Մասնակից:Գայանե Մարգարյան/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայանե Մարգարյան/Ավազարկղ 2

Ձյունիտիրո Կոիձումի[1] (ճապ.՝ 小泉 純一郎, ), Ճապոնիայի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ և 2001 թվականից 2006 թվականը Ճապոնիայի վարչապետ:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոիձումին եղել է հայտնի քաղաքական գործիչ, 2005 թվականին լիբերալ դեմոկրատական կուսակցությունը իր ղեկավարությամբ ստացել է խորհրդարանային մեծամասնությունը: Ներքին քաղաքականության բարեփոխումների, պետական պարտքի կրճատման և փոստային ծառաայությունների մասնավորեցման կողմնակիցն էր: Նրա օրոք ներքին քաղաքականությունը հայտնի է դարձել Չինաստանի, Հարավային Կորեայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարաացմամբ: Չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի գրավված երկրների կողմից բողոքին, նա բազմիցս այցելում էր Յասուկունի տաճարը որտեղ հարգում էին պատերազմի ժամանակ զոհված զինվորների և ռազմական գործիչների հոգիները ներառյալ զինվորական հանցագործներին: Բազմիցս պահանջել է ռուսաստանին պատկանող Կուրիլյան կղզիների վերադարձը: Ակտիվորեն խթանել է ճապոնական զորքերի Իրաք ուղղարկմանը: Ելույթ է ունեցել Ճապոնիայի սահանադրոության փոփոխման համար` կայսերական գահին իգական ժառանգությունը հաստատելու նպատակով:

Իր կառավարման ժամանակաշրջանը հայտնի է դարձրել տնտեսական բարեփոխումներով, որի արդյունքում շուրջ մեկ միլոն ճապոնացի այժմ ապրում է պետական նպաստներով[2], ներառյալ նաև Յակուձայի ավազակային կազմակերպության նախկին մասնակիցները: Կոիձումիի բարեփոխումներից ավելի հայտնի են պետական փոստային ծառայության մասնավորեցումն է, որն միաժամանակ ներառված է Ճապոնիայի մեծ վարկային կազմակերպությունների ցանկում, որը մրցակցում է առևտրային բանկերի հետ: Կոիձումին փոստային ծառայության մասնավորեցումն անվանում էր «բարեփոխումների բարեփոխում» քանի որ «Միջոցնփրի անարդյունավետ ծախսումը նվազեցնում է գանձարանի միջոցները և աղտոտում շրջակա միջավայրը»[3]:

Բանավեճերին և պոպուլիստական հասարակական հրապարակումներին հակված, խարիզմատիկ, լավ իմիջ ունեցող էներգիայով լի քաղաքական գործիչ է:Կանանց նշանակել է պատասխանատու պետական պաշտոնների, ներառյալ ճապոնյայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, որը զբաղեցրել է Մակիկո Տանակոն: Բաժանված է ունի երկու որդ: Հասակը 169սմ, քաշը 60կգ: Հեղինակավոր Կեյո համալսարանի շրջանավարտ է եղել:

Կոիձումին հրապարակել է, որ 2006 թվականին նա հեռանալու է վարչապետի պաշտոնից համաձայն լիբերալ դեմոկրատական կուսակցության կանոնների: Կոիձումիի իրավահաջորդի հարցը մամուլում երկար ժամանակ ակտիվորեն քննարկվում էր: 2006 թվականին երկու պաշտոններում էլ նրան փոխարինում է Շինզո Աբեն:

Պաշտոնից հեռանալուց հետո մինչև 2013 թվականը հրապարակ դուրս չի եկել: 2013 թվականին Ֆուկուսիմայի ատոմային էլեկտրոկայանի պայթյունից հետո սկսել է ակտիվորեն ելույթ ունենալ ընդդեմ Ճապոնիայի ատոմային էներգետիկայի, որը հակադրվել է միջուկային քաղաքականությանը ինչպես նրա կառավարության այնպես էլ իր հաջորդների կառավարության ժամանակ:


Տես Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  2. Grey gangsters get state pension — Times Online
  3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2006-07-01-ին. Վերցված է 2006-08-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]