A8_%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%B3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%80_.html
  8. https://hy.armradio.am/2019/08/29/%D5%BD%D5%BF%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%BD-%D6%84%D5%BE%D5%B8-%D5%AB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%B7%D5%A5%D5%B7%D5%BF%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%AF%D5%A1%D6%80/